Բուրգերի տեքստեր
Բուրգերի տեքստեր, հնագույն ստեղծագործություններ եգիպտական կրոնական և հոգեհանգստի արարողությունների տեքստեր, որոնք հասել են մեզ[1]։ Իրենց անունները ստացել են գտնվելու վայրի պատճառով՝ դրանք ծածկում են Սահարայի Մեմփիսի փարավոնների մեծ գերեզմանատանը գտնվող բուրգերի ներքին պատերը, որոնք կառուցվել են մոտավորապես մ.թ.ա. 2350 և 2175 թվականների ընթացքում։ Այդ բուրգերում թաղված են՝ V դինաստիայի փարավոն Ունասը (մ.թ.ա. 24-րդ դարի կեսերին) և չորս փարավոն 6-րդ դինաստիայից՝ Տետին, Պեպի I - ը, Մերերնա I - ը և Պեպի II - ը (մ.թ.ա. XXII դարում)։ Այսպիսով, բուրգերը, որոնք պարունակում են Տեքստեր, կառուցվել են մեկ ու կես դարվա ընթացքում[2]։ Տեքստերը ամենայն հավանականությամբ, ավելի հին են քան հենց բուրգերը, և ստեղծվել են ավելի վաղ քան Հյուսիսային ու Հարավային Եգիպտոսների միավորումը (մոտավորապես մ.թ.ա. 3000 թվական)[3]։
Բացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուրգերի տեքստերը բացվել են մաս - մաս Մարիետի կողմից 1880 թվականին, նա սկսել է ուսումնասիրել Սահարայի բուրգերը Գաստոն Մասպերոյի նախաձեռնությամբ։ Մարիետի մահից հետո Մասպերոն շարունակեց պեղումները 1881 թվականին և 1894 թվականին հանձնեց բոլոր գտնված տեքստերը, դրանց կցելով թարգմանությունները[4]։
Թարգմանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ տեքստերի համեմատաբար մեծ մասը տուժել է ժամանակի և դամբարանների գողերի պատճառով, դրանց ընթերցումը, թարգմանությունը և պարզաբանումը մինչ այսօր ստեղծում են շատ խնդիրներ։ Տեքստերը դժվար են ոչ միայն քերականական, այլ նաև բառային առումով, իսկ ուղղագրությունը արտասովոր է (իր հնության պատճառով)։ Դրանց մեջ պարունակում են շատ ակնարկներ մեզ համար ահնայտ առասպելների ու լեգենդների մասին։ Տեքստերը թարգմանելու առաջին փորձը պատկանում է Գաստոն Մասպերոյին, ով 1882 թվականին հերթով սկսել է հրապարակել հիերոգլիֆական տեքստերը և դրանց թարգմանությունները։ Ավելի ուշ դրանք հրապարակվել են մեկ հատորով 1894 թվականին[5]։
1910 թվականին Կուրտ Զետեն իրականացրել է «Տեքստերի» հաջորդ հրատարակությունը[6]։ Նա համակարգեց դրանք՝ խմբավորելով և համարակալելով (նրա համարակալումները մինչ այսօր օգտագործվում են գիտնականների կողմից) «Ասույթները» (Sprüche): Տեքստերը հրատարակվել ու թարգմանվել են ֆրանսերեն (Գ. Մասպերո, Լ. Սպելեերս), գերմաներեն (Կ. Զետե), անգլերեն (Ս. Ա. Բ. Մերսեր, Ռ. Օ. Ֆոլկներ, Ա. Պյանկով)։ Ռուսերեն սկսել է թարգմանել, բայց չի ավարտել ռուս գիտնական Ա. Լ. Կոցեյովսկին, ով ռուսական եգիպտալոգիայի հիմնադիր Բորիս Տուրաևի աշակերտն էր։ Ներկայումս չկա Բուրգերի Տեքստերի ռուսերեն ամբողջական թարգմանությունը։ 2000 թվականին լույս է տեսել Ա. Լ. Կոցեյովսկիի տեքստերի մի մասի թարգմանություններով գիրքը (1-254 գլուխներ)[7].:
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ս. Մերսերը Բուրգերի Տեքստերից ընդգծում է հետևյալ սյուժեն[8]։
- Թաղման արարողություն պարգևների զոհաբերմամբ, որը կապված է պոկված մարմնի մասերի վերամիավուման և մահացած թագավորի վերակենդանացման պատկերացման հետ։
- Կախարդական բանաձևեր խնդիրներից ու դժբախտություններից պաշտպանվելու համար։
- Պաշտամունքի ծիսակարգ։
- Կրոնական հիմներ։
- Առասպելական բանաձևեր մահացած թագավորին նույնացնելու այս կամ այն աստվածության հետ։
- Աղոթքներ կամ խնդրանքներ մահացած թագավորի անունից։
