Թենեսի Կլաֆլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թենեսի Կլաֆլին
Tennessee C Claflin.jpg
Ծնվել էհոկտեմբերի 26, 1844(1844-10-26)
ԾննդավայրHomer, Ohio, Օհայո, ԱՄՆ
Մահացել էհունվարի 18, 1923(1923-01-18) (78 տարեկանում)
Մահվան վայրԱնգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունբորսային միջնորդ, քաղաքական գործիչ, սուֆրաժիստ և սուֆրաժիստ
Tennessee Celeste Claflin Վիքիպահեստում

Թենեսի Սելեստա Կլաֆլին (անգլ.՝ Tennessee Claflin, հոկտեմբերի 26, 1844(1844-10-26), Homer, Ohio, Օհայո, ԱՄՆ - հունվարի 18, 1923(1923-01-18), Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի սուֆաժիստ, հայտնի է որպես առաջին կին, որը 1870 թվականին բրոքերային գործակալություն է բացել Ուոլ Սթրիթում[1][2][3]:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենեսի Կլաֆլինի ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց ինչպես հայտնում են, նա ծնվել է 1843-1846-ական թվականների ընթացքում[4]: Հայտնի է, որ Թենեսին Ռոքսանա Խամել Կլաֆլինի և Ռուբեն Բակման Կլաֆլինի 10 երեխաներից կրտսերն էր, որոնք ծնվել էին Օհայո նահանգում՝ Գոմերում[5]: Թենեսիին այդպես են անվանել կամ նահանգի պատվին, կամ էլ այն պատճառով, որ նրա հայրը Թենեսիի այդ ժամանակվա կոնգրեսմեն Ջեյմս Պոլկի երկրպագուն էր: Ավագ քույրը՝ Վիկտորիա Կլաֆլին Վուդխալը ծնվել է 1838 թվականին[5][6]:

Նրա հայրը՝ Ռուվիմ Բաքման Կլաֆլինը, որը հայտնի էր որպես «Բաք», օձի յուղի վաճառական էր և բժիշկ էր ձևանում: Նա իրավաբանական պատրաստվածություն ուներ, և որոշ դեպքերում որպես իրավաբան էր ներկայանում[5]:

Ոգեշնչվելով Ֆոքս քույրերի հաջողությամբ 1852 թվականից Բաքը սկսեց գովազդել Թենեսիին և Վիկտորիային որպես ոգեմիջնորդներ:

Սպիրիտիզմ և ապաքինում[խմբագրել | խմբագրել կոդը]

1860 թվականին Թենեսին գուշակ էր հայտարարվել, որը ունակ էր բուժել հիվանդություններ՝ «հերպեսից մինչև քաղցկեղ».[5]: Խորհրդատվությունների արժեքը 1 դոլար էր, նա աշխատում էր օրական 13 ժամ՝ Միջին Արևմուտքի փոքր քաղաքներում[5][7]:

1863 թվականին նրա հայրը մի ամբողջ հյուրանոց էր վարձել Իլինոյս նահանգում՝ Օտտավայում[8]: Նա իրեն կոչել էր «Քաղցկեղի արքա», և գովազդում էր Թենեսիի բուժական հնարավորությունները: Իրենց փորձառության ընթացքում Կլաֆլինները ալկալիներ էին օգտագործում, որը այրել էր նրանց հաճախորդներից մեկի մաշկը:

1864 թվականի հունիսին ոստիկանությունը հարձակվել էր նրանց կլինիկայի վրա և ընտանիքը դիմել էր փախուստի: Իշխանությունը նրանց մեղադրել էր 9 հանցագործությունների մեջ, այդ թվում ՝ խուլիգանություն և բժշկական խարդախություն: Թենեսին մեղադրվել էր Ռեբեկա Խուո անվամդ այցելուի մահվան մեջ[7]:

1868 թվականի աշնանը Բակը այցելեց գործարար Կորնելիուս Վանդերբիլտին, ով հետաքրքրված էր մերսմամաբ և կախարդական բուժմամբ: Բակը Վիկտորիային ներկայացրեց որպես սպիրիտուալիստ, իսկ Թենեսիին՝ բուժարար: Թենեսին և Կարնելյուսը միասին երկար ժամանակ էին անցկացնում[9]: Միևնույն ժամաանկ Վիկտորիա Վուդխալը հայտնի դարձավ Ուոլ Սթրիթի իր ներդրումներով: Հավանական է, որ Վուդհալի գործողությունները հիմնված էին Վանդերբիլթի խորհուրդների վրա[9]:

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1871 թվականին քույրերը փորձել են քվեարկել մունիցիպալ ընտրությունների ժամանակ, բայց մերժում են ստացել[10]:

