Վիլլի Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլլի Սարգսյան
Ծնվել էդեկտեմբերի 31, 1930(1930-12-31) (93 տարեկան)
ԾննդավայրԵրևան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություներաժիշտ և կոմպոզիտոր
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Վիլլի Վահանի Սարգսյան (դեկտեմբերի 31, 1930(1930-12-31), Երևան, ԽՍՀՄ), հայ դաշնակահար, երաժշտագետ, ՀԽՍՀ Վաստակավոր արտիստ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլի Սարգսյանը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 31-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Կետտի Մալխասյանի դաշնամուրի և Աննա Բարսամյանի երաժշտագիտական բաժինները։ 1957 թվականին դարձել է Խորհրդային Միության երիտասարդության Համամիութենական փառատոնի դափնեկիր, նույն մրցանակին արժանացել է նաև 1960 թվականին՝ Անդրկովկասյան Առաջին մրցույթի ժամանակ։ 1960 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1986 թվականից՝ պրոֆեսոր)։ Նրա շրջանավարտների թվում կան միջազգային ճանաչում ունեցող կատարողներ և մանկավարժներ։ Տասնյակ գիտական և մեթոդական աշխատությունների հեղինակ է։ Մենահամերգներով և կամերային անսամբլների կազմում հանդես է եկել նախկին ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Հարավսլավիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լիբանանում, Խորվաթիայում։ Որպես մենակատար հանդես է եկել դիրիժորներ Վալերի Գերգիևի, Միքայել Տերյանի, Միքայել Մալունցյանի, Լորիս Ճգնավորյանի, Էմին Խաչատրյանի, Վահագն Պապյանի, Արամ Քաթանյանի և այլ երաժիշտների հետ։

Կամերային ելույթների ընթացքում համագործակցել է Ժան Տեր-Մերկերյանի, Մեդեա Աբրահամյանի, Ֆելիքս Սիմոնյանի, Վիլլի Մոկացյանի և ուրիշների հետ։ Աշխատել է «Լ.Մամիկոնյան-Ջ.Գևորգյան-Վ.Սարգսյան» դաշնամուրային տրիոյի կազմում։ Եղել է միջազգային և այլ մրցույթների ժյուրիի անդամ, վարպետաց դասընթացներ է անցկացրել Եվրոպայում, Ամերիկայում և Միջին Արևելքում։

Սեմյուել Բարբերի Դմիտրի Շոստակովիչի դաշնամուրային սոնատները Հայաստանում առաջին անգամ հնչել են նրա կատարմամբ։ Լայն կիրառում են ստացել հեղինակի հրապարակած Արամ Խաչատրյանի բալետների, Վլադիլեն Բալյանի ռոմանսների, ինչպես նաև Կոմիտասի երգերի ընտրանու կոնցերտային փոխադրությունները դաշնամուրի համար։

1978 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման[3]։

Երաժիշտ, երաժշտական միջոցառումների հաղորդավար Վահան Սարգսյանի (1891, Շուշի) որդին է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՎԻԼԼԻ ՍԱՐԳՍՅԱՆ -դաշնամուր | Կոմիտասի թանգարան-ինստիտուտ». komitasmuseum.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  2. «Վիլլի Սարգսյանն 90 տարեկան է». New Armenia. 2020 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  3. «AV Production - Վիլլի Սարգսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  4. Армения, Жанна Погосян Sputnik. «Великие армяне, которых Шуши подарил мировой культуре». Sputnik Армения (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]