- Հանգուցյալ թագավորի վեհության և հզորության փառաբանումը երկնքում։
Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ բուրգերի առանձին տեքստերը ոչ մի բանով կապված չեն միմյանց հետ, միասնական տեքստ չեն կազմում և դրանց դասավորվածությունը բուրգերի մեջ կախված էր գրողների ցանկություններից։ 1947 թվականին Միլիցա Մատյենը[9] առաջարկել է տեքստերի ընթերցանության նոր կարգ (բուրգի մուտքից դեպի փարավոնի սարկոֆագ)։ Նա նաև հայտնել է այն տեսակետը, որ Բուրգերի Տեքստերը թաղման ծիսակատարությունների միասնական խոսքեր են, որոնք բարձրաձայնվել են արարողության այն մասում, որը անց է կացվել բուրգի ներսում։
Հատվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլուխ 1 ա. Լուսավոր մեծ Նուտը ասում էր հետևյալ խոսքերը՝ Սա իմ տղան է, գետերի անունով անդրանիկը[10], բ. Սա իմ սիրելին է։ Ես անհանգստանում եմ նրա համար[11]. Գլուխ 2 գ. Գեբը ասում է։ Սա իմ հարազատ որդին է և հարազատը __ __ __
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Faulkner R. O. The Ancient Egyptian Pyramid Texts Translated into English. Oxford, 1969. P. V—VIII // Тексты Пирамид / Под общ. ред. А. С. Четверухина.— СПб.: Журнал «Нева»; Летний сад, 2000.— С. 294—300.
- ↑ Матье М. Э. Тексты пирамид — заупокойный ритуал (о порядке чтения Текстов Пирамид). // Тексты Пирамид / Под общ. ред. А. С. Четверухина.— СПб.: Журнал «Нева»; Летний сад, 2000.— С. 369—414
- ↑ Mercer S. A. B. The Pyramid Texts in Translation and Commentary. Vol. I. New York; London; Toronto, 1952. P. VIII and 1-12 // Тексты Пирамид / Под общ. ред. А. С. Четверухина.— СПб.: Журнал «Нева»; Летний сад, 2000.— С. 228—254.
- ↑ Maspero G. Les inscriptions des Pyramides de Saqqarah. Paris, 1894.
- ↑ Там же.
- ↑ Sethe K. Die Altägyptischen Pyramidentexte. Bd. I—IV. Leipzig, 1908—1922. И ещё: Sethe K. Übersetzung und Kommentar zu den ältaguptischen Pyramidentexten. I—IV. Gluckstadt—Hamburg, 1935—1939.
- ↑ Тексты Пирамид / Под общ. ред. А. С. Четверухина.— СПб.: Журнал «Нева»; Летний сад, 2000.— 464 c., ил. (Александрийская библиотека, серия «Египет»).
- ↑ Mercer S. A. B. The Pyramid Texts in Translation and Commentary. Vol. I. New York; London; Toronto, 1952. P. VIII and 1-12. // Тексты Пирамид / Под общ. ред. А. С. Четверухина.— СПб.: Журнал «Нева»; Летний сад, 2000.— С. 228—254.
- ↑ Матье М. Э. Тексты пирамид — заупокойный ритуал (о порядке чтения Текстов Пирамид) // Тексты Пирамид / Под общ. ред. А. С. Четверухина.— СПб.: Журнал «Нева»; Летний сад, 2000.— С. 369—414.
- ↑ Имя в первоначальном тексте отсутствовало и было вставлено, чтобы приспособить текст для царского заупокойного культа. В книге передается как «и. р. (=имя рек)».
- ↑ Может быть переведено «на нем».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուրգերի տեքստերի թարգմանությունը Ս․ Մերսերայի կողմից
- Հատվածներ Բուրգերի տեքստերից
- Բուրգերի տեքստերը Ունիսա բուրգից
- Եվս մեկ կայք նվիրված Բուրգերի տեքստերին
- Բուրգերի տեքստերը Ունիսա բուրգից։ Ռուսերեն թարգմանություն մեկնաբանություններով Արխիվացված 2011-07-18 Wayback Machine
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրգերի տեքստեր» հոդվածին։ |
|