Մանոլո Սանլուկար
Մանոլո Սանլուկար | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | իսպ.՝ Manolo Sanlúcar |
Ի ծնե անուն | իսպ.՝ Manuel Muñoz Alcón[1] |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1943[2][3] Սանլուկար դե Բառամեդա, Կադիս, Ֆրանկիստական Իսպանիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | օգոստոսի 27, 2022[1] (78 տարեկան) Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Իսպանիա[4] |
Ժանրեր | Ֆլամենկո[5] |
Մասնագիտություն | կիթառահար և կոմպոզիտոր |
Գործիքներ | կիթառ[5] |
Պարգևներ | |
Կայք | manolosanlucar.com |
Մանոլո Սանլուկար (իսպ.՝ Manolo Sanlúcar, իսկական անունը՝ Մանուել Մունյոս Ալկոն, (իսպ.՝ Manuel Muñoz Alcón, նոյեմբերի 24, 1943[2][3], Սանլուկար դե Բառամեդա, Կադիս, Ֆրանկիստական Իսպանիա - օգոստոսի 27, 2022[1], Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Իսպանիա[4]), իսպանացի կիթառահար և կոմպոզիտոր, ով հռչակվել է ֆլամենկո ոճով կատարումներով և կիթառի ու նվագախմբի համար գրած ստեղծագործություններով[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիթառ սկսել է նվագել 7 տարեկանից, սկզբում հոր՝ Իսիդրո Մունյոսի (իսպ.՝ Isidro Muñoz), այնուհետև վերջինիս վարձած ուսուցչի՝ ժամանակի անվանի կիթառահարներից մեկը համարվող Խավիեր Մոլինայի (իսպ.՝ Javier Molina) ղեկավարությամբ[7]։ 12 տարեկանից սկսել է իր կարիերան որպես պրոֆեսիոնալ երաժիշտ՝ նվագակցելով ֆլամենկոյի այնպիսի համբավավոր կատարողների, ինչպիսիք են Անտոնիո Մայրենան, Պեպե Մարչենան (իսպ.՝ Pepe Marchena): 1972 թվականին առաջին տեղն է գրավել Իտալիայում անցկացված կիթառահարների համաշխարհային փառատոնում։ 1994 թվականին Guitar Player ամսագիրը (ԱՄՆ) նրան հռչակել է ֆլամենկո ոճի լավագույն կիթառահար։
Որպես կոմպոզիտոր՝ Մանոլո Սանլուկարը ձգտում է ֆլամենկոն համադրել դասական երաժշտության տարրերի հետ։ Գրել է երաժշտություն կինոնկարների ու թատերական ներկայացումների համար, ինչպես նաև բալետային երաժշտություն ու գործիքային կոմպոզիցիաներ։ Նրա հեղինակած «Կաբալյո Նեգրո» կոմպոզիցիայի 1975 թվականի ձայնագրությունը միջազգային ճանաչում է ձեռք բերել, հաջողություն գրանցել նաև վաճառքի բնագավառում[8]։ «Մեդեա», «Սոլեա» բալետների համար Սանլուկարի գրած երաժշտությունը նույնպես համաշխարհային համբավի է արժանացել, բազմիցս բեմականացվել ու ձայնագրվել[9][10]։ 2014 թվականին էլ անվանի կիթառահար Մանուել Բառուեկոն այն ձայնագրել է գործիքային երաժշտության տեսքով[11]։
Մանոլո Սանլուկարին մեր ժամանակների մեծ կոմպոզիտորների շարքի դասելու հիմք են ստեղծել նաև նրա հետևյալ երկերը. Fantasía para guitarra y orquesta, Trebujena, Medea, Tauromagia կամ Aljibe:
2000 թվականին անվանի երաժիշտին շնորհվել է Իսպանիայի ազգային մրցանակը երաժշտության ասպարեզում[12]։ 2014 թվականին էլ նա պարգևատրվել է հայրենի երկրի կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով։
Սկավառակագրություն[13][խմբագրել | խմբագրել կոդը]
- Recital Flamenco (1968)
- Inspiraciones (1970)
- Mundo Y Formas De La Guitarra Flamenca Vol. I (1971)
- Mundo Y Formas De La Guitarra Flamenca Vol. II (1971)
- Mundo Y Formas De La Guitarra Flamenca Vol. III (1972)
- Sanlúcar (1975)
- Sentimiento (1976)
- Fantasía (1977)
- ...Y Regresarte (Homenaje A Miguel Hernández) (1978)
- Manolo Sanlúcar En Japón (1979)
- Candela (1980)
- Azahares (1981)
- Al Viento (1982)
- Ven Y Sígueme (1982)
- Trebujena (1984)
- Testamento Andaluz (1985)
- Medea (1987)
- Tauromagia (1988)
- Solea (1989)
- Aljibe (1992)
- Locura De Brisa Y Trino (2000)
- La Voz Del Color (2008)
Տեղեկատվությունը վերցված է արտիստի կայքէջից[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.larazon.es/andalucia/cadiz/20220827/342zkwhq4nbqli6e3fandv26ly.html
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 http://www.spainisculture.com/en/artistas_creadores/manolo_sanlucar.html
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.elmundo.es/cultura/2022/08/27/630a27a521efa0ae3d8b4607.html
- ↑ 5,0 5,1 Montreux Jazz Festival Database
- ↑ Historia de la sinfonía - Manolo Sanlúcar
- ↑ [Manolo Sanlúcar: El alma compartida. Memorias. Almuzara Editorial 2007 ISBN:978-84-96968-21-9]
- ↑ Kersten Knipp: Flamenco. Suhrkamp, Frankfurt am Main 2006, ISBN 3-518-45824-8, S. 207.
- ↑ Harris Craig։ «Biography: Manolo Sanlúcar»։ Allmusic։ Վերցված է 27 May 2010
- ↑ Danza.es La influencia del mito de “Medea” en el Ballet Nacional de España. Artikel von Ibis Albizu (2012). Abgerufen am 31. Oktober 2021 (spanisch).
- ↑ Discogs Titel|15770236|Medea: Spanish Guitar Music By Albeniz, Granados and Manolo Sanlucar|Manuel Barrueco
- ↑ List of national music prize winners, Spanish Ministry of Culture. Retrieved 9 April 2011.
- ↑ Discografía de Manolo Sanlúcar - Discogs
- ↑ Webseite des Künstlers Archived 2022-08-28 at the Wayback Machine. Discografía. Abgerufen am 31. Oktober 2021 (Bildergalerie der Cover).
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Manolo Sanlúcar: El alma compartida. Memorias. Almuzara, [Córdoba] 2007, ISBN 978-84-96968-21-9 (Autobiographie, spanisch)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Manolo Sanlúcar Archived 2022-08-27 at the Wayback Machine. Պաշտոնական կայքէջը (իսպաներեն).
- Mano Sanlúcar.com Archived 2022-08-27 at the Wayback Machine.
- El arte de vivir el flamenco - Manolo Sanlúcar
- Crónica del concierto de Manolo Sanlúcar en el Festival Suma Flamenca. Teatros del Canal. Madrid. 9/06/2010.
|