Փիշմանիե
Փիշմանիե թուրքերեն՝ Pişmaniye | |
---|---|
թուրքական խոհանոց | |
Ծագում | |
Ենթատեսակ | աղանդեր |
Առաջացման երկիր | Թուրքիա Իրան Չինաստան Հարավային Կորեա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | շաքար (և դրա փոխարիչնիչներ), ալյուր, յուղ |
Հնարավոր | Բնական համային հավելումներ՝ (խնկենի, գետնանուշ, քնջութ) |
Pişmaniye Վիքիպահեստում |
Փիշմանիե (թուրքերեն՝ Pişmaniye), թուրքական խոհանոցի աղանդեր, որը հանդիպում է նաև պարսկական, չինական և կորեական խոհանոցներում։ Այն իրենից ներկայացնում է բարակ թելերի կծիկ, որը բաղկացած է յուղի մեջ բոված ալյուրից ու շաքարից, ինչպես նաև որոշ համային բնական հավելումներից՝ խնկենի, գետնանուշ, քնջութ, վանիլին և այլն։ Որպես այդպիսին այն հալվայի և շաքարե բամբակի միջև գտնվող քաղցրավենիք է։ Արտաքին տեսքը հիշեցնում է թելի կծիկ և ունի խիստ արտահայտված քաղցր համ։
Թուրքական խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայում պատմականորեն փիշմանիեն պատրաստել են տնային պայմաններում, սակայն այսօր այդ ավանդույթը շատ հազվադեպ է պահպանվել։ Հիմնականում այս քաղցրավենիքը Թուրքիայում այսօր պատրաստում են գործարանային եղանակով[1]։
Փիշմանիեի պատրաստման առաջին հիշատակությունը հանդիպում է բժիշկ Սերվանի գրքում դեռևս 1430-ական թվականներին[2]։
Պարսկական խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրանում փիշմանիեի նմանօրինակ քաղցրավենիքը կոչվում է փաշմակ և առաջին անգամ հիշատակվել է բանաստեղծ Աբու Իսհակի ստեղծագործություններում։ «Փաշմակ» բառն առաջացել է պարսկերեն «փաշմ» տերմինից, որը նշանակում է բուրդ։ Պարսկական փիշմանիեի հայրենիքը համարվում է Յազդ քաղաքը։ Կա ևս մեկ վարկած, որ նույն անվանումով քաղցրավենիք ծագել է Եգիպտոսում (ղպտիների մոտ) որպես աղանդեր։
Չինական խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանում այս քաղցրավենիքը կոչվում է «Վիշապի մորուք»։ Չինական խոհանոցից այս աղանդերը չինական սփյուռքի հետ տարածվել է Արևելյան Ասիայում, ինչպես նաև Կանադա և ԱՄՆ։
Դասական «վիշապի մորուքը» պատրաստում են եգիպտացորենի օշարակից, բրնձի ալյուրից, գետնանուշից, քնջութի և կոկոսի քերուքից։ Արտաքին տեսքով այնքան էլ չի տարբերվում փիշմանիեից և փաշմակից։ Ի տարբերություն առաջինի, վիշապի մորուքի մեջ լրացուցիչ կերպով լցոնում են քաղցր միջուկ։
Չինաստանում «վիշապի մորուքը» ասոցացվում է արիստոկրատիայի հետ, ինչպես նաև մշակութային հեղափոխության գալուստով։
Կորեական խոհանոցում այս քաղցրավենիքը կոչվում է կկուլտարաե (w:en:Kkultarae):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Yıldırım, Renan, «Ağızda Dağılan Lezzet Pişmaniye», Skylife, February 2003
- ↑ Şirvani, Muhammed bin Mahmud, 15. Yüzyıl Osmanlı Mutfağı, eds. Mustafa Argunşah and Müjgan Çakır, Istanbul:Gökkubbe Yayınları, 2005, 126—127; Priscilla Mary Işın, Gülbeşeker, Türk Tatlıları Tarihi, İstanbul:Yapı Kredi Yayınları, 2008, 191—192
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փիշմանիե կատեգորիայում։ |