Ծաղկաթերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծաղկի կառուցվածքը

Ծաղկաթերթ, (լատիներեն՝ pétalum, հին հունական πέταλον - տերև, ծաղիկ)։ Ծաղիկների թերթիկների հավաքածուն կոչվում է պսակ՝ (լատ. Corolla ), որոնք տեղակայված են ծաղկի վրա[1].:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկի պսակը գտնվում է վարսանդի ու առէջների շուրջը, պաշտպանում վերջիններիս արտաքին մի շարք ազդեցություններից։ Բաղկացած է նեղ մասից, որն ամրանում է է ծաղկի հիմքային հատվածին և լայնացած մաս, որը ամբողջացնում է ծաղկաթերթը[2]։ Լայնացած կառույցների ամբողջությունն էլ կազմում է ծաղկի պսակը, որն էլ ապահովում է ծաղկի արտքին տեսքը։

Տարբեր բույսերի պսակաթերթերը միմյանցից տարբերվում են, որոնք իրենց կառուցվածքով որոշակի տեսք են տալիս բույսին։

Գույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկի պսակաթերթերը սովորաբար ունեն վառ գունավորում։ Պսակի թերթիկների գույնը որոշվում է տարբեր գունանյութերով.

Սպիտակ գույնը պայմանավորված է ցանկացած գունանյութերի բացակայությամբ և լույսի ճառագայթների արտացոլմամբ։ Սև գունանյութ գոյություն չունի, և որոշ ծաղիկների շատ մուգ գույնը շատ խիտ մուգ մանուշակագույն և մուգ կարմիր գույներ է։

Որոշ բույսերի պսակներ ուլտրամանուշակագույն լույսի ներքո տարբեր են, արտաքինից ունեն տարբեր նախշեր, բծեր, գծեր, կետիկներ և այլն, որոնք նկատելի մեղուների աշխատանքին հետևելիս, որոնց համար ուլտրամանուշակագույն լույսի ներքո տարբեր գույների տարածքներ ծառայում են որպես նեկտարի ուղեցույցներ[3][4]։

Տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղուն ծաղկի վրա

Տարբեր բույսերի ծաղկաթերթերը և բաժակաթերթերը քանակով տարբերվում, որոնք կարող են լինել առանձին-առանձին (բաժակաթերթ) կամ միաձույլ (ձուլաթերթ), որն ունի պաշտպանական և միջատներին գրավելու նշանակություն։

Ծաղկի պսակը և բաժակը կարող են լինել բազմահամաչափ, երբ դասավորված են այնպես, որ նրանց միջով կարելի է անցկացնել համաչափության երկու և ավելի հարթություն՝(մասրենի, խնձորնի, մեխակ, կաղամբ)։ Այսպիսի ծաղիկները կոչվում են կանոնավոր։

Միահամաչափ են, երբ կարելի է անցացնել համաչափության միայն մեկ հարթություն (առվույտ, երեքնուկ, լոբի)։ Նման ծաաղիկները կոչվում են անկանոն։

Անհամաչափ են կոչվում այն ծաղիկները, որոնց մոտ հնարավոր չէ անցկացնել համաչափության և ոչ մի հարթություն (խոլորձ, կաննա

Խաչածաղկավորների ծաղկաթերթերը միմյանց նկատմաբ դասավորված են խաչի տեսքով, բակլազգի բույսերի մոտ պսակաթերթերը հինգն են, որոնցից յուրաքանչյուրը ունի իր անվանումը՝ առագաստ, թիեր, երկու պսակաթերթերի սերտաճումից առաջացած նավակ։