Սպենդիարյանի անվան լարային կվարտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպենդիարյանի անվան լարային կվարտետ, կազմվել է 1932 թվականին, Մոսկվայի կոնսերվատորիայում, պրոֆեսոր Ե․ Մ․ Գուզիկովի կվարտետի դասարանի հայ ուսանողներից՝ Հրաչյա Բոգդանյան (1-ին ջութակ), Ասատուր Գրիգորյան (2-րդ ջութակ), Արշալույս Ազատյան (ալտ), Գուրգեն Ադամյան (թավջութակ)։ 1934 թվականից կոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով, 1935 թվականից՝ ՀԽՍՀ պետական կվարտետ։ Համերգներով հանդես է եկել Հայաստանի, Մոսկվայում, Լենինգրադում և այլուր, երկարատև համերգային ուղևորություն կատարել Արկտիկայում։ 1942-1945 թվականին նրա կազմում ընդգրկվել է Հրաչյա Աբաջյանը (2-րդ ջութակ), 1947 թվականից՝ Բյուզանդ Քեչեջյանը (2-րդ ջութակ) և Սերգեյ Խաչատրյանը (ալտ)։ Գործել է մինչև 1956 թվականը։ Կվարտետը շնորհակալ աշխատանք է կատարել հատկապես Հայաստանում կամերային երաժշտությունը պրոպագանդելու ուղղությամբ։ Նրա հետ ելույթներ են ունեցել Հայկանուշ Դանիելյանը, Գոհար Գասպարյանը, Ս․ Ռիխտերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 66