Վեներա և Կուպիդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեներա և Կուպիդոն
տեսակգեղանկար
նկարիչԼորենցո Լոտտո
տարի1530
բարձրություն92,4 սանտիմետր[1]
լայնություն111,4 սանտիմետր[1]
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[2]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[3]
ներշնչված էՔնած Վեներան
հիմնական թեմաՎեներա և Էրոս
մակագրությունLaurento. Loto
կայք
Ծանոթագրություններ
 Venus and Cupid by Lotto Վիքիպահեստում

«Վեներա և Կուպիդոն» (իտալ.՝ Venere e Cupido), Վենետիկի գեղարվեստի դպրոցի նկարիչ Լորենցո Լոտտոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1530 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 92,4 × 111,4 սմ։

Այսօր «Վեներա և Կուպիդոն» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք, ԱՄՆ

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեներան նկարում պատկերված է մերկ։ Նա պառկած է՝ արմունկով հենվելով կապույտ գործվածքին։ Նրա կողքին որդին է՝ Կուպիդոնը՝ կապարճով և նետով։ Վերջինս միզում է դափնե դրասանգի միջով, որը Վեներան բռնել է ժապավենով։ Դրա տակ կախված է խնկամանը։ Այդ միզարձակության տեսարանը խորհրդանշում է պտղաբերությունը[4]։

Նկարի ֆոնի կարմիր գործվածքը կապված է ծառից, որի վրա նաև բաղեղ կա։ Կուպիդոնի և Վեներայի կողքերին տարբեր առարկաներ կան, որոնք այլաբանական նշանակություն ունեն՝ մրտենու դրասանգը՝ ամուսնություն, վարդը, խեցին, վարդի թերթիկները՝ կանացիություն, բաղեղը՝ հավերժական սեր։ Վեներայի գլխին խույր կա և շղարշ՝ XVI դարի վենետիկցի հարսնացուին բնորոշ։ Մարգարտե ականջօղերը խորհրդանշում են մաքրությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը հարսանեկան նվեր է եղել՝ ստեղծված հարսանեկան պոեզիայի դասական ավանդույթներով[5]։

«Վեներա և Կուպիդոն» ստեղծագործությունը ցուցակագրվել է 1918 թվականին Սալոմոն Ռեյնախի կողմից[6]։ 1986 թվականին նկարը գնել է Մետրոպոլիտեն թանգարանը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.metmuseum.org/art/collection/search/436918
  2. http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/436918
  3. https://www.metmuseum.org/art/collection/search/436918
  4. Jacques Bonnet, Lorenzo Lotto, Adam Biro, 1996, p. 40
  5. «Lorenzo Lotto | Venus and Cupid». The Metropolitan Museum of Art (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 6-ին.
  6. «Repertoire de peintures du Moyen Âge et la Renaissance (1280-1580)». archive.org. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  7. «Lorenzo Lotto | Venus and Cupid | The Met». The Metropolitan Museum of Art, i.e. The Met Museum. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներա և Կուպիդոն» հոդվածին։