Վիսենտե Ամիգո
Վիսենտե Ամիգո | |
---|---|
Ի ծնե անուն | իսպ.՝ Vicente Amigo Girol |
Ծնվել է | մարտի 25, 1967 (57 տարեկան) Փարիզ |
Երկիր | Իսպանիա |
Ժանրեր | Ֆլամենկո |
Մասնագիտություն | կիթառահար |
Գործիքներ | կիթառ |
Լեյբլ | Columbia Records և Sony Music Entertainment |
Կայք | vicenteamigo.com |
Vicente Amigo Վիքիպահեստում |
Վիսենտե Ամիգո Խիրոլ (իսպ.՝ Vicente Amigo Girol, մարտի 25, 1967, Փարիզ), իսպանացի կիթառահար և կոմպոզիտոր. «Գրեմմի» մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիսենտե Ամիգոն հասակ է առել Կորդովայում, որտեղ ներկայումս էլ ապրում է։ Կիթառ նվագել է չորս տարեկանից, ութ տարեկանից աշակերտել է Մերենգե դե Կորդովային ու Մունիոս Էսպոզիտոյին։ Դասական կրթություն է ստացել ֆլամենկո ոճի կոմպոզիցիայի, կիթառահարության տեխնիկայի, իմպրովիզացիայի ասպարեզներում։ 15 տարեկանից սկսել է համերգներ տալ[1]։ Ժամանակի ընթացքում մշակել է իր անչափ ինքնատիպ ոճը՝ համադրելով դասական ֆլամենկոն և արդիական երաժշտական տարրերը։ Ընդ որում՝ հաճախ դիմել է փորձարարության, միաժամանակ սիտար է նվագել[2]։
16 տարեկանից սկիզբ է դրել իր գրեթե տասնամյա համագործակցությանը կիթառահար և կոմպոզիտոր Մանոլո Սանլուկարի հետ։ Այնուհետև որոշ ժամանակ գործակցել է երգիչ Էլ Պելեին։ 1991 թվականին պայմանագիր է կնքել Sony-ի հետ։ 1996 թվականից Խոսե Մերսեի ընկերակցությամբ համերգներով շրջագայել է Եվրոպայում, հանդես եկել նաև երաժշտական նշանավոր փառատոներում։ Միաժամանակ ձայնագրություններ է թողարկել, որոնցից մի քանիսն արժանացել են «ոսկե» կամ «պլատինե» հավաստագրերի։ 2001 թվականին նրա Ciudad de las ideas ալբոմը լատինական «Գրեմմի» մրցանակ է նվաճել[3]։ 2003 թվականին, դարձյալ երգիչ Էլ Պելեի ընկերակցությամբ, նոր ձայնագրություններ է թողարկել։ Ընդ որում՝ կատարել են նաև իր գրած ստեղծագործությունները։ 2005 թվականին Վիսենտեն համերգային շուրջերկրյա շրջագայություն է կատարել հատուկ այդ նպատակով ստեղծած սեփական նվագախմբի ու երգչախմբի հետ։
Ամիգոն համագործակցել է բազմաթիվ անվանի արտիստների հետ, որոնց թվում են Պեպե դե Լուսիան,Սթինգը, Պակո դե Լուսիան, Էլ Դի Մեոլան, Դավիդ Բիսբալը, Նինյի Պաստորին...
Իսպանիայի կառավարությունը Վիսենտե Ամիգոյին պարգևատրել է ոսկե մեդալով[4][5]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լա Ունիոնում և Կորդովայում անցկացված ազգային մրցույթների հաղթող և գլխավոր մրցանակի դափնեկիր
- Բադախոսում անցկացված միջազգային մրցույթի հաղթող և գլխավոր մրցանակի դափնեկիր
- 1991: Premio Ojo Crítico[6]
- 2001: Latin Grammy Bestes Flamenco Album անվանակարգում՝ Ciudad de las Ideas ալբոմի համար[7]
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես գլխավոր կատարող
[խմբագրել | խմբագրել կոդը]- De mi corazón al aire (CBS/Sony, 1991)
- Vivencias Imaginadas (CBS/Sony, 1995)
- Poeta (CBS/Sony, 1997)
- Del Amanecer...՝ Խոսե Մերսեի մասնակցությամբ (Virgin, 1998)
- Ciudad de las Ideas (2000)
- Un Momento en el Sonido (Columbia, 2005)
- Paseo de Gracia (Sony, 2009)
- Tierra (Sony, 2013)
- Memoria de los Sentidos (Sony, 2017)
Որպես ընկերակից նվագակցող
[խմբագրել | խմբագրել կոդը]Միգել Բոսեի հետ
- Bajo El Signo De Cain (WEA, 1993)
- Laberinto (WEA, 1995)
- Mordre Dans Ton Coeur (WEA, 1997)
- Papitwo (WEA, 2012)
Այլ արտիստների հետ
- Ռեմեդիոս Ամայա, Me Voy Contigo (Hispavox, EMI 1997)
- Պեդրո ասնար, Mudras: Canciones De a Dos (Tabriz Music, 2003)
- Դավիդ Բիսբալl, Premonicion (Vale Music, 2006)
- Նաչո Կանո, The Feminine Side (Virgin, 1997)
- Nacho Cano, A un Musical De (Warner, 2008)
- Լոս Չունգիտոս, Vive a Tu Manera en Directo (EMI, 1988)
- Կամարոն դե լա Իսլա, Soy Gitano (El Pais, 2010)
- Տինո դի Խերալդո, Burlerias (Nuevos Medios, 1994)
- Ռոբերտո Ֆոնսեկա, Zamazu (Enja, 2007)
- GNR երաժշտախումբ, Sob Escuta (EMI, 1994)
- Ջոշ Գրոբան, Bridges (Reprise, 2018)
- Ալբերտո Իգլեսիաս, Hable Con Ella (Milan, 2002)
- Ասուկար Մորենո, Ojos Negros (Epic, 1992)
- Էնրիկե Մորենտե & Lagartija Nick, Omega (El Europeo Musica, 1996)
- Կառլոս Նունիես, Os Amores Libres (RCA Victor, 1999)
- Պոտիտո, Andando por Los Caminos (CBS, 1990)
- Մանոլո Սանլուկար, Tauromagia (Polydor, 1988)
- Ալեխանդրո Սանս, El Alma al Aire (WEA, 2001)
- Ալեխանդրո Սանս, Mas (WEA, 2006)
- Սթինգ, Sacred Love (A&M, 2003)
- Վագներ Տիսո, Baobab (Philips, 1990)
- Վագներ Տիսո, Brazilian Scenes (Kardum/Iris, 1997)
- Պոտիտո, Mi reencuentro (Concert Music Entertainment S.L, 2018)
- Էլ Պելե, Canto (BMG Music Spain S.A, 2003)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gerhard Graf-Martinez: Flamenco-Gitarrenschule. Band 1. B. Schott’s Söhne, Mainz u. a. 1994 (= Edition Schott. 8253), ISBN 3-7957-5083-0, S. 83 (Vincente Amigo).
- ↑ Hannes Fricke: Mythos Gitarre: Geschichte, Interpreten, Sternstunden. Reclam, Stuttgart 2013, ISBN 978-3-15-020279-1, S. 127.
- ↑ Harrigan, Tom (2001 թ․ նոյեմբերի 1). «Alejandro Sanz takes top Latin Grammys in terror-delayed ceremony». The Register-Guard. էջ 3D. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Vicente Amigo | Biography & History» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-12-08-ին.
- ↑ «vicente amigo tabs - transcriptions en PDF et tablatures sous Guitar Pro/Tux guitar - par Jacques HERLENT». Վերցված է 2018-12-09-ին.
- ↑ Gerhard Graf-Martinez: Flamenco-Gitarrenschule. Band 1. 1994, S. 83.
- ↑ Alejandro Sanz takes top Latin Grammys in terror-delayed ceremony in The Register-Guard (abgerufen am 22. April 2014)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vicente Amigo: nuevas ideas para el flamenco Արխիվացված 2022-01-26 Wayback Machine
- Flamenco-world.com. Revista en línea. Biografía, discografía, audio, video
- Biografía, actualidad y discografía de Vicente Amigo
- Flamenco
- Web oficial del Artista
- transcriptions
- Cordobeses ilustresԱրխիվացված 2012-12-01 Wayback Machine
- Vicente Amigo: 20px emisión del 20 de nov. del 2012 del programa de Radio Clásica Nuestro flamenco, con José María Velázquez-Gaztelu.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսենտե Ամիգո» հոդվածին։ |
|
- Մարտի 25 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի կոմպոզիտորներ
- 21-րդ դարի կոմպոզիտորներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Իսպանացի երաժիշտներ
- Իսպանացի կիթառահարներ
- Իսպանացի կոմպոզիտորներ
- Կիթառահարներ
- Ֆլամենկո
- Ֆլամենկո ժանրի երաժիշտներ