Հրաչյա Բոգդանյան
Jump to navigation
Jump to search
Հրաչյա Բոգդանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1913 Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 29, 1987 (74 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ջութակահար և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Սպենդիարյանի անվան լարային կվարտետ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1931) և Մոսկվայի կոնսերվատորիա (1936) |
Պարգևներ |
Հրաչյա (Հրաչիկ) Կարապետի Բոգդանյան (հոկտեմբերի 9, 1913, Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 29, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ջութակահար և մանկավարժ։ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964 թ.)
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի (1931 թ.) և Մոսկվայի (1936 թ.) կոնսերվատորիաները։ 1932–1956 թթ. եղել է Սպենդիարյանի անվան լարային կվարտետի կազմում (առաջին ջութակ)։ 1940 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1957 թվականից՝ պրոֆեսոր)։ Ջութակի համար կատարել է մի շարք փոխադրություններ։ Արամ Շամշյանի հետ կազմել և խմբագրել է հայ կոմպոզիտորների ջութակի պիեսների 2 ժողովածու (1963, 1965 թթ.)։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 499)։ ![]() |
Կատեգորիաներ:
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 29 մահեր
- 1987 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ ջութակահարներ
- Հայ մանկավարժներ