Ֆելիքս Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ֆելիքս Սիմոնյան | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 27, 1942 (83 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | թավջութակահար, կոմպոզիտոր և մանկավարժ |
| Գործիքներ | թավջութակ |
| Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան |
| Պարգևներ | |
Ֆելիքս Սիմոնյան (1942, ապրիլի 27, Երևան), հայ թավջութակահար, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆելիքս Սիմոնյանը ծնվել է Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը։ Աշակերտել է ռուս դիրիժոր, թավջութակահար Մստիսլավ Ռոստոպովիչին։ 1976-1990 և 1990-2000 թվականներին եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական լարային քառյակի թավջութակահարը։ Մենահամերգներով և քառյակի կազմում հանդես է եկել Փարիզի «Gaveau Halls»-ում, Վիեննայի պետական թատրոնում, Զալցբուրգի Մոցարտեումում, Ստոկհոլմի թագավորական, Վենետիկի Դոժերի պալատում, Բուենոս Այրեսի «Colon» համերգասրահում, Պորտուգալիայի «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամում»։ Կատարել է Ֆրանց Շուբերտի, Բեթհովենի, Օնեգերի, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Սիմոնյանի համար գրվել են ավելի քան 60 երկեր։ Նրա գրած երաժշտությունները կատարվել են Հայաստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Վրաստանում, Հունաստանում, Շվեդիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում և այլուր[1][2][3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նարեկացի»[4]
- «Տեսանելիից վեր»
- «Կիլիկիա»
Գործիքավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ. Մառե՝ «Ֆոլիա»
- Գ. Ֆրեսկոբալդի՝ «Կասսադո», « Տոկկատա»
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984 թ.
- ՀՀ պետական մրցանակ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆելիքս Սիմոնյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
- ↑ «SIMONIAN Félix». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Concert de Félix Simonian / Violoncelle Solo». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Տեսանելիից վեր»(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմիտասի անվան ազգային քառյակ Արխիվացված 2016-03-22 Wayback Machine
- Կատարումներ muziekweb կայքում
- Félix Simonian : Violoncelle et composition Luciné Simonian : piano, textes, peintures
| ||||||