Գուրգեն Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուրգեն Ադամյան
Ծնվել է դեկտեմբերի 7, 1911(1911-12-07)
Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է սեպտեմբերի 28, 1987(1987-09-28) (75 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն ջութակահար և կոմպոզիտոր
Գործիքներ ջութակ և թավջութակ
Աշխատավայր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Շրջանավարտ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա

Գուրգեն Լևոնի Ադամյան (դեկտեմբերի 7 դեկտեմբերի 20, 1911, Օդեսա - սեպտեմբերի 28, 1987, Երևան), հայ թավջութակահար և կոմպոզիտոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1968 թ.)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին ավարտել է Երևանի, 1937 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիաները: Համերգներով հանդես է եկել որպես մենակատար (1932 թվականից) և Սպենդիարյանի անվան լարային քառյակի կազմում (1932-1955 թթ.)։ 1939 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։

Գրել է թավջութակի երկեր՝ կոնցերտինո (1969 թ.), սոնատ-պոեմ (1973 թ.), «Գարնանային», «Տոնական» և այլն, ժողովրդական երգերի և պարերի փոխադրումներ, լարային քառյակի համար՝ «Արագած պար» և «Էսկիմոսական մեղեդիներ»:

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png