Վիրջինիա Սատիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիրջինիա Սատիր
Virginia Satir
VirginiaSatir.jpg
Ծնվել էհունիսի 26, 1916(1916-06-26)[1][2][3][4]
Neillsville, Վիսկոնսին, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 10, 1988(1988-09-10)[1][2][3][4] (72 տարեկանում)
Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունsocial and health care assistant, գրող, հոգեթերապևտ և ուսուցչուհի
Գործունեության ոլորտՀոգեթերապիա
Ալմա մատերՎիսկոնսին-Միլուոկի համալսարան և Հյուսիսարևմտյան համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Հայտնի աշակերտներRichard Bandler
Կայքsatirglobal.org
Virginia Satir Վիքիպահեստում

Վիրջինիա Սատիր (անգլ.՝ Virginia Satir, հունիսի 26, 1916(1916-06-26)[1][2][3][4], Neillsville, Վիսկոնսին, ԱՄՆ - սեպտեմբերի 10, 1988(1988-09-10)[1][2][3][4], Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի հոգեբան, հոգեթերապևտ։ Վիրջինիա Սատիրի մտքերը մեծ ազդեցություն են թողել ընտանեկան թերապիայի զարգացման վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրջինիա Սատիրը ծնվել է 1916 թ. հունիսի 26-ին, Վիսկոնսի նահանգում։ Վիրջինիան ընտանիքի հինգ երեխաներից ամենամեծն էր։ Հայրը գյուղացու և արհեստավորի ընտանիքից էր։ Սատիրի հայրը պարզ, ոչ այնքան գրագետ մարդ էր։ Մայրը միջին խավի կրթված ընտանիքից էր և եղել է ուժեղ, տիրապետող կին, շատ մեծ ուշադրություն է դարձրել երեխաների կրթության վրա։ Տարբեր ծագումները և տարբեր բնավորությունները եղել են լարվածության պատճառ ընտանիքում։ Հայրը իրեն անտեսված էր զգում կնոջ կողմից։ Մայրը իր հերթին մեղադրում էր նրան անպատասխանատու լինելու մեջ։ Դա ընտանիքում հանգեցնում էր լարվածության, որի պատճառով զգայուն Վիրջինիան հիվանդության հետ խնդիրներ էր ունենում։ Երկար տարիներ նա ունեցել է խնդիրներ ստամոքսի հետ կապված։ Նա շատ հեշտությամբ տրվում էր վարակներին[6]։

Հինգ տարեկանում Սատիրը մի քանի ամիս անցկացնում է հիվանդանոցային պայմաններում։ Այդ ժամանակ, երբ նրա ծնողները գտնվում էին ամուսնալուծության շեմին, նա հայտարարեց, որ մտադիր է դառնալ «ծնողների դատավորը»։ Հնարավոր է, որ հենց ծնողների վեճերը ստիպեցին նրան դառնալ ընտանեկան հոգեբան։

1927 թ. ընտանիքը տեղափոխվում է Միլիոկի։ Այստեղ Սատիրը ավարտում է դպրոցը և մանկավարժական քոլեջը, որից հետո վեց տարի աշխատում է դպրոցում՝ որպես ուսուցչուհի։ Միաժամանակ Սատիրը Չիկագոյում հաճախում է սոցիալական աշխատողի դասընթացների և ուսումնասիրում է հոգեվերլուծություն։ 1942 թ. ստանում է հոգեբանության մագիստրոսի կոչում։ Այդ ժամանակ Սատիրը զբաղվում էր անհատական հոգեթերապիայի պրակտիկայով։

1951 թ. Սատիրը աշխատել է 28-ամյա հաճախորդուհու հետ, որը տառապում էր շիզոֆրենիայով։ Աշխատանքի ընթացքում Սատիրը հանգեց այն հետևության, որ բուժել պետք է ոչ թե առանձին մարդուն, այլ նրա ընտանիքը։ Նրա աշխատանքի ընթացքում այս գաղափարը դարձավ կարևոր բաղադրիչ հաճախորդների հետ աշխատելիս։ Նա կազմում է «ընտանեկան քարտ», որտեղ նշվում էին ընտանիքի կարևոր իրադարձությունները մի քանի սերունդների ընթացքում[7]։

1955-1958 թթ. մասնակցել է ընտանեկան հոգեբանություն ծրագրին՝ Իլինոյս նահանգի հոգեբանության համալսարանում։ 1959 թ. Սատիրին հրավիրում են մասնակցել Պալո-Ալտոյի գիտական հետազոտության հոգեբանական համալսարանի ստեղծմանը, որտեղ էլ աշխատեց մինչև 1966 թ.։ Նա նշանակվեց կրթության բաժնի ղեկավար, նա է ղեկավարել Միացյալ Նահանգներում ընտանեկան հոգեբույժների առաջին կրթական ծրագիրը։

1973 թ. Սատիրը դառնում է պրոֆեսոր Վիսկոնսինի և Չիկագոյի համալսարաններում[8]։

1988 թ. մայիսին Սատիրը այցելում է ԽՍՀՄ։

Վերջինիա Սատիրը ամուսնացել է երկու անգամ, միայն թե երկու ամուսնություններն էլ անհաջող էին։ Սատիրը զրկված էր մայր դառնալուց։ Երեխաների բացակայությունը մեղմելու համար Սատիրը որդեգրեց երկու աղջիկների։

1988 թ. դեկտեմբերի 10-ին Վերջինիա Սատիրը մահացավ հարազատների շրջանում՝ իր տանը։

Գիտական և հասարակական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատիրի ամենաինովացիոն(նորամուծություն) գաղափարաներից մեկն էր «պատկերացման խնդիրը», այն է. մարդու համար ամենամեծ խնդիր է հանդիսանում դժվարության պատրանքը, այն դեպքում, երբ իրական խնդիրը այդ դժվարությունների հաղթահարման ուղիներն են։

Ամենատարածված խնդիրներից մեկը ցածր ինքնագնահատականն է կամ սեփական արժանապատվության նսեմացումը։ Այս խնդիրը առաջանում է հինգ տարեկանից ցածր երեխաների մոտ՝ որպես հետևանք երեխայի հանդեպ ծնողների վերաբերմունքից։

1964 թ. Սատիրը գիրք գրեց ընդհանուր ընտանեկան թերապիայի մասին։ Հերթական հրապարակումից հետո Սատիրի հեղինակությունը մեծանում էր, նա ուսումնական սեմինարներ ունեցավ Ամերիկայով մեկ, իսկ շուտով արդեն ճամփորդում էր աշխարհով մեկ՝ ներկայացնելով իր մեթոդները։ 70-80-ականներին «Հոգեբուժության զարգացման խումբ»-ը հարցում անցկացրեց հոգեբույժների շրջանում, որի համաձայն Վիրջինիյա Սատիրի մեթոդները և հնարքները առավել մեծ ազդեցություն են ունեցել փորձարկվողների վրա։

Ստանալով միջազգային ճանաչում՝ Սատիրը սկսեց զբաղվել դիվանագիտական գործունեությամբ. ազգային և քաղաքական հակամարտությունների հանգուցալուծումների համար օգտագործելով փոխադարձ հարգանքի և գործնական երկխոսության սկզբունքները։

1997 թ. հիմնադրվեց AVANTA ցանցը, որը մինչ օրս զբաղվում է մարդկային ռեսուրսների ուսումնասիրությամբ, սեփական կյանքի, առողջության և այլոց նկատմամբ պատասխանատվության ստանձման հարցում մարդկանց և կազմակերպություններին աջակցությամբ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 թ. Չիկագոյի համալսարանի կողմից շնորհվել է «Ակնառու և հավերժ մարդկանց օգնող» ոսկե մեդալ։
  • 1978 թ. Վիսկոնսի համալսարանից ստացել է գիտությունների պատվավոր մրցանակ։
  • 1982 թ. Արևմտյան Գերմանիայի դեսպանատան կողմից ընտրվել է աշխարհում 12 ամենաազդեցիկ ղեկավարներից մեկը։
  • 1985 թ. ազգային ակադեմիայի կողմից ընտրվել է որպես 2 հեղինակավոր մարդկանցից մեկը։

Սատիրի սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընտանիքը, որում մենք մեծացել ենք, ձևավորում է մեր վարքագիծը։
  • Ընտանիքը մի համակարգ է, որը ձգտում է հավասարակշռության։ Այն պահպանման համար երբեմն գործի է դրվում ընտանիքի անդամների դերերի ստիպողականությունը, արգելքների համակարգը, անիրական սպասումները։
  • Խախտումը ընտանեկան համակարգում պատճառ է հանդիսանում ցածր ինքնագնահատականի և պաշտպանողական վարքագծի, քանի որ մարդը միևնույն է կձգտի բարձրացնել իր ինքնագնահատականը և պաշտպանել այն արտաքին հարվածներից։
  • Յուրաքանչյուր մարդու մեջ բավարար քանակությամբ ուժ կա անձնական աճի, առողջ և ակտիվ կյանքի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]