Վիգեն (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիգեն
Vigen.jpg
Ի ծնե անունՎիգեն Տերտերյան
Ծնվել էնոյեմբերի 23, 1929(1929-11-23)
Համադան, Կենտրոնական բախշ, Համադան շահրեստան, Համադանի նահանգ, Իրան
ԵրկիրFlag of Iran.svg Իրան
Մահացել էհոկտեմբերի 26, 2003(2003-10-26) (73 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանValley Oaks Memorial Park
Ժանրերռոք և փոփ
Մասնագիտությունդերասան, երգիչ, կոմպոզիտոր, կիթառահար և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլAvang Music, Caltex Records և Taraneh Records

Վիգեն (ի ծնե՝ Վիգեն Տերտերյան, պարսկերեն՝ ویگن دردریان, անգլ.՝ Viguen Derderian[1], նոյեմբերի 23, 1929(1929-11-23), Համադան, Կենտրոնական բախշ, Համադան շահրեստան, Համադանի նահանգ, Իրան - հոկտեմբերի 26, 2003(2003-10-26), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), իրանահայ էստրադային երգիչ և դերասան, հայտնի էր որպես «Իրանական փոփի արքա» և «Ջազի սուլթան»։ Հայտնի է ամբողջ Մերձավոր Արևելքում[2]։ Վիգենը երգում էր ինչպես պարսկերեն, այնպես էլ հայերեն[2]։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է ԱՄՆ-ում։

Վիգենը իրանահայ էր և պարսկական փոփի ոսկե դարաշրջանում (1970-ականների սկիզբ) մինչև 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը իրանցի շատ կատարողներ և հայտնիներ, այդ թվում՝ Դելկեշը, Պուրանը և Էլահեն, ասոցացվում էին նրա հետ։

Վիգենի նորարարական և լավատեսական երաժշտական ոճը մեծ ազդեցություն ունեցավ իրանական երաժշտության նոր ժանրի ճանապարհը հարթելու վրա։ Այն ազդված էր Արևմտյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի ոճերից։ Նրա երաժշտական և կատարողական տաղանդները շուտով գրավեցին իրանցի շատ հայտնի բանաստեղծների և երգահանների ուշադրությունը, ինչպիսիք են Փարվիզ Վաքիլին և Քարիմ Ֆաքուրը, և նրանք միասին ստեղծեցին իրանական ամենահիշարժան երգերը[3]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգենը ծնվել է Իրանի արևմտյան Համադան քաղաքում՝ ութ երեխաներ ունեցող իրանահայ ընտանիքում[3]։ Նրա հայրը մահացել է թոքաբորբի հետ կապված բարդություններից, երբ Վիգենն ընդամենը ութ տարեկան էր[3]։ Մայրը և ավագ եղբայր Զավենը նրան մեծացրել են ընտանեկան անհամաձայնության պատճառով հայրենի տնից հեռանալուց հետո։ Նրա ավագ եղբայր Կարոն իրանցի հայտնի բանաստեղծ էր և գրել է Վիգենի «Lala'ee» («Օրորոցային») հայտնի երգի բառերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա ընտանիքը տեղափոխվել է հյուսիսային Թավրիզ քաղաք, որտեղ տեղի ադրբեջանցի ազգայնականները խորհրդային օկուպացիոն ուժերի օգնությամբ այդ տարածքում հռչակել էին անջատողական հանրապետություն[3]։ Այստեղ Վիգենը ռուս զինվորից գնել է իր առաջին կիթառը և հայտնաբերել, որ ամերիկյան, իտալական և իսպանական երաժշտությունն իրեն հոգեհարազատ է։ Այդ մեղեդիներից շատերը սկսեցին հնչել պարսկերեն բառերով և դարձան ու մինչ օրս մնում են Իրանի ամենահայտնի երգերից[4]։

Գեղարվեստական վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի հասակում Վիգենը տեղափոխվել է Թեհրան և 1951 թվականին սկսել է հանդես գալ մայրաքաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող «Café Shemiran» բարձրակարգ ռեստորան-բարում[3]։

Իրանի որոշ երկրպագուների կողմից Վիգենը հավասարեցվում էր Էլվիս Փրեսլիին. կենսուրախ տեսքը և բարձրահասակ ու մարզական կազմվածքը լրացնում էին նրա՝ որպես Իրանի առաջին տղամարդ փոփ-աստղի գրավչությունը, հատկապես իրանցի երիտասարդ կանանց շրջանում այն ժամանակ, երբ 1950-ական և 60-ական թվականներին ազատական գաղափարները հաստատվել էին երկրում։ Նա նաև իրանցի առաջին դերասաններից էր, ով ելույթ է ունեցել կիթառով[3]։

Ավելի ուշ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Վիգենը տեղափոխվել է ԱՄՆ և հաստատվել Կալիֆոռնիայում։ Նա ամեն տարի վերադառնում էր Իրան՝ համերգներ տալու և Վեգասի ոճով ելույթ ունենալու գիշերային ակումբներում։ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո նա աքսորվել է Միացյալ Նահանգներ, քանի որ Իրանում փոփ երաժշտությունն այլևս թույլատրված չէր։ Իր կարիերայի 50-ամյակը նա նշել է 2001 թվականի փետրվարին Լոս Անջելեսի Հոլիվուդյան պալադիումում[3]։

