Տոտո Կուտունյո
Տոտո Կուտունյո | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Toto Cutugno |
Ի ծնե անուն | Սալվադոր Կուտունյո |
Ծնվել է | հուլիսի 7, 1943[1] (79 տարեկան) Ֆոզդինովո, Մասսա-Կարարա, Տոսկանա, Իտալիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ, կիթառ, սաքսոֆոն, ստեղնաշարային գործիքներ, հարվածային գործիքներ |
Լեյբլ | Carosello |
Անդամակցություն | Albatros? |
Պարգևներ | |
Կայք | totocutugno.it |
![]() |
Սալվադոր (Տոտո) Կուտունյո (իտալերեն՝ Salvatore "Toto" Cutugno, հուլիսի 7, 1943[1], Ֆոզդինովո, Մասսա-Կարարա, Տոսկանա, Իտալիա), իտալացի երգիչ և կոմպոզիտոր։ Հայտնի է Ադրիանո Չելենտանոյի, Ջո Դասենի, Դալիդայի և Ricchi e Poveri խմբի հետ համագործակցություններով։ Հայտնի է դարձել L’italiano երգով։
Հաղթել է Եվրատեսիլ 1990 մրցույթում, որը տեղի է ունեցել Զագրեբում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատանեկություն և գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սալվադոր Կուտունյոն ծնվել է 1943 թվականի հուլիսի 7-ին Ֆոզդինովո քաղաքում։ Մի քանի ամիս անց նրա ընտանիքը մեկնում է Սպեցիա, որտեղ Տոտոյի (Տոտոն Salvatore-ի կարճ տարբերակն է) հայրն աշխատում էր որպես ռազամական նավաստի։ Դեռ մանկուց Տոտոյին հետաքրքրում էր երաժշտությունը, նա ուզում էր գնալ հոր հետքերով, որը շեփոր էր նվագում, իսկ ավելի ուշ սովորում է նվագել հարվածային գործիքների և ակորդեոնի վրա։ 13 տարեկանում Տոտոն շրջանային երաժշտական մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։
19 տարեկանում Կուտունյոն հարվածային գործիքների վրա նվագում էր երաժշտական խմբերում։ Իսկ ավելի ուշ ստեղծում է իր խումբը՝ «Toto e Tati», որը սկսում է հաջողություններ գրանցել Իտալիայում։ Միևնույն ժամանակ Տոտոն սկսում է ստեղծագործել։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջո Դասեն[խմբագրել | խմբագրել կոդը]
1975 թվականի սկզբում Կուտունյոն սկսում է հանդես գալ «Albatros» խմբի հետ, պոետ Վիտո Պալավիչինիի հետ գրում է Oasis, Uomo dove vai, Africa երգերը։ Նույն տարում ֆրանսիացի երգիչ Ջո Դասենին Ժակ Պլեն ծանոթացնում է Կուտունյոյի հետ։ Դասեն Կլոդ Լեմելի և Պիեր Դելանոեն երաժշտություն են գրում Տոտո Կուտունյոյի ֆրանսիական տեքստերի համար։ Այդպես ստեղծվում են Et si tu n՝éxistais pas, Salut երգերը և 1975 թվականի ամառվա փոփ հիթ L`été Indien-ը։
Մյուս 3 տարիների ընթացքում Տոտոն Ջո Դասենի համար ևս 6 երգ է գրում, որոնց շարքում էր Le jardin du Luxembourg ստեղծագործությունը։
«Albatros»[խմբագրել | խմբագրել կոդը]
1976 թվականին Տոտոն առաջին անգամ մասնակցում է Սան-Ռեմոյի փառատոնին «Albatros» խմբի կազմում ներկայացնելով Volo AZ 504 երգը։ Գրավում է 3-րդ հորիզոնականը։
Մեկ տարի անց «Albatros»-ը նորից «Արիսթոն» թատրոնում ներակայանում է հաջորդ Սան-Ռեմոյին։ Gran Premio երգը գրավում է 5-րդ տեղը։ Փառատոնից հետո խումբը փլուզվում է։
Անհատական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1980 թվականին երգիչը հաղթում է Սան-Ռեմո մրցույթում Solo noi երգով։ Մի քանի շաբաթ անց Սան-Ռեմոյի հաղթանակից հետո Տոտոն Francesca non sa երգով առաջին հորիզոնականն է զբաղեցնում միջազգային փառատոնում։
1983 թվականին Տոտո Կուտունյոն նորից մասնակցում է Սան-Ռեմո փառատոնին և ներկայացնում L’italiano երգը, որը մինչև այսօր համարվում է արտիստի այցետոմս։ Պաշտոնապես երգը գրավում է 5-րդ հորիզոնականը, միայն Totip ազգային քվեարկության արդյունքում փառատոնից հետո երգը գրավում է առաջին հորիզոնականը։ Փառատոնից հետո երգն առաջին տեղն է զբաղեցնում Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի հիթ շարքերում[2][3][4]։
1984-1990 թվականներին Կուտունյոն նորից մի քանի անգամ հանդես է գալիս Սան-Ռեմո մրցույթում։ 1984 Serenata, 1887 Figli, 1988 Emozioni, 1989 Le Mamme, 1990 Gli Amori երգերը գրավում են երկրորդ տեղը։ 1985 թվականին Տոտոյի Ragazzi di Oggi երգով երկրորդ տեղ է գրավում նաև մեքսիկացի երիտասարդ երգիչ Լուիս Միգելը։ 1986 - Azzura Malinconia երգը գրավում է չորրորդ տեղը։ Տոտո Կուտունյոյի համար հատկապես հաջող էր 1987 թվականի փառատոնը։ Բացի երկրորդ տեղը գրաված Figli -ից, նրա գրած երգերից ևս երեքը տեղ են զբաղեցնում լավագույն յոթնյակում (4.Fausto Leali - Io Amo, 5.Peppino di Capri - Sognotore, 7.Ricchi e Poveri - Canzone d`Amore)։
1990 թվականին Տոտո Կուտունյոն Զագրեբում հաղթում է Եվրատեսիլ 1990 մրցույթում՝ ներկայացնելով Insieme երգը։ Արդյունքում Իտալիան իրավունք է ստանում ընդունելու Եվրատեսիլ մրցույթը 1991 թվականին։ Եվրատեսիլ 1991 երգի մրցույթն անցկացվում է Հռոմում։ Եվրատեսիլ մրցույթում Իտալիան երկու խոշոր հաղթողներ ուներ՝ Տոտո Կուտունյոն և Ջիլոլա Չինկվետին, որը հաղթել էր 1964 թվականին։
1998-2000 թվականներին Տոտո Կուտունյոն հանդես է եկել իտալական հեռուստաընկերությունում՝ I fatti vostri նախագծում։
2002 թվականին Կուտունյոն թողարկում է Il treno va ալբոմը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում Ֆրանսիայում։ 2005 թվականին Սան-Ռեմո փառատոնի ժամանակ Կուտունյոն ներակայանում է Come noi nessuno al mondo երգով և գրավում՝ 2-րդ տեղը։
2006 թվականին Կուտունյոն առաջին անգամմ հրավիրվում է մասնակցելու Միջազգային երաժշտական «80-ականների Դիսկոտեկ» փառատոնին։
2008 թվականին Տոտո Կուտունյոն նորից մասնակցում է փառատոնին։ Նրա Un falco chiuso in gabbia երգը գրավել է 4-րդ տեղը։
2009 թվականի գարնանը Կուտունյոն հրաժարվում է մասնակցել Ռուսաստանում տեղի ունեցող համերգին, հիվանդության պատճառով։
2009 թվականին երգիչը մենում է Մոսկվա, որ մասնակցի «Ռետրո FM 2009 թվականի լեգենդները» շոուին։
2010 թվականի նոյեմբերին Տոտոն մեկնում է Կիև և համերգ է տալիս Ադրիանո Չելենտանոյի հետ։
2011 թվականի նոյեմբերին Կուտունյոն նորից մեկնում է Կիև և մենահամերգ է տալիս «Նոր Ալիք» մրցութի երեք երիտասարդ արտիստների հետ։
2011 թվականի մարտի 17-ին նա Անալիզա Մինետիի, InGrid-ի, Մարկ Տիշմանի հետ համերգ է տվել Կրեմլի պալատում։
Այժմ Տոտոն համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում և ներկայացնում իր նոր երգերը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոտոն 1971 թվականին ամուսնացել է Կարլայի հետ։ 1989 թվականին ծնվել է նրա ապօրինի որդի Նիկոն։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1976 - Volo AZ 504
- 1979 - Voglio l`anima
- 1980 - Innamorata, innamorato, innamorati
- 1980 - Solo noi
- 1981 - La mia musica
- 1983 - L`italiano
- 1985 - Per amore o per gioco
- 1986 - Azzurra malinconia - Italia
- 1987 - Mediterraneo
- 1990 - Insieme 1992
- 1991 - Non e` facile essere uomini
- 1995 - Voglio andare a vivere in campagna
- 1997 - Canzoni nascoste
- 2002 - Il treno va
- 2005 - Cantando
- 2005 - Come noi nessuno al mondo
- 2008 - Un falco chiuso in gabbia
- 2010 - I miei Sanremo
Երգեր, որոնք կատարվել են այլ երգիչների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջո Դասեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- L`été Indien[5] (բառերը՝ P. Delanoë, C. Lemesle; երաժշտությունը՝ S. Cutugno, P. Losito),
- Et si tu n`éxistais pas[6] (բառերը՝ P. Delanoë, C. Lemesle; երաժշտությունը՝ S. Cutugno, P. Losito),
- Salut[7] (բառերը՝ P. Delanoë, C. Lemesle; երաժշտությունը՝ S. Cutugno, P. Losito),
- Le jardin du Luxembourg[8] (բառերը՝ C. Lemesle, երաժշտությունը՝ S. Cutugno),
- Côté banjo, côté violon (բառերը՝ P. Delanoë, C. Lemesle; երաժշտությունը՝ S. Cutugno, J. Dassin),
- Qu`est-ce que tu fais de moi? (բառերը՝ P. Delanoë, C. Lemesle; муз. S. Cutugno),
- L`albatros[9] (բառերը՝ C. Lemesle, երաժշտությունը՝ S. Cutugno, L. Tonet),
- Et l`amour s`en va[10] (բառերը՝ C. Lemesle, երաժշտությունը՝ S. Cutugno),
- Il était une fois nous deux[11] (բառերը՝ C. Lemesle, երաժշտությունը՝ S. Cutugno).
Ադրիանո Չելենտանո[խմբագրել | խմբագրել կոդը]
- Amore no
- Soli
- Un’po' artista, un’po' no
- Innamorata incavolata a vita
- L’orologio
- Non e'
- Il tempo se ne va
- Se non e' amore
- Spettabile signore
- Non se ne parla nemmeno
- Manifesto
- Una parola non ci scappa mai
Կլոդ Ֆրանսուա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Écoute ma chanson (Toto Cutugno, Yves Dessca & Claude François)
Միրեյ Մատյո[խմբագրել | խմբագրել կոդը]
Դալիդա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Monday, Tuesday
- Il faut danser reggae
- Partir ou mourir
- Captain sky
- Et la vie continuera
- Femme est la nuit
- Les clefs de l’amour
Էրվե Վիլյար[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nous
- Venise pour l’eternite
- Reviens
- Vuelve
- Mediterraneenne [L’Italiano]
Ricchi e Poveri[խմբագրել | խմբագրել կոդը]
- Canzone d`amore
- «Jungle beat»
- «Amare, ricominciare, no no no»
- «Good bye my love»
- «Somebody to love»
- «La stagione dell’amore»
- «L’italiano»
- «Cosi lontani»
Միշել Սարդու[խմբագրել | խմբագրել կոդը]
- En chantant (բառերը՝ M. Sardou, C. Lemesle; երաժշտությունը՝ S. Cutugno)
- Musica (բառերը՝ M. Sardou, C. Lemesle; երաժշտությունը՝ S. Cutugno)
- «6 milliards 900 millions 980 mille» (երաժշտությունը՝ S. Cutugno)
Լուիս Միգել[խմբագրել | խմբագրել կոդը]
- Noi, ragazzi di oggi
- Il cielo
Պատրիսիո Բուաննե[խմբագրել | խմբագրել կոդը]
- L’Italiano
Ջիլլա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Johnny
Կարի Տապիո[խմբագրել | խմբագրել կոդը]
- «L’italiano» (Olen suomalainen)
- «Il treno va» (Juna kulkee)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-22-ին։ Վերցված է 2015-05-27
- ↑ http://www.hitparadeitalia.it/hp_weeks/index.html
- ↑ http://www.hitparade.ch/song/Toto-Cutugno/L'italiano-927
- ↑ Օրիգինալ - «Africa» «Albatros»-ի կատարմամբ (բառերը՝ S. Ward, V. Pallavicini; муз. S. Cutugno, P. Losito).
- ↑ Օրիգինալ - «Oasis» «Albatros»-ի կատարմամբ (բառերը՝ V. Pallavicini, муз. S. Cutugno, P. Losito).
- ↑ Օրիգինալ - «Uomo dove vai» «Albatros»-ի կատարմամբ (բառերը՝ V. Pallavicini, երաժշտությունը՝ S. Cutugno, P. Losito).
- ↑ Օրիգինալ - «Quindici minuti di un uomo» «Albatros»-ի կատարմամբ (բառերը՝ V. Pallavicini, երաժշտությունը՝ S. Cutugno).
- ↑ Օրիգինալ - «Albatros»-ի կատարմամբ «Albatros» (բառերը՝ V. Pallavicini, муз. S. Cutugno, L. Tonet).
- ↑ Օրիգինալ - «Gran Premio» «Albatros»-ի կատարմամբ (բառերը՝ V. Pallavicini, муз. S. Cutugno).
- ↑ Օրիգինալ - «Monja, Monja» «Albatros»-ի կատարմամբ (բառերը՝ V. Pallavicini, муз. S. Cutugno).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (իտալ.)
- Ռուս երկրբագուների էջ
|