1871 թվականի օգոստոսի 11-ին Թենեսի Կլաֆլինը իր թեկնածությունն է ներկայացրել Նյու Յորքի Կոնգրեսի ութերորդ շրջանին: Այդ ժամանակ Կոնգրեսի Ութերորդ շրջանը հիմնականում գերմանա-ամերիկյան էր: Կլաֆլինը իր թեկնածության մասին հայտարարել է «Irving Plaza» համաերգային սրահում՝ շրջապատված ամերիկյան և գերմանական դրոշներով: Նա ելույթ է ունեցել գերմաներեն լեզվով[2][11]:

1872 թվականի մայիսի 10-ին նորաստեղծ «Հավասար իրավունքների կուսակցության» կողմից Վուդհալը առաջադրվել էր Միացյան Նահանգների նախագահի պաշտոնին[12][13][14]:

1872 թվականի ամռանը Կլաֆլինը իր թեկնածությունն է առաջադրել Նյու-Յորքի Ազգային գվարդիայի 9-րդ գնդի գնդապետի պաշտոնում: Այդ պաշտոնը թափուր էր ավազակային բարոն Ջիմ Ֆիսկայի մահից հետո՝ 1872 թվականի հունվարից [2] : Կլաֆլինը թեկնածությունը լայնորեն ծաղրել է մամուլը[5][15]: Իններորդ գնդի զինվորները արհամարհել են Կլաֆլինի առաջարկությունը, բայց գնդապետ Թոմաս Գրիֆինը Կլաֆլինին առաջարկել է առաջադրվել սև զինվորների համար ստեղծված 85-րդ գնդում, որը նոր էր ստեղծվել: Գիտակցելով նրա պրոպագանդիստական գործունեությունը անցյալում, նրա մասնագիտական հաջողությունը, 85-րդ գնդի անդամները Կլաֆլինին ընտրեցին որպես գնդապետ[16]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «9 Things You Should Know About Victoria Woodhull»։ History.com։ A&E Television Networks, LLC։ 2013-09-23։ Վերցված է 2016-03-30 
  2. 2,0 2,1 2,2 Notorious Victoria: The Life of Victoria Woodhull, Uncensored. — Կաղապար:Нп3, 1998. — ISBN 9781565121324
  3. «On This Day: March 5, 1870»։ www.nytimes.com։ Վերցված է 2016-11-12 
  4. «Lady Tennessee Celeste "Tennie C." Claflin Cook (1845 - 1923) - Find A Grave Memorial»։ www.findagrave.com։ Վերցված է 2016-11-12 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 MacPherson, Myra The Scarlet Sisters: Sex, Suffrage, and Scandal in the Gilded Age. — Կաղապար:Нп3, 2014. — ISBN 9781455547708
  6. Goldsmith, Barbara Other Powers: The Age of Suffrage, Spiritualism, and the Scandalous Victoria Woodhull. — Կաղապար:Нп3, 2011. — ISBN 9780307800350
  7. 7,0 7,1 Havelin, Kate Victoria Woodhull: Fearless Feminist. — Կաղապար:Нп3, 2006. — ISBN 9780822559863
  8. Story of Ottawa, Illinois by C.C. Tisler. Published 1953. Copyright 1953 by C.C. Tisler.
  9. 9,0 9,1 Jr, Edward J. Renehan Commodore: The Life of Cornelius Vanderbilt. — Basic Books, 2009. — ISBN 0465002560
  10. «1872 One Hundred And Twenty-five Years Ago»։ www.americanheritage.com։ 2015-08-17։ Վերցված է 2016-11-12 
  11. Cook, Lady Tennessee Claflin The Human Body the Temple of God: Or, The Philosophy of Sociology. — [V. Woodhull] 17, Hyde Park Gate, S.W., 1890.
  12. «On This Day: March 5, 1870»։ www.nytimes.com։ Վերցված է 2016-11-12 
  13. Scutts Joanna (2014-03-07)։ «‘The Scarlet Sisters: Sex, Suffrage and Scandal in Gilded Age’ by Myra MacPherson»։ The Washington Post (en-US)։ ISSN 0190-8286։ Վերցված է 2016-11-12 
  14. «Victoria and Tennessee Claflin, the sisters’ tale continues….»։ MCNY Blog: New York Stories։ 2014-09-02։ Վերցված է 2016-11-12 
  15. Frisken, Amanda Victoria Woodhull's Sexual Revolution: Political Theater and the Popular Press in Nineteenth-Century America. — Կաղապար:Нп3, 2012. — ISBN 0812201981
  16. Messer-Kruse, Timothy The Yankee International: Marxism and the American Reform Tradition, 1848-1876. — Կաղապար:Нп3, 2000. — ISBN 9780807863374