Մերիթսեգեր
Մերիթսեգեր | |
---|---|
![]() | |
Տեսակ | հին եգիպտական աստվածություն |
Դիցաբանություն | Եգիպտական դիցաբանություն |
Սեռ | իգական |
![]() |
Մերիթսեգեր (եգիպ.՝ Mr.t sgr — «սիրելի լռություն»[1] կամ «լռություն ստեղծող սիրեցյալը (Օսիրիսի)[2]»), հին եգիպտական դիցաբանությունում, Նեղոսի շրջանում, նա Ֆիվանական մեծ գերեզմանոցների աստվածուհին է՝ գերեզմանների հովանավորն (հատկապես Կայսրուհիների Հովիտի)[3][4] ու դամբարանների ստեղծողը[1]։ Համարվում էր, որ Մերիթսեգերը հսկում է գերեզմանները և մահացածների հանգիստը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայացվում է առյուծի կամ կնոջ մարմնով և օձի գլխով[5] ː Կնոջ մարմնով և օձի գլխով[6] կամ պսակավորվաշ փետուրով և ձեռքին դանակով Մերեթսեգերը ներկայացված է Ուասի գավազանի վրայի պատկերներում[7]։
Պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերիթսեգերի պասհտամունքը տարածվել է Եգիպտոսի նոր թագավորությունում (Ք.ա. 1550—1070 թվականներին)[4]։ Մերիտսեգերի պաշտամունքը իր գագաթնակետին է հասել Էսնեի Լուքսոր քաղաքում, XVIII դինաստիայի ժամանակաշրջանում[8]։ Մերիթսեգերի պասհտամունքի կենտրոնը մի գյուղ է (գտնվում է ժամանակակից Դեյլ էլ-Մեդինա շրջանում), որտեղ ապրում էին արհեստավորներ («ճշմարտության վայրի սպասավորները»), գերեզմաններ կառուցողներ և նկարիչներː Այստեղ՝ բացառությամբ Կասյրուհիների հովիտ տանող ճանապարհի վրա, Մերիթսեգերը կառուցել է ոչ մեծ քարե տաճարներ, քարակոթողներ նվիրված Մերիթսեգերին, և զանազան մատուռներ Հոլմի ստորոտին (ժամանակակից էլ-Կուռմ)[3][9][10] ː
Ահեղ և արդար աստվածուհին ավելի ուշ ասոցացվել է Հետհոռի հետ[4], ում երբեմն անվանում էին «Արևմուտքի Աստված» և «Մեծ գերեզմանների կին», ով բացում էր անդրշիրիմյան աշխարհի դռները[4][5]։ Ֆիվանական գերեզմաների հետ նեղ կապերի պատճառով, աստվածուհու պաշտամունքը լայն տարածում չստացավ։ Երբ Կայսրուհիների հովիտը այլևս չօգտագործվեց, Մերիսթսեգերը մայրաքաղաքում կորցրեց իր երբեմնի կարգավիճակը և նրան դադարեցին երկրպագել[4] ː
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 The British Museum Book of Ancient Egypt. — London: The British Museum Press, 2007. — С. 104. — ISBN 978-0-7141-1975-5
- ↑ Ions, Veronica Egyptian Mythology. — London: Paul Hamlyn, 1973. — С. 116, 118. — ISBN 0-600-02365-6
- ↑ 3,0 3,1 Lichtheim, Miriam Ancient Egyptian Literature. — Los Angeles: University of California Press, 1976. — Т. II: The New Kingdom. — С. 107–109. — ISBN 978-0520036154
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Hart, George A Dictionary of Egyptian Gods and Goddesses. — London: Routledge, 1986. — С. 119–120, 78-79. — ISBN 0-415-05909-7
- ↑ 5,0 5,1 Pinch, Geraldine Egyptian Mythology: A Guide to the Gods, Goddesses, and Traditions of Ancient Egypt. — Oxford: University Press, 2004. — С. 164, 139. — ISBN 978-0195170245
- ↑ «Stela Showing Meretseger, Ancient Egypt collection» (անգլերեն)։ www.liverpoolmuseums.org.uk։ Վերցված է 2018-11-09
- ↑ Lenka Peacock։ «Goddess Meretseger at Deir el-Medina»։ www.deirelmedina.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-02-ին։ Վերցված է 2018-11-09
- ↑ Dodson, Aidan & Dyan, Hilton The Complete Royal Families of Ancient Egypt. — Thames & Hudson, 2004. — С. 26–27. — ISBN 0-500-05128-3
- ↑ Lenka Peacock։ «Rock-cut shrine to Ptah and Meretseger at Deir el-Medina»։ www.deirelmedina.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-14-ին։ Վերցված է 2018-11-09
- ↑ Wilkinson, Richard H. The Complete Gods and Goddesses of Ancient Egypt. — Thames & Hudson, 2003. — С. 224. — ISBN 0-500-05120-8
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մերիթսեգեր կատեգորիայում։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |