Էլ Դի Մեոլան (անգլ.՝ Al Laurence Di Meola, իրական անունը՝ Ալբերտ Լորանս Դիմեոլա, հուլիսի 22, 1954(1954-07-22)[1][2], Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկյան կիթառահար է, որը կատարում է ջազ-ֆյուժն և լատին-ջազ ժանրերում։ Աշխարհի ամենաազդեցիկ ջազային կիթառահարներից է։
Երաժշտական կրթություն ստացել է Berklee College of Music քոլեջում Բոստոնում[3]։ Դի Մեոլան հայտնի դարձավ 70-ականներին Չիկ Կորիայի Return to Forever պրոյեկտում իր մասնակցությամբ (միացավ խմբին 1974 թ.)։ Հենց նրա շնորհիվ խումբը հայտնի դարձավ[4]։ Դրանից հետո նա սկսեց փորձեր անել ջազ և ֆլամենկո ժանրերում, սկսելով իր սոլո-գործունեությունը։ Իր հետագա գործունեության ընթացքում Դի Մեոլան համագործակցել է Ջոն Մաքլաֆլինի և Պակո դե Լուսիայի հետ[4]։