Անհուր
Անհուր | |
---|---|
Տեսակ | հին եգիպտական աստվածություն և պատերազմի աստված |
Դիցաբանություն | Հին Եգիպտոսի դիցաբանություն |
Սեռ | արական |
Onuris Վիքիպահեստում |
Անհուր կամ Օնուրիս, վաղ եգիպտական մշակույթում պատերազմի աստված, որին պաշտում էին եգիպտական Աբիդոս և նաև մասնակի Թինիս տարածաշրջաններում։ Ըստ առասպելների՝ նա բերել էր իր կնոջը՝ Մեհիթին, Նուբիայից, և իր անունը թարգմանվում է հենց այդպես՝ «նա, ով հետ է բերել հեռավորին»[1]։
Նրա անվանումներից մյուսը «թշնամիների կործանիչ» էր։ Անհուրը մորուքավոր, թիկնոցով, չորսփետուրանի թագով, նիզակ բռնած տղամարդ էր, իսկ երբեմն էլ՝ առյուծի գլխով աստված (խորհրդանշում է դիմադրություն և ուժ): Որոշ պատկերներում հագուստն ավելի նման էր Քիլթի[2]։
Պատերազմի աստված
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհուրին հին եգիպտական բանակի պաշտպանն ու արքայական մարտիկների անձնավորումն էր պատերազմի աստծո դիրքի շնորհիվ։ Նրա համար ցուցադրական մարտեր էին կազմակերպվում տոնակատարությունների ժամանակ։ Հռոմեական դարաշրջանում կայսր Տիբերիոսը պատկերված էր եգիպտական տաճարների պատերին՝ Արհուրի չորսփետուրանի թագով:
Անհուրին հույները ասոցացնում էին իրենց Արեսի՝ պատերազմի աստծո հետ։ Օլիմպիական աստվածների լեգենդում Տիփոնից փախչելով և Եգիպտոսում կենդանական տեսք ստանալով՝ Արեսը ստացել է ձկան տեսք, ինչպես, օրինակ, Լեպիդոտը կամ Օնուրիսը[3]։
Երկնակիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհուրի անունը նաև նշանակում է «երկնակիր», նա հետագայում նույնացվել է Շուի հետ՝ դառնալով Անհուր-Շու, ընդհանուր գլխազարդի շնորհիվ: Եթե նրան նույնացվում ենք որպես Շու, ապա նա Ռայի որդին է և Թեֆնուտի եղբայրը:
Անհուրի գերագույն քահանաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամենհոտեպ՝ Թութմոս IV-ի ժամանակներից: Ամենհոտեպի կին Հենութը Անհուրի երգչուհին էր։ Նրանց որդիները՝ Հաթն ու Քեննան Նորին Մեծության կառքերի մարտիկներ էին։ Ստելայից հայտնի է, որ նա այժմ գտնվում է Բրիտանական թանգարանում[4]։
- Նեբվենենեֆ՝ Սեթի I-ի օրոք Անհուրի քահանայապետ, նշանակվել է քահանայապետ Ռամզես II-ի կառավարման սկզբին[5]։
- Հորի[5]
- Մինմոսե՝ գերագույն քահանա Անհուր Հորիի և նրա կնոջ Ինտոյի որդին։ Ռամզես II-ի օրոք[5]։
- Անհուրմոզ՝ Մերնեպտահի ժամանակներից[5][6]։
- Շիշեպսեթ՝ Ռամզես III-ի օրոք[6]։
- Հարսիզը՝ հիշատակվում է Աբիդոսի օստրակոնում[6]։
Ժողովրդական մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անթուրը կերպար է «մուլտիպլեյեր առցանց մարտական ասպարեզում»։ Անհուրը որսորդ է, որն իր ձեռքում ունի նիզակ, կրում է «թշնամիների սպանիչ» տիտղոսը[7] և ցուցադրվում է (մարդաբանական) առյուծի տեսքով՝ մորուքով, պատմուճանով և չորս մեծ փետուրները ներառող թագով։
Անթուրը քաոսի աստվածն է NetHack/Slash'EM համակարգչային խաղերում։
Օնուրիսը «Օձի ստվերը» ֆանտաստիկ վեպում 2012 թվականին խաղացել է ենթադրյալ մահացած աստծո երկրորդական դերը, որը հարություն է առել Ապոֆիսի՝ քաոսի Տիրոջը ոչնչացնելու համար։
Անհուրը 20 ղեկավարներից մեկն է, ում դեմ կռվում են «Boss Rush: Mythology» տեսախաղում:
Ամերիկյան Նիլ դեթ-մետալ խումբը 2000 թվականին իր «Black Seeds of Vengeance» ալբոմի համար ձայնագրել էր Անհուրի մասին երկու երգ, որոնք կոչվում էին «Masturbating the War God» և «Libation Unto the Shades Who Lurk In the Shadows of the Temple of Anhur»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Way to Eternity: Egyptian Myth, F. Fleming & A. Lothian, p. 56
- ↑ Turner and Coulter, Dictionary of ancient deities, 2001
- ↑ Antoninus Liberalis, Metamorphoses 28 (trans. Celoria) (Greek mythographer 2nd century AD)
- ↑ Topographical Bibliography Vol. VIII, retrieved from Griffith Institute website May 2010
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Kitchen, K.A., Ramesside Inscriptions, Translated & Annotated, Translations, Volume III, Blackwell Publishers, 1996
- ↑ 6,0 6,1 6,2 Porter and Moss Topographical Bibliography; Volume V Upper Egypt Griffith Institute
- ↑ «Anhur - Official SMITE Wiki». www.smitewiki.com. Վերցված է 23 June 2017-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անհուր կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անհուր» հոդվածին։ |