Վիկտորյա Վուդհալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտորյա Վուդհալ
անգլ.՝ Victoria California Claflin Woodhull Blood Martin
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 23, 1838(1838-09-23)[1][2][3]
ԾննդավայրՀոմեր, Licking County, Օհայո, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 9, 1927(1927-06-09)[1] (88 տարեկան)
Մահվան վայրԲրեդոն, Wychavon, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանTewkesbury
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունբորսային միջնորդ, սուֆրաժիստ, խմբագիր, քաղաքական գործիչ, լրագրող, սուֆրաժիստ, կանանց իրավունքների պաշտպան և գրող
ԱմուսինՔենինգ Վուդհալ, James Blood?[5] և John Martin?
ԿուսակցությունEqual Rights Party?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱռաջին ինտերնացիոնալ
ԵրեխաներByron Woodhull? և Zula Maud Woodhull?[5]
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Victoria Woodhull Վիքիպահեստում
1872 թվականի ծաղրանկար. կինը, որը կրում է երեխաների և հարբած ամուսնու ծանր բեռը, դիմում է Վիկտորյա Վուդհալին (միսիս Սատանային). «Ես ավելի շուտ կնախընտրեմ ամուսնական բարդ ճանապարհ անցնել, քան քեզ հետևել»: Վիկտորյան բռնել է մի պաստառ, որի վրա գրված է. «Փրկվեք ազատ սիրով»:

Վիկտորյա Վուդհալ (անգլ.՝ Victoria Woodhull, սեպտեմբերի 23, 1838(1838-09-23)[1][2][3], Հոմեր, Licking County, Օհայո, ԱՄՆ[4] - հունիսի 9, 1927(1927-06-09)[1], Բրեդոն, Wychavon, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Վիկտորյա Կլաֆլին Վուդհալ, հետագայում` Վիկտորյա Վուդհալ Մարտին, ամերիկացի հասարակական, քաղաքական գործիչ, սուֆրաժիստ, ֆեմինիստ, բորսային միջնորդ, խմբագիր, լրագրող, կանանց ընտրական իրավունքներ տրամադրելու շարժման առաջնորդներից մեկը։ Վուդհալը, այսպես կոչված, «ազատ սեր» հասկացության ջատագով էր, որով նա հասկանում էր առանց կառավարության միջամտության ամուսնանալու, ամուսնալուծվելու և երեխաներ ունենալու ազատությունը[7]։ «Նրանք չեն կարող կանգնեցնել բարեփոխումների աճող ալիքը,- հաճախ ասել է նա:- Աշխարհը շարժվում է»[8]։ Նա եղել է կանանց իրավունքների և աշխատանքային օրենսդրության բարեփոխումների համար պայքարի ակտիվիստ, ինչպես նաև առաջին կինն էր, որը հիմնել է շաբաթաթերթ։ Միևնույն ժամանակ նա զբաղվել է սպիրիտուալիզմով և քարոզել բուսակերություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյան տասը երեխաներից յոթերորդն էր (որոնցից վեցն ապրել են մինչև հասունություն)[9]։ Վիկտորյայի հայրը` Բաք Կլաֆլինը խաբեբա էր և դրամաշորթ, և ընտանիքը ստիպված էր պարբերաբար փոխել բնակության վայրը` փախչելով խաբեբայության զոհերից և ոստիկանությունից։ Կենսագիր Թեոդոր Թիլթոնի խոսքով` Վուդհալը ծեծի է ենթարկվել հոր կողմից[10]։ Իսկ կենսագիր Բարբարա Գոլդսմիթը պնդել է, որ նա նաև սոված էր և սեռական բռնության է ենթարկվել իր հոր կողմից, երբ դեռ շատ փոքր էր[11]։

Բաք Կլաֆլինը ներկայացումներ է կազմակերպել, որոնցում գլխավոր դերը խաղացել են նրա համակրելի դուստրերը` Վիկտորյան և Թենեսին։ Վիկտորյան` որպես աղջիկ-մեդիում, հանդես է եկել կանխատեսումներով, ոգեմիջնորդության և ոգեհարցության սեանսներով։

Առաջին և երկրորդ ամուսնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1853 թվականին, երբ 15 տարեկան էր, Վիկտորյան ամուսնացել է բժիշկ Քենինգ Վուդհալի հետ[12][13]։ Նրանք ունեցել են երկու երեխա[14]` մտավոր հետամնաց տղա և առողջ աղջիկ։ Ընտանիքը բնակություն է հաստատել Սան Ֆրանցիսկոյում, որտեղ նա զբաղվել է ծխախոտի առևտրով, սակայն շուտով հասկացել է, որ ամուսինը հարբեցող է և կնամոլ։

1865 թվականին նա, բաժանվելով ամուսնուց, պահպանել է նրա ազգանունը։ Վիկտորյան «մադամ Օլանդ» կեղծանվամբ բնակություն է հաստատել Միսսուրիում, որտեղ սրահ է բացել, որն առաջարկում էր «կանանց հիվանդությունների հրաշագործ բուժում պայծառատեսության օգնությամբ»։ Այնտեղ նա ծանոթացել է երկաթուղային ընկերության նախագահ Ջեյմս Բլադի հետ և նրա հետ տեղափոխվել Նյու Յորք, որտեղ նա տեղական մարմնավաճառներին հակաբեղմնավորիչ տամպոններ է մատակարարել քացախով և թմրանյութերով թրջված սպունգներով, ինչպես նաև զբաղվել է բորսայական սպեկուլյացիաներով` գաղտնի տեղեկություններ ստանալով մարմնավաճառների հաճախորդներից։ Այդ տեղեկությունը Վիկտորյան փոխանցել է նաև միլիարդատեր Կորնելիուս Վանդերբիլթին, որի անձնական մեդիումն էր դարձել։ Վիկտորյայի քույրը` Թենեսին, Վանդերբիլթի սիրուհին էր։

1870 թվականի սկզբին քույրերը ստեղծել են «Վուդհալ, Կլաֆլին և Կո» բրոքերային ընկերությունը և վարձել Ջեյմս Բլադին, քանի որ միայն տղամարդը կարող էր լինել մակլեր[Ն 1]: Ֆիրմայի հաճախորդները կանայք էին։ Այնուհետև Վիկտորյան ամուսնացել է Բլադի հետ, որը նույնպես երկրորդ անգամ էր ամուսնանում։

Հասարակական կյանք և քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույրերի երեկույթներն ավելի ու ավելի շատ քաղաքական սալոն են հիշեցրել։ Նրանք կոչ են արել կանանց ընտրական իրավունք տրամադրել, իսկ Վիկտորյան թերթի միջոցով հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին։ 1872 թվականի մայիսին Նյու Յորքում տեղի է ունեցել Վիկտորյայի կողմից ստեղծված Հավասար իրավունքների կուսակցության առաջին համագումարը։ Նա հանդես է եկել ութժամյա աշխատանքային օրվա, կարիքավորների սոցիալական նպաստների, մահապատժի և արխաիկ ամուսնական օրենքների վերացման, կրթության համակարգի բարեփոխման, վիճելի հարցերի խաղաղ լուծման համար միջազգային տրիբունալի ստեղծման օգտին։ Վիկտորյան իր գումարով հիմնել է «Woodhull & Claflin’s Weekly» շաբաթաթերթը` նվիրված կանանց ընտրական իրավունքին և սպիրիտիզմին։ Նյույորքյան մունիցիպալ ընտրություններում նա ցուցադրաբար մի խումբ կանանց հետ եկել է ընտրատեղամաս, իսկ երբ նրանց թույլ չեն տվել քվեարկել, փորձել է դա վիճարկել դատարանում։

Վիկտորյա Վուդհալը ներգրավված է եղել Առաջին ինտերնացիոնալի[Ն 2] Հյուսիսամերիկյան ֆեդերացիայի գործունեության մեջ, սակայն նրա գլխավորած № 12 բաժինը հեռացվել է Ինտերնացիոնալից Գլխավոր խորհրդի և Հաագայի Կոնգրեսի կողմից (1872)[15]։ Նրա թերթը` «Woodhull & Claflin’s Weekly»-ն, 1871 թվականի վերջին ԱՄՆ-ում առաջինն է տպագրել «Կոմունիստական մանիֆեստի» անգլերեն թարգմանությունը։

1872 թվականին Վիկտորյան կոնֆլիկտի մեջ է մտել կրոնական գործիչ Հենրի Ուորդ Բիչըրի հետ, որն ազդեցիկ ընտանիքից էր և գրող Հարիեթ Բիչըր Սթոուի եղբայրն էր։ Իր թերթում Վիկտորյան նկարագրել է նրա ամուսնական դավաճանությունները։ Դա սենսացիա է դարձել։ Սակայն Վուդհալ քույրերին մեղադրանք է առաջադրվել «անպարկեշտ նյութեր տարածելու» համար։ Ութ անգամ նրանց ձերբակալել են, բայց ամեն անգամ հսկայական գրավի դիմաց ազատ են արձակել։ Արդյունքում գործն ավարտվել է արդարացման դատավճիռով, բայց քույրերը սնանկացել էին։

Հետագա գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուհետև 1883 թվականի հոկտեմբերի 31-ին Վիկտորյան, որը դեռևս 1876 թվականին բաժանվել էր Բլադից, ամուսնացել է բանկիր Ջոն Բիդդուլֆ Մարտինի հետ։ Նրա ընտանիքը հավանություն չի տվել այդ միությանը[16]։

Դրանից հետո նա հայտնի էր որպես Վիկտորյա Վուդհալ Մարտին։ Ամուսնու մահից հետո` 1901 թվականին, մեծ կապիտալ ժառանգելով` տեղափոխվել է գյուղ և զբաղվել բարեգործությամբ. քրոջ և աղջկա հետ գյուղի համար կառուցել է դպրոց։

Վիկտորյա Վուդհալը մահացել է 1927 թվականի հունիսի 9-ին[17]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտորյա Վուդհալի կենոտաֆը գտնվում է Թյուքսբերիի աբբայությունում[18]։
  • 1980 թվականին Բրոդվեյի «Առաջ, Վիկտորյա» մյուզիքլը ստեղծվել է` ոգեշնչվելով Վուդհալի կյանքով[19]։
  • 2001 թվականին Վիկտորյա Վուդհալը հետմահու ընդգրկվել է Կանանց փառքի ազգային սրահում[Ն 3][20]:
  • Վիկտորյա Բոնդը Վուդհալի մասին գրել է «Միսիս նախագահ» օպերան[21]։ Պրեմիերան կայացել է 2012 թվականին[21]։
  • 2017 թվականի մարտին Amazon Studios-ը հայտարարել էր նրա կյանքի պատմության վրա հիմնված ֆիլմի թողարկման մասին, Վիկտորյա Վուդհալի դերում` Բրի Լարսոն[22]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆեմինիզմը հասարակական մտքի և գրականության մեջ։ М.: Գրիֆոն, 2006։ 398 էջ։ ISBN 5-98862-029-9:
  • Carpenter, Cari M. Selected Writings of Victoria Woodhull: Suffrage, Free Love, and Eugenics. — Lincoln: University of Nebraska Press, 2010.
  • Frisken, Amanda. Victoria Woodhull’s Sexual Revolution. — University of Pennsylvania Press, 2004. — ISBN 0-8122-3798-6.
  • Gabriel, Mary. Notorious Victoria: The Life of Victoria Woodhull Uncensored. — Algonquin Books of Chapel Hill, 1998. — 372 pages. — ISBN 1-56512-132-5.
  • Goldsmith, Barbara. Other Powers: The Age of Suffrage, Spiritualism, and the Scandalous Victoria Woodhull. — N. Y.: Harper Perennial, 1998. — 531 pages. — ISBN 0-06-095332-2.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բորսայական գործարքների միջնորդ
  2. Աշխատավորական դասակարգի առաջին զանգվածային միջազգային կազմակերպությունը
  3. Միացյալ Նահանգներում երկրի համար առավել նշանակալի կանանց ընտրության հասարակական ինստիտուտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=18873
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1184.
  5. 5,0 5,1 Find A Grave — 1995.
  6. https://www.womenofthehall.org/inductee/victoria-woodhull/
  7. Kemp Bill (նոյեմբերի 15, 2016)։ «'Free love' advocate Victoria Woodhull excited Bloomington»։ The Pantagraph։ Վերցված է ապրիլի 13, 2016 
  8. «The Woman Who Ran for President - in 1872»։ The Attic։ Վերցված է 9 հուլիսի 2018 
  9. Johnson 1956, էջ. 45
  10. Tilton, 1871, էջ 4
  11. Goldsmith, 1998, էջեր 51–2
  12. Gabriel, 1998, p. 12
  13. «"Ohio, County Marriages, 1789–2013, index and images, FamilySearch "Marriage records 1849–1854 vol 5 > image 273 of 334; county courthouses, Ohio»։ familysearch.org։ Վերցված է հունիսի 9, 2015 
  14. «Woodhull, Zula Maude»։ Who's Who 59: 1930։ 1907 
  15. IWMA 1872: Notes on the «American split»
  16. Felsenthal Carol։ «The Strange Tale of the First Woman to Run for President»։ POLITICO Magazine (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-22-ին։ Վերցված է 2019-12-28 
  17. «Victoria Martin, Suffragist, Dies. Nominated for President of the United States as Mrs. Woodhull in 1872. Leader of Many Causes. Had Fostered Anglo-American Friendship Since She Became Wife of a Britisher ...»։ The New York Times։ June 11, 1927 
  18. Photo taken by RobertFrost1960 on September 21, 2010, accessed June 9, 2011.
  19. The Performing Arts: A Guide to the Reference Literature։ Libraries Unlimited։ 1994։ ISBN 978-0-87287-982-9 
  20. «National Women's Hall of Fame»։ Greatwomen.org։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 21, 2011-ին։ Վերցված է փետրվարի 17, 2013 
  21. 21,0 21,1 Dunham Mike։ «ANCHORAGE: Review: Opera about first woman to run for president debuts in Anchorage | Arts and Culture»։ Alaska Dispatch News։ Վերցված է սեպտեմբերի 18, 2016 
  22. Kroll Justin (March 22, 2017)։ «Brie Larson to Play First Female U.S. Presidential Candidate Victoria Woodhull in Amazon Film»։ Variety (en-US)։ Վերցված է մարտի 28, 2017 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]