Նեղոս (աստվածություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Նեղոս (այլ կիրառումներ)
Հապի՝ զույգ աստվածներ, խորհրդանշում են Վերին և Ստորին Եգիպտոսները

Նեղոս (հուն․՝ Nείλος, լատիներեն՝ Nilus) կամ Հապի, աստվածություն Հին Եգիպտոսում։ Ծագել է Նեղոս գետի պաշտամունքից։ Հելլենիստական դարաշրջանում հույները Նեղոսին համարել են օվկիանոսի որդին և Եգիպտոսի առաջին թագավորներից մեկը՝ նրան վերագրելով հնագույն ոռոգումների համակարգը։ Ըստ հունական առասպելի, Նեղոսի դուստրը, ամուսնանալով Իո աստծո որդու՝ Էպաթոսի հետ, ծնել է Փյունիկիայի Ագենովրոս թագավորին և Բելին։ Նեղոսի գլխավոր տաճարատեղին եղել է Նիլոպոլիսը։ Պատկերվել է սովորաբար մորուքավոր մարդու տեսքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 217 CC-BY-SA-icon-80x15.png