Արա Բոգդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Բոգդանյան
Ծնվել էհունիսի 2, 1943(1943-06-02) (80 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունջութակահար և երաժիշտ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոց և Մոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Արա Հրաչյայի Բոգդանյան (հունիսի 2, 1943(1943-06-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, ջութակահար, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր[1][2], Սոֆիայի միջազգային մրցույթի հաղթող (Բուլղարիա, 1968), Ռուսաստանի կատարողական արվեստի հիմնադրամի մրցանակի դափնեկիր (2003-2005)։

Հրաչյա Բոգդանյանի որդին է, Անահիտ Բոգդանյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Բոգդանյանը ծնվել է 1943 թվականի հունիսի 27-ին, Երևանում, երաժիշտ Հրաչյա Բոգդանյանի ընտանիքում։ Ավարտել է Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցը, 1972 թվականին՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը (Դ. Ֆ. Օյստրախի դասարան)։ 1968 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, իսկ 1995 թվականից՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, Ֆրեդերիկ Շոպենի անվան երաժշտական քոլեջում։ Վարպետության դասեր է վարել Հարավային Կորեայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Ռուսաստանի Դաշնությունում։

1968 թվականից հանդես է եկել մենահամերգներով, իսկ 1975 թվականից՝ եռյակի կազմով շրջագայել է Բուլղարիայում, Իսպանիայում, Ալժիրում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլուր։

Հեղինակ է գիտամեթոդական ձեռնարկների՝ «Երաժշտական հիշողության հարցեր» (1977) և այլն, կազմել է «Սպենդիարով՝ 5 պիես» (մշակում, 1976), «Պագանինի։ Կապրիսներ՝ դաշնամուրի նվագակցությամբ», «Հայ կոմպոզիտորների պիեսների ժողովածու» (1982) ժողովածուների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «наши наставники». old.newnames.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  2. «Богданян Ара Грачикович педагоги - Центральная музыкальная школа». cmsmoscow.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։