Դարպասների գիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դարպասների Գիրքը հին եգիպտական թաղման ձեռագրերի հավաքածու է[1]: Այն նկարագրում է հանգուցյալի հոգու անցման պրոցեսը մյուս աշխարհ՝ որը համապատասխանում էր արեգակի անդրաշխարհյան ճանապարհորդությանը գիշերվա ընթացքում։ Յուրաքանչյուր դարպաս ասոցացվում է տարբեր աստվածների հետ։ Ձեռագրում ասվում է, որ որոշները անվնաս կանցնեն դարպասով, իսկ մյուսները կտառապեն կրակի գետում։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարպասների Գրքի ամենահայտնի մասը այսօր վերաբերվում է մարդկային տարբեր ցեղերի, որոնք հայնտի էին եգիպտացիներին։ Նրանք բաժանվում էին 4 կատեգորիայի՝ եգիպտացիներ, ասիատիկներ, լիբիացիներ և նուբիացիներ։ Նրանք բոլորը պատկերված են մյուս աշխարհ մտնելու գործընթացում։ Դարպասների Գրքի հետ կապված ձեռագրերը և պատկերները հանդիպում են Նոր Թագավորության մի շարք դամբարաններում՝ ներառյալ փարավոնների դամբարանները։ Դրանք կարելի է հանդիպել նաև Սեննեդջեմի գերեզմանում, ով Դեիր էլ Մեդինայում էր աշխատում, որը համարվում էր արվեստագետների եւ արհեստավորների գյուղ։ Դարպասների գրքում թվարկվող աստվածները տարբեր անվանումներ ունեն և կրում եմ տարբեր գույների զգեստներ, սակայն նույնական են մյուս բոլոր ասպեկտներում՝ իրենց գլխին կրելով 5 աստղանի նշան։ Աստվածներից շատերը հանդիպում են միայն Դարպասների Գրքում։ Այսպիսով մի վարկած է առաջ քաշվել, որ Դարպասների Գիրքը պարզապես ստեղծվել է գիշերային ժամերը որոշելու համար. յուրաքանչյուր աստված ներկայացնում էր գլխավոր աստղը, որը հայտնվում է ցերեկը։

Աստվածների անվանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռա աստծու թշնամիներին գլխատողը
  • Տիրակալի իմաստուն պահապանը
  • Բայի (եգիպտական հոգու մաս) միջով անցնողը
  • Հզոր ուժերից մեկը
  • Նա, ով իր նավի վրա է
  • Հաջողակ առաջնորդը
  • Օձին հակահարված տվողը
  • Գիշերվա տիկինը
  • Երկրպագվողը
  • Ապստամբներին գլխատողը
  • Ապստամբներին հակահարվածող աստղը
  • Ռայի մեծության ականատեսը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hornung Erik։ The Ancient Egyptian Books of the Afterlife (German)։ David Lorton (translator)։ Cornell University Press 

Սուրբ ձեռագրեր