Վիլլի Մոկացյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլլի Մոկացյան
Բնօրինակ անունՎիլլի Մոկացյան
Ծնվել էհոկտեմբերի 22, 1932
Երևան
ԵրկիրՀայաստանՀայաստան
Մահացել էհունվարի 26, 1997
Երևան
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ

Վիլլի Հովհաննեսի Մոկացյան (1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 26, 1997(1997-01-26), Երևան, Հայաստան), ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլի Մոկացյանը ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 22-ին, Երևանում[1]։ Ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, որից հետո, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի ղեկավարությամբ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1961-1970 թվականներին Վիլլին եղել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրային տրիոյի արտիստ։ Այդ ընթացքում թողարկել է ձայնասկավառակ։ 1971-1980 թվականներին եղել է Երևանի կոնսերվատորիայի լարային կվարտետի արտիստ, իսկ 1972-1974 թվականներին՝ հեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերմայստեր։

Վիլլի Մոկացյանը ծավալել է մանկավարժական գործունեություն [2]։ Նա 1978-1994 թվականներին եղել է Երևանի կոնսերվատորիայի լարային նվագարանների ամբիոնի վարիչ, ինչպես նաև` նույն ամբիոնի ջութակի դասարանի պրոֆեսոր։ Այդ թվականներին Վիլլին եղել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասատու։

Առնո Բաբաջանյանը ջութակի իր հռչակավոր կոնցերտը նվիրել է Վիլլի Մոկացյանին։ Նա կոմպոզիտորի՝ ջութակի մասնակցությամբ բոլոր գործերի միակ կատարողն էր Հայաստանում։

Վիլլի Մոկացյանը մահացել է 1997 թվականի հունվարի 26-ին՝ Երևանում:

Ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլի Մոկացյանը մի շարք մենահամարգներ և ելույթներ է ունեցել տարբեր նվագախմբերի և համույթների կազմում։ Նա նաև հյուրախաղերով հանդես է եկել Ուկրաինայում, Վրաստանում, Կուբայում, ԱՄՆ-ում։

1974-1976 թվականներին գործուղվել է Կուբա և դասավանդել Հավանայի Արվեստի ազգային դպրոցում։ Նա ուսանել է հայ ջութակահարների, և նրա սաները միջազգային, համամիութենական, Անդրկովկասյան և հանրապետական 33 մրցույթի դափնեկիրներ են դարձել։

Վիլլին մասնակցել է Լորիս Ճգնավորյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիք նվագախմբի (ՀՊՖՆ) Ավստրիայի հյուրախաղերին:

Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլի Մոկացյանը 1960 թվականին մասնակցել է երաժիշտ-կատարողների Անդրկովկասյան 1-ին մրցույթին՝ որտեղ զբաղեցրել է 2-րդ տեղը։

1961 թվականին՝ ջութակահարների համամիութենական մրցույթին, որտեղ էլ ստացել է խրախուսական մրցանակ։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Նրա անունով է կոչվել Երևանի Նուբարաշեն համայնքի երաժշտական դպրոցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Վիլլի Մոկացյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-10-29 
  2. https://www.yerevan.am/uploads/media/default/0001/34/643929e6dde8ca1120fcc23413b31f158e271055.pdf Վիլլի Մոկացյանի կենսագրությունը քաղաքապետարանի կայքում