Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի առաջին կամընտիր արձանագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի առաջին կամընտիր արձանագրության կողմերը     Անդամ երկրներ      Ստորագրող երկրներ      Ոչ անդամ երկրներ

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի առաջին կամընտիր արձանագրությունը միջազգային պայմանագիր է, որը սահմանում է անհատական բողոքարկման մեխանիզմ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) համար։ Այն ընդունվել է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1966 դեկտեմբերի 16–ին, իսկ ուժի մեջ է մտել 1976 թվականի մարտի 23–ին։ Հունվարի 2023 թվականի հունվարի դրությամբ, ուներ 117 անդամ երկիր և 35 ստորագրող[1]։ Վավերացնող պետություններից երկուսը (Ճամայկան և Տրինիդադ և Տոբագոն) դատապարտել են արձանագրությունը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամընտիր արձանագրությունը Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի համար սահմանում է անհատական բողոքների մեխանիզմ, որը նման է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը և Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի 14–րդ հոդվածին։ Կողմերը համաձայնվում են ճանաչել ՄԱԿ–ի Մարդու իրավունքների կոմիտեի (ՄԻԿ) իրավասությունը՝ քննարկելու այն անձանց բողոքները, ովքեր պնդում են, որ դաշնագրով նախատեսված իրենց իրավունքները խախտվել են[2]։ Բողոքողները պետք է սպառած լինեն իրավական պաշտպանության բոլոր միջոցները, իսկ անանուն բողոքները չեն թույլատրվում[3]։ Կոմիտեն պետք է բողոքները ներկայացնի համապատասխան կողմին, որը պետք է պատասխանի վեց ամսվա ընթացքում[4]։ Քննարկումից հետո Կոմիտեն պետք է իր եզրակացությունները փոխանցի կողմին և բողոքարկողին[5]։

Թեև արձանագրությամբ ուղղակիորեն նախատեսված չէ, Մարդու իրավունքների կոմիտեն դիտարկում է բողոքները լսելու իր իրավասության ճանաչումը որպես պարտավորություն՝ չխոչընդոտել մուտքը կոմիտե և կանխել ցանկացած վրեժխնդրություն բողոքների դեմ[6]։ Այն իր բացահայտումները համարում է Դաշնագրով նախատեսված պարտավորությունների հեղինակավոր որոշումներ, և դրանց ընդունումը որպես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 2–րդ Հոդվածի համաձայն «արդյունավետ պաշտպանության միջոց» ապահովելու համար[7]։

Կամըտիր արձանագրությունը ուժի մեջ մտնելու համար պահանջում էր տասը վավերացում[8]։

Դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք կողմեր վերապահումներ և մեկնաբանական հայտարարություններ են արել Կամընտիր արձանագրության իրենցկիրառման վերաբերյալ։

Ավստրիան չի ճանաչում Մարդու իրավուքների կոմիտեի իրավասությունը՝ քննարկելու բողոքները, որոնք արդեն քննվել են Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի[1] կողմից։

Չիլին, Խորվաթիան, Սալվադորը, Ֆրանսիան, Գերմանիան, Գվատեմալան, Մալթան Ռուսաստանը, Սլովենիան, Շրի Լանկան, և Թուրքիան համարում են, որ կամընտիր արձանագրությունը կիրառելի է միայն այն բողոքների նկատմամբ, որոնք ծագել են այդ երկրների համար այն ուժի մեջ մտնելուց հետո[1]։

Խորվաթիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սլովենիան, Իսպանիան, Շրի Լանկան, Շվեդիան, Թուրքիան և Ուգանդան չեն ճանաչում Մարդու իրավունքների կենտրոնի իրավասությունը՝ քննարկելու այն բողոքները, որոնք արդեն քննարկվել են մեկ այլ միջազգային բողոքարկման ընթացակարգով[1]։

Գերմանիան և Թուրքիան չեն ճանաչում Մարդու իրավունքների կոմիտեի իրավասությունը Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 26 –րդ հոդվածից բխող բողոքները լսելու համար, որոնք վերաբերում են խտրականությանը և օրենքի առջև հավասարությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վերաբերում են Դաշնագրում հստակորեն հաստատված իրավունքերին[1]։

Գայանան և Տրինիդադ եվ Տոբագոն չեն ճանաչում Մարդու իրավունքների կենտրոնի իրավասությունը՝ լսելու իրենց կողմից մահապատժի կիրառման հետ կապված բողոքները[1]։

Վենեսուելան չի ճանաչում Մարդու իրավունքերի կենտրոնի իրավասությունը՝ լսելու Հանարպետության դեմ հանցագործությունների համար հեռակա դատավարությունների վերբաբերյալ բողոքները[1]։

Որոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թունինն ընդդեմ Ավստրալիայի (1994) – որոշեց, որ սեռական կողմնորոշումը ներառված է պայմանագրի հակախտրական դրույթներում որպես պաշտպանված կարգավիճակ։
  • Վոլդման ընդդեմ Կանադայի (1999) – կրոնական խտրականությունը դպրոցների ֆինանսավորման մեջ։
  • Դիերգրարդն ընդդեմ Նամբիայի(2000) – լեզվական խտրականություն իշխանությունների հետ շփման մեջ։
  • Իգնատան ընդդեմ Լատվիայի (2001) – ընտրություններում թեկնածուի պաշտոնական լեզվի իմացությունը գնահատելու ոչ օբյեկտիվ եղանակ։
  • Իոան Տեիտիոտան ընդդեմ Նոր Զելանդիայի (2020) - Առանց ազգային և միջազգային լուրջ ջանքերի, ընդունող պետություններում կլիմայի փոփոխության հետևանքները կարող են անհատներին ենթարկել Դաշնագրի 6-րդ կամ 7-րդ հոդվածների համաձայն իրենց իրավունքների ոտնահարման՝ դրանով իսկ առաջացնելով ուղարկող պետությունների չվերադարձման պարտավորությունները։ Սակայն կոնկրետ այս դեպքում այդպես չի եղել[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «UN Treaty Collection, Status of the First Optional Protocol to the ICCPR». UN OHCHR. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. OP1-ICCPR, Article 1.
  3. OP1-ICCPR, Articles 2 and 3.
  4. OP1-ICCPR, Article 4.
  5. OP1-ICCPR, Article 5.
  6. Paragraph 4, «HRC General Comment 33: Obligations of States Parties under the Optional Protocol» (PDF). UN HRC. 2008 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. HRC General Comment 33, paragraphs 13–14.
  8. OP1-ICCPR, Article 9.
  9. «Refworld | Ioane Teitiota v. New Zealand (Advance unedited version)».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]