Վուսթերշիր (անգլ.՝ Worcestershire, /ˈwʊstəʃə/; լսել(օգնություն • ինֆո)),
արարողակարգային կոմսություն Անգլիայի արևմուտքում։ Մտնում է Ուեսթ Միդլենդս տարածաշրջանի կազմի մեջ[5]։ Վարչական կենտրոնը և խոշորագույն բնակավայրը Վուսթեր քաղաքն է։ 2001 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 542 107, 2011 թվականի տվյալներով՝ 566 200[6] (այդ ցուցանիշով 27-րդ, ոչ մետրոպոլային կոմսությունների ցանկում զբաղեցնում է 21-րդ տեղը)։
Ընդհանուր տարածքը 1 741 քառակուսի կիլոմետր է (այդ ցուցանիշով արարողակարգային կոմսությունների ցանկում զբաղեցնում է 34-րդ, ոչ մետրոպոլային կոմսությունների ցանկում՝ 29-րդ տեղը)։ Սահմանակցում է հյուսիսում՝ Ստաֆորդշիր, հյուսիս-արևելքում՝ Ուեսթ Միդլենդս, արևելքից՝ Յորքշիր, հարավում՝ Գլոսթերշիր, հարավ-արևմուտքում՝ Շրոփշիր արարողակարգային կոմսությունների հետ։