Հին Եգիպտոսի հուղարկավորության արարողություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուբիսը պատրաստում է մումիային թաղման համար: Որմանանկար գերեզմանի պատին նկարիչ Սեննեջեմ

Հին Եգիպտոսի հուղարկավորության արարողություններ, Հին Եգիպտացիները ստեղծել են մի շարք թաղման սովորույթներ, որոնք, ըստ իրենց կարծիքի, անհրաժեշտ էր ապահովել ապագա անմահությունը Ամենտիում՝ ստորգետնյա աշխարհում։ Այս ծեսերը ներառում են միումիացումը, մոգության կախարդության ընտրությունը և անհրաժեշտ ամեն ինչով գերեզմանի ապահովումը` հանդերձյալ կյանքի համար[1][2]։ Թաղման գործընթացում օգտագործվել են հին սովորույթները, որոնք մշակվել են երկար ժամանակ, որոնք մեկ մերժվել են և կրկին ընդունվել։ Սակայն շատ կարևոր տարրեր պահպանվել են։ Չնայած այն հանգամանքին, որ ժամանակի ընթացքում որոշ սպեցիֆիկ մանրամասներ փոխվել են, այնպիսի տարրեր ինչպիսին մարմի նախապատրաստումն է, կախարդական ծիսակատարությունները և գերեզմանների ապահովումը անհրաժեշտ ամեն ինչով, մարդկային հուղարկավորության արարողակարգի մաս են կազմել։

Սգո արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀատվածՀանեֆերի «Մահացածների գիրքը» պապիրուսից

Մումիան պատրաստելուց հետո հարկավոր էր նրան «վերականեդանացնել»։ «Բերանի բացում» արարողությունը իրականացնում էր քուրմը, որը անեծք արտասանելիս դիպչում էր մումիային կամ էլ սարկոֆագին ծիսական ուրագով, որի բերանը պատրաստված էր պղնձից կամ քարից։ Նման արարողության անցկացումը մումիային հնարավորություն էր տալիս շնչել և խոսել հանդերձյալ կյանքում։ Կախարդանքի արտաբերումով քուրմը կարող էր հանդերձյալ կյանքի համար վերականեդանացնել ձեռքերը, ոտքերը և մումիայի մարմնի մյուս մասերը։

Հոգեհանգստի տեքստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ մումիաներին նվիրված էին հոգեհանգստի գրականություններ, որոնց մահացածները իրենց հետ տանում էին հանդերձյալ աշխարհ։ Մեծ մասի համար թաղման գրականությունը բաղկացած էր հրահանգների և նզովքների ցանկից, որը ծառայում էր որպես հանդերձյալ կյանքի ուղեցույց։ Հին թագավորության ժամանակ, միայն փարավոնը իրավունք ուներ օգտվել այդ տիպի գրականությունից, որոնք ավելի հայտնի են որպես բուրգի տեքստ։ Բուրքի տեքստերը իրենցից ներկայացնում էին նզովքների հավաքածու, որը ապահովում էր հարությունը և փարավոնին պահպանում էր հանդերձյալ կյանքի տարբեր տեսակի թշնամական ուժերից։ Ունիս փարավոնը առաջիններից մեկն էր, ով օգտագործել է այդ նզովքների հվաքածուն։ Նրա, ինչպես և հաջորդ փարավոնների մոտ, նզովքները փորագրված են եղել պատերին և բուրգերի ներսում[3]։ Այս տեքստերը առանձին-առանձին ընտրված են եղել նզովքների մեծ շտեմարանից։

Բուրգերի տեքստերը Ունիսի բուրգ

Առաջին անցումային շրջանում Միջին թագավորության ժամանակ բուրգերի նզովքի որոշ տեքստեր սկսեցին գրել սակոֆագի երեսին, բարձրաստիճան մարդկանց թաղման սենյակներում։ Այսպիսով, աստիճանաբար ավանդույթ է ձևավորվել, երբ նզովքը գրում էին սարկոֆագի երեսին և ներսի մասում։ Սարկոֆագի երեսին գրվող տեքստերն ու նզովքները սկսեցին կոչվել սարկոֆագի տեքստեր։ Այդ շրջանում տաղվող գրականությունը հասու դարձավ արքայական ծագում չունեցող մարդկանց համար։ Չնայած նրան, որ շատերը նզովքները վերցված են ավելի հին տեքստերից, Սարկոֆագի տեքստերում սկսեցին ավելանալ լրացուցիչ նզովքներ, որոնք չնչին փոփոխության են ենթարկվել և հարմարեցվել են արքայական ծագում չունեցող մարդկանց[4]։

Նոր թագավորության շրջանում սարկոֆագների Տեքստերը գրվում էին թաղման պապիրուսի վրա, որոնք ստացել են Հին եգիպտական մեռյալների գիրք անունը։ Մեռյալների նմանատիպ գրքեր ստեղծվել են մինչև Ուշ ժամանակաշրջանը։ Այս գրքերի տեքստերը բաժանված էին գլուխների, որոնցից յուրաքանչյուրն ներառում էր երկու հարյուր անեծք։ Այս տեքստերից յուրաքանչյուրը անհատապես կազմվել է մահացածի համար, թերև դրանց տարբերությունների աստիճանը կարևոր չէր։ Եթե մարդը բավականին հարուստ էր, լրացուցիչ գումարի դեպքում նա կարող էր իր համար պատվիրել տեքստի իր նախընտրած տարբերակը, որն իր մեջ կներառեր այն անեծքները, որն ինքը կցանկանար տեսնել։ Եթե մարդու ֆինանսը հնարավորություն չէր տալիս գնելու մահացածների անհատական Գիրք, ապա նա կարող էր գնել ավելի էժանագին, ստանդարտ տարբերակ, որոնցում ազատ տեղեր կային բացթողնված մահացածի անունը գրելու համար[5]։

Սգո պարագաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր արձանիկներ, Լուվր

Եգիպտոսի պատմության հնագույն ժամանակներից հասարակ եգիպտացիները մահացածների հետ թաղում էին տարբեր առօրյա առարկաներ, քանի որ դրանք կարող էին նրանց պետք գալ մահվանից հետո։ Դրանք խոհանոցային պարագաներ էին, կավե իրեր, քարե անոթներ, արբեր կենցաղային և սննդի իրեր։ Արվելի հարուստ եգիպտացիները իրենց կարող էին ճոխություններ թույլ տալ՝ իրենց հետ թաղելով կահույք, ոսկերչական իրեր և այլ թանկարժեք իրեր։ Դրա համար նրանց գերեզմանները թալանվել և ավերվել են Եգիպտոսի ամբողջ պատմության ընթացքում[6]։

Ավանդության համաձայն, որն առաջացել է Հին թագավորության ընթացքում, հարուստ քաղաքացիներին թաղում էին փայտե կամ էլ քարե սակոֆագների մեջ։ Նրանց մեջ սգո պարագներ քիչ են եղել։ Հաճախ հանդիպում են պղնձե գործիքների հավաքածու և որոշ վազեր[7]։ Փայտե սգո պարագաներ սկսել են գերակշռել Առաջին անցումային ժամանակաշրջանում։ Այդ փայտե առարկաների վրա հաճախ պատկերվում էին մահացածի ամենաօրյա կյանքից վերցված հատվածներ, ինչը ենթադրում էր նման գործողությունների շարունակություն և մահից հետո։ Սարկոֆագներն ունեցել են ուղղանկյաուն ստանդարտ ձև։ Սարկոֆագի արտաքին մասը ներկված էր վառ գույներով և նրանց վրա հաճախ հանդիպում էր հետևյալ գրությունները՝ նվիրաբերության բանաձև։ Այս ժամանակաշրջանում դամբարաններում ամենօրյա կենցաղային իրեր հազվադեպ են հանդիպում։ Միջին թագավորության վերջում եգիպտացիներ գերեզմաններում սկսենցին հայտնվել այնպիսի սգո պարագաներ, ինչպիսին են ուշեբտները՝ ձեռքերը կրծքին խաչած մարդանման արձանիկներ և բզեզները /սրբազան բզեզներ Հին Եգիպտոսում/։ Հենց այս ժամանակաշրջանում էլ գերեզմաններում կրկին սկսեցին հայտնվել ամնեօրյա օգտագործման պարագաներ, ներառյալ կախարդական հմայիլները [2] Արխիվացված 2012-04-14 Wayback Machine, որոնք դեռ կենդանության օրաք պաշտպանել են մահացածին։

Մարդակերպանման սարկոֆագներ Թեբե, Խենուտմեխիտ աստծո ծառաները [1], Բրիտանական թանգարան.

Նոր Թագավորության սկիզբից, որոշ հնագույն սովորույթներ աստիճանաբար փոխվեցին։ Սարկոֆագները ունեին իրենց հատուկ ձևը՝ անտրոպոմորֆիկ։ Մահացածի հետ դնում էին առնվազն մեկ ուշեբտ արձանիկ, քանի որ եգիպտացիները հավատում էին, որ հանդերձյալ կյանքում արձանիկները իրենց փոխարեն պետք է կատարեն ծանր աշխատանքը։ Հարուստ մարդկանց գերեզմաններում հաճախ հանդիպում էր ամենօրյա կեցաղային իրեր։ Այդ ժամանակաշրջանում ինչպես Ռամզես II գերեզմանում, նաև հետագա բոլոր փարավոնների դամբարաններից, առօրյա կյանքի իրերը սկսեցին աստիճանաբար վերանալ։ Այս դամբարաններում ավելի հաճախ սկսեց հանդիպել հատուկ թաղման համար պատրաստված իրեր ու առրականեր։ Բացի այդ թաղման ժամանակ սկսեցին ավելանալ ուշեբտ արձանիկները, որոնց քանակը որոշ դամաբարաններում հասել է միչև չորսհարյուրի։ Բացի ուշեբտ արձանիկներից մեծ քանակով թաղում էին նաև կախարդական կերպարներ, որոնք կոչված էին մահացածներին պաշտպանելու տարբեր տիպի դժբախտություններից և հանդերձյալ կյանքի չարիքներից։ Չնայած այն հանգամանքին, որ հինավուրձ Եգիպտոսի պատմության ընթացքում հնագույն օբյեկտների տեսակներն ու բազմազանությունը փոխվել են, սակայն դրանց ֆունկցիոնալ արժեքները մնացել են անփոփոխ։ Սգո առարկաների գլխավոր գործառույթը եղել է մահածաին հանդերձյալ կյանքում ամեն ինչով ապահովելը։

Հին եգիպտական որոշ գերեզմաններում բացի ամենօրյա սգո պարագաներից հանդիպում է նաև սգո նավակներ [3]։ Նավակները կարևոր դեր են խաղացել եգիպտացիների կրոնի մեջ, քանի որ նրանք երկնքում աստվածների շարժման գլխավոր միջոցն էին, ինչպես նաև՝ գետնի տակ։ Եգիպտացիների կողմից թաղման ժամանակ օգտագործված նավակների տեսակներից մեկը, որոնց եգիպտացիները օգտագործում էին թաղման ժամանակ նրանցով ուխտագնացություն են կատարել Եգիպտոսի սուրբ վայրերում, ինչպիսին է Հին Աբիդոսը։ Նրանցից մեկը հայտնաբերվել է Քեոփսի բուրգի մոտակայքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած, որ նախադիանստիական ժամանակաշրջանից ոչ մի գրավոր աղբյուր չի պահպանվել, սակայն գիտնականները կարող են շատ կարևոր տեղեկություններ ստանալ Հին եգիպտացիների թաղված մարմիններից։ Դա հնարավոր է դառնում նրա շնորհիվ, որ այդ ժամանակաշրջանի մարդնց մարմինները չեն ենթարկվել դիակիզման, այլև թաղել են իրենց մահացածներին։ Ինչու էին նրան հատկապես դա արել, հայտնի չէ, բայց որոշ գիտնականներ ենթադրում են, որ եգիպտացնիները վախենում էին, որ մահացածները կարող էին բարձրանալ գերեզմանից, եթե նրանց հետ մահվանից հետո վատ վարաբերվեին[8]։

Մումիացած մարդը օվալաձև փոսի մեջ, Բրիտանական թանգարան.

Ավելի վաղ ժամանակաշրջանում մահացածներին թաղում էին պարզ օվալաձև փոսերում մի քանի թաղումային առարկաների հետ, որոնք դրված էին նրանց կողքերին։ Երբեն հանդիպում է խմբային թաղումներ, որտեղ կարելի է տեսնել ոչ միայն մարդկանց այլ նաև կենդանինիերի ոսկորներ։ ժամանակի ընթացքում գերեզմանները դարձել են ավելի բարդ, մարմինը նախ դնում էին հյուսված զամբյուղներում, դրանից հետո փայտե կամ էլ կավե սարկոֆագներում։ Այս գերեզմաններում կան ոսկյա իրեր և սուր նիզակի ծայրեր[9]։

Այս ամենից պարզ երևում է, որ դեռ հին ժամանակներից մարդիկ հավատք են ունեցել հանդերձյալ կյանքի մասին, սակայն հնագիտական տվյալների համաձայն հասարակ մարդիկ այնտեղ ընկնելու որևէ հնարավակնություն չեն ունեցել։ Հավանաբար դա կապված է եղել այն հանգամանքի հետ, որ հանդերձյալ կյանք ընդունելի են եղել այն մարդիկ, ովքեր իրականցնել միայն հատուկ գործառույթ։ Փարավոնին թույլատրված էր մտնել մահացածների թագավորություն, քանի որ նա մարդկանց կյանքում կարևոր դեր է ունեցել, դրա համար էլ մյուս մարդկանցից էլ էր պահանջվում, որ կյանքում ունենան կարևոր դեր, որպեսզի ընկնեն հանդերձյալ կյանք։

Վաղ շրջանի արքայական գերեզմաններում հայտնաբերվել են մարդկանց ոսկորներ, որոնց զոհաբերել են։ Նման գտածոները միայն ամրապնդեցին հնագետների կարծիքները, որ ամեն մի եգիպտացի մահից հետո պետք է ունենար կարևոր գործառույթ։ Գուցե այդ մարդիկ կոչված էին հավիտյան ծառայելու իրենց թագավորին։ Հետագայում մարդկանց զոհաբերության անհրաժեշտությունը վերանում է այն պատճառով, քանի որ փարավոնները ավելի գեղեցիկ և հումանիստական ալտերնատիվ տարբերակ ունեին՝ արձանիկներնն ու պատերին գրված կախարդական խոսքերը[10]։ Այդ արձանիկներից որոշները հատուկ պատրաստված էին որոշակի մարդկանց նման, որ նրանք մահից հետո էլ հետևեն փարավոնին։

Ինչպես աղքատ, այնպես էլ միջին դասի եգիտպացիները ստիպված էին ապավինել փարավոնի ողորմությանը, որպեսզի ընկնին հանդերձյալ կյանք։ Եգիպտացիները հավատում էին, երբ փարավոնը մահանում էր, նա դասվում էր աստվածների շարքին, որը կարող էր հանդերձյալ կյանքի իրավունք պարգևել։ Այսպիսի հավատքը եգիտացիների մոտ ամրապնդվել է նախադինաստիական ժամանակաշրջանում և պահպանվել է մինչև Հին թագավորության շրջանը։ Հետագայում աստիճանամաբար ովքեր գումար ունեին ստացել են հանդերձյալ կյանքի իրավունք[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Digital Egypt, Burial customs
  2. «Ancient Egyptian Mummies». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  3. Digital Egypt, Pyramid texts
  4. Erik Hornung, The Ancient Egyptian Book of the Afterlife, (Cornell: Cornell University Press, 1999) p. 7
  5. Raymond O. Faulkner, The Ancient Egyptian Book of The Dead, (New York, British Museum Publications, 1985) p. 11.
  6. Grajetzki: Burial Customs, p. 7-14
  7. Grajetzki: Burial Customs, p. 15-26
  8. Françoise Dunand and Roger Lichtenberg, Mummies and Death in Egypt, (London: Cornell University Press, 2006), p. 9
  9. Françoise Dunand and Roger Lichtenberg, Mummies and Death in Egypt, (London: Cornell University Press, 2006), p. 7
  10. Sergio Donadoni, The Egyptians, (Chicago: University of Chicago Press, 1997) p. 262
  11. John A. Wilson, The Culture of Ancient Egypt, (Chicago: University of Chicago Press, 1965), P. 116.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Erik Hornung: The Ancient Egyptian Books of the Afterlife, ISBN 0-8014-8515-0
  • Wolfram Grajetzki: Burial Customs in Ancient Egypt: Life in Death for Rich and Poor. Duckworth: London 2003 ISBN 0715632175
  • John Taylor: Death and the Afterlife in Ancient Egypt. Chicago: The University of Chicago Press. 2001

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]