Դելկեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դելկեշ
Delkesh.jpg
Ծնվել էփետրվարի 26, 1924(1924-02-26)
ԾննդավայրԲաբոլ, Մազանդարան, Իրան
Մահացել էսեպտեմբերի 1, 2004(2004-09-01) (80 տարեկանում)
Մահվան վայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Մասնագիտություներգչուհի
Ժանրերդասական երաժշտություն
Ամուսին(ներ)Q16047361?

Էսմաթ Բաղերպուր Բաբոլի (պարս․՝ عصمت باقرپور بابلی, (փետրվարի 26, 1924(1924-02-26), Բաբոլ, Մազանդարան, Իրան - սեպտեմբերի 1, 2004(2004-09-01), Թեհրան, Իրան), հայտնի է նաև որպես Դելկաշ (պարս․՝ دلکش), հազվագյուտ և եզակի ձայնով իրանցի դիվա երգչուհի, երբեմն հանդես է եկել որպես դերասանուհի[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանցի ամենահայտնի վոկալիստներից մեկը՝ Դելկաշը, ծնվել է Բաբոլում. բամբակի վաճառականի դուստր էր, որը բացի նրանից ուներ ևս 9 երեխա: Նա տեղափոխվել է Թեհրան` սովորելու (որտեղ էլ մնացել է մինչև իր մահը` 2004 թվականը), սակայն նրա տաղանդը շուտով բացահայտվել է, և նա ներկայացվել է երգարվեստի ժամանակի վարպետներ Ռուհոլա Խալեղիին և Աբդոլալի Վազիրիին[1]: Խալեղին նրան Դելկաշ է անվանել։

Դելկաշը սկսել է զբաղվել հանրային երգեցողությամբ 1943 թվականին և Իրանի ռադիոյում աշխատանքի է ընդունվել 1945 թվականին՝ ծրագրի ստեղծումից միայն հինգ տարի անց: Այնտեղ նա կոմպոզիտոր Մեհդի Խալեդիի հետ աշխատել է յոթ տարի՝ մինչև 1952 թվականը. այս տարիները նրանց երկուսին էլ շատ հայտնի են դարձրել: Նրա լավագույն երգերը գրվել են իրանցի բանաստեղծ Ռահիմ Մոյնի Քերմանշահիի և իրանցի կոմպոզիտոր Ալի Թաջվիդիի կողմից, 1954-1969 թվականներին:

Նա Նիլուֆար կեղծանվամբ (պարս․՝ نیلوفر) հանդես է եկել նաև որպես երգերի հեղինակ, ինչպես նաև խաղացել է մի քանի իրանական ֆիլմերում: Նա աշխատել է երգիչ և կիթառահար երաժիշտ, ջազի սուլթան Վիգեն Դերդերիանի հետ։ Նրանց «Delam Mikhast» դուետը կարելի է լսել YouTube կայքում: Դելկաշը մահացել է 2004 թվականի սեպտեմբերին, 80 տարեկան հասակում, Թեհրանում և թաղված է Քարաջում գտնվող արվեստագետների հայտնի «Էմամզադեհ Թահեր» գերեզմանատանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Arts»։ BBC Persian։ 2 September 2004։ Վերցված է 19 October 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]