Մեթյու Բրեյդի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ (Բրեյդի )
Մեթյու Բրեյդի Mathew B. Brady | |
---|---|
![]() Ինքնադիմանկար, Բրեդի, 1875 թ. | |
Ի ծնե | Mathew B. Brady |
Ծնվել է | մայիսի 18, 1822 (200 տարեկան) |
Ծննդավայր | շրջան Ուորեն, Նյու-Յորք քաղաք |
Վախճանվել է | հունվարի 15, 1896 |
Մահվան վայր | Նյու-Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լուսանկարիչ, պատերազմի լուսանկարիչ, ֆոտոլրագրող և լրագրող |
Ժանր | լուսանկար |
Կայք | mathewbrady.com(անգլ.) |
ստորագրություն![]() | |
![]() |
Մեթյու Բրեդի կամ Մեթյու Բրեյդի[1] (անգլ.՝ Mathew Brady, մայիսի 18, 1822[5], Ուորեն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ, Lake, Marinette County, Վիսկոնսին, ԱՄՆ[6] և Նյու Յորք, ԱՄՆ[7] - հունվարի 15, 1896[2][3][4][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), 19-րդ դարի ամերիկացի ամենանշանավոր լուսանկարիչներից մեկը։ Առավել հայտնի աշխատանքները նշանավոր մարդկանց դիմանկարներն ու Ամերիկայի քաղաքացիական պատերազմի լուսանկարներն են։ Նրան վերագրում են ֆոտոլրագրության հայր կոչումը[8]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրեդին ծնվել է Նյու-Յորքի Ուորեն շրջանում, իռլանդացի ներգաղթյալներ Անդրեա և Յուլյա Բրեդների ընտանիքում։ 16 տարեկանում ապագա լուսանկարիչը տեղափոխվում է Սարատոգա, Նյու-Յորք։ 1841 թվականին գեղարվեստական ունակությունները Բրեդիին թույլ են տալիս սովորել որակավորված մասնագետ Սեմյուել Մորզեի մոտ։ 1844 թվականին Նյու Յորքում հայտնվում է նրա լուսանկարչական ստուդիան[9]։ Բրեյդին սկսում է ցուցադրել հայտնի ամերիկացիների դիմանկարները ։
1849 թվականին Բրեդին ստուդիա է բացում Վաշինգտոնում, որտեղ նա հանդիպում է Ջուլետ Հանդիին, ում հետ էլ ամուսնանում է 1851 թվականին։
Բրեդիի վաղ աշխատանքները կատարվել են դագերոտիպիայի տեխնիկայով, և նա ստացել է բազմաթիվ մրցանակներ իր աշխատանքների համար։ 1850-ական թվականներին դագերոտիպիային փոխարինելու եկավ ամբրոտիպիան` դառնալով ամենահայտնին։ Լուսանկարները արվում էին ապակե մեծ նեգատիվների վրա, այս տեխնիկան դարձավ առավել հաճախ օգտագործվողը քաղաքացիական պատերազմի ժամանակ։
1850 թվականին Բրեդին ստեղծում է ականավոր ամերիկացիների Պատկերասրահը` ժամանակակից ականավոր գործիչների դիմանկարների հավաքածուն։ 1859 թվականին Փարիզի լուսանկարիչ Անդրե-Ադոլֆ-Էժեն Դիսդերին տարածում է de Visite քարտերը, և այդ փոքրիկ լուսանկարները (չափսերով նման այցեքարտին) արագ դառնում են հայտնի նորություն։ Հազարավոր նման պատկերներ ստեղծվում և վաճառվում են Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։
1856 թվականին Բրեդին ստեղծում է առաջին գովազդը` հայտարարությունը տեղադրելով «New York Herald»-ում, որն առաջարկում էր թղթեր "լուսանկարներ, ամբրոտիպեր և դագերոտիպեր" արտադրելու համար։ Նրա գովազդի նորույթն այն էր, որ առաջին անգամ տառատեսակները տարբերվում էին թերթի տեքստից և այլ գովազդային հայտարարություններից։
Քաղաքացիական պատերազմը լուսանկարներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեթյու Բրեդին Ամերիկայի քաղաքացիական պատերազմի հազարավոր լուսանկարներ է արել։ Շատ բաներ, որոնք այսօր հայտնի են քաղաքացիական պատերազմի մասին, գալիս են այդ լուսանկարներից։ Կան հազարավոր լուսանկարներ ազգային արխիվում` վերցված Բրեդիից և նրա ուղեկից Ալեքսանդր Գարդներից, Ջորջա Բարնարդից (անգլ.՝ George N. Barnard) և Տիմատի Օ’Սալիվանից։ Լուսանկարներում պատկերված են Աբրահամ Լինքոլնը, գեներալ Գրանթը, ինչպես նաև հասարակ զինվորներ։ Լուսանկարները ցույց են տալիս ամերիկյան քաղաքացիական պատերազմի պատմության գեղեցիկ, խաչաձև տեսքը։ Բրեյդին չէր կարող մարտական տեսարանների լուսանկարներ անել, քանի որ այդ օրերին լուսանկարչական սարքավորումները դեռ կատարյալ չէին[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 64
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Smith C. Z. Brady, Mathew B. (1823?–15 January 1896), photographer and entrepreneur // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1700096
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 online image library Nederlands Fotomuseum
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 https://www.britannica.com/biography/Mathew-Brady
- ↑ Horan, James D. (James David), 1914-1981,։ Mathew Brady : historian with a camera։ New York։ ISBN 0-517-00104-7։ OCLC 936080355
- ↑ «Фотография президента Авраама Линкольна»։ World Digital Library։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-02-10
- ↑ История в картинках(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- https://www.mathewbrady.com/ Պաշտոնական կայք
- Mathew Brady biography at American Memory of the Library of Congress(անգլ.)
- Mathew Brady Photographs More than 6,000 photographs available in the Archival Research Catalog(անգլ.)
- Mathew Brady’s World — biography, timeline and analysis of Brady’s work at the Smithsonian Institution(անգլ.)
- Mathew Brady’s portraits at the National Portrait Gallery(անգլ.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մեթյու Բրեյդի կատեգորիայում։ |
- Մայիսի 18 ծնունդներ
- 1822 ծնունդներ
- Հունվարի 15 մահեր
- 1896 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Լուսանկարչությունն ԱՄՆ-ում
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Լուսանկարչական սարքեր
- Քաղաքացիական պատերազմներ ըստ երկրի
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի լրագրողներ