Նրա ամենանշանավոր երգերից են՝ «Baroon Barooneh» («Անձրև է գալիս»), «Asb-e Ablagh» («Զտարյուն ձի»), «Mahtab» («Լուսնի լույս»), «Lala'ee» («Օրորոցային»),«Gol-e Sorkh» («Կարմիր վարդ»), «Ragheeb» («Մրցակից»), «Simin-bari» («Սիմին-բարի»), «Awazekhan» («Երգիչ») և «Del-e Divaneh» («Խենթ սիրտ»)։ Իր երկարամյա գործունեության ընթացքում Վիգենը ձայնագրել է ավելի քան 600 երգ։

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգենի նորամուտը կինեմատոգրաֆում տեղի է ունեցել 1955 թվականին, երբ նրան հայտնաբերել է իրանահայ անվանի ռեժիսոր Սամուել Խաչիկյանը՝ իր «Chaharrah-e Havades» («Իրադարձությունների խաչմերուկ») ֆիլմում դեր կատարելու համար։ Հետագա տարիներին նա խաղացել է Խաչիկյանի և այլ պրոդյուսերների բազմաթիվ այլ կինոնկարներում, այդ թվում՝«Zalembala» (1956, Սիամակ Յասամի), «Tappeh-eh Eshgh» (1959, Խաչիկյան), «Arshin Malalan» և «Cheshmeh Oshagh» (1960, Սամադ Սաբահի), «Atash Khakestar» (1961, Խոսրո Փարիզի), «Arooseh Darya» (1965, Արման)։ Ավելի ուշ նա հիմնադրել է «Viguen Film»-ը՝ սեփական կինոնկարներ արտադրելու համար, բայց այդ գործին հետամուտ չի եղել[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Բնօրինակ անվանում Թարգմանություն Նշումներ
1955 Chaharrah-e Havades Իրադարձությունների խաչմերուկ Վիգենի նորամուտը կինեմատոգրաֆում տեղի է ունեցել 1955 թվականին, երբ նրան հայտնաբերել է իրանահայ ռեժիսոր Սամուել Խաչիկյանը՝ այս ֆիլմում նկարահանելու համար[6]։
1955 Khoon va Sharaf Արյուն և պատիվ [7]
1959 Tappe-ye Eshq Սիրո բլուրը [8]
1965 Aroos-e Darya Ծովի հարսնացուն [9]
1969 Atash va khakestar Կրակ և մոխիր

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգենի առաջին կնոջ անունը Օլգա էր, նրանք ունեին երեք դուստր՝ դերասանուհի Այլինը (հայտնի է նաև որպես Էյլին կամ Էյլեն), Այլինի երկվորյակ քույրը՝ երգչուհի Ժակլին Մյունսը (հայտնի է նաև որպես Ջաքլին կամ Ժակլին) և Քեթրինը։

Նրա երկրորդ կնոջ անունը Նադյա էր, և նրանք ունեցել են մեկ դուստր՝ Էվելին, և մեկ որդի՝ Էդվին Տերտերյան անունով[10]։

Նրա երրորդ կինը Կարեն Հոլստոն Տերտերյանն էր (1951–2015)[11], և նա ուներ խորթ դուստր՝ Ռոբին Նավոն Բրեյքֆիլդ[10]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգենը մահացել է տանը 2003 թվականի հոկտեմբերի 26-ին քաղցկեղից։ Թաղված է Կալիֆոռնիայի Ուեսթլեյք Վիլիջ քաղաքում գտնվող Pierce Brothers Valley Oaks գերեզմանատանը[4]։

Կյանքի ընթացքում Վիգենը ձայնագրել է ավելի քան վեց հարյուր երգ, նկարահանվել է վեց կինոնկարում և հյուրընկալվել հայտնի հեռուստատեսային շոուներում, այդ թվում՝ The Bob Hope Show, The Jack Benny Show և «Անհնարին առաքելություն» հեռուստասերիալում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Abrahamyan Lusine (1 September 2011)։ «Milanda de Mont: “My life is art, art is my life”»։ Hayern Aysor։ Արխիվացված է օրիգինալից 13 July 2019-ին։ Վերցված է 8 September 2019։ «[...] most of my relatives are artists. Vigen Terterian is my mother's uncle's son.» 
  2. 2,0 2,1 Saba Sadeq (27 October 2003)։ «Iranian pop legend dies at 74»։ BBC News։ Վերցված է 18 August 2014 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Vigen Derderian | Iran | [[The Guardian]]»։ webcache.googleusercontent.com։ Վերցված է 2021-07-19 
  4. 4,0 4,1 «Iran Chamber Society page on Vigen Derderian»։ Iranchamber.com։ Վերցված է 16 October 2013 
  5. «Vigen Derderian: “Sultan of Persian jazz”»։ OST ARMENIA (en-US)։ 2019-03-13։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-19-ին։ Վերցված է 2021-07-19 
  6. «The Crossroad of Events»։ IMDb։ Վերցված է 22 November 2015 
  7. «Blood and Honor»։ IMDb։ Վերցված է 22 November 2015 
  8. «The Hill of Love»։ IMDb։ Վերցված է 22 November 2015 
  9. «The Bride of the Sea»։ IMDb։ Վերցված է 22 November 2015 
  10. 10,0 10,1 Zinder Jac (19 March 1992)։ «The King of Persian Pop: Never a Dull Nouruz»։ Los Angeles Times։ Վերցված է 18 August 2014 
  11. «Karen Derderian Obituary»։ Valley Oaks-Griffin Memorial Park, Mortuary & Crematory։ Վերցված է 6 March 2016 
  12. «Vigen, Iran's King of Pop Passed Away»։ Iran Dokht։ Iran Dokht։ 2003։ Արխիվացված է օրիգինալից 6 March 2016-ին։ Վերցված է 18 August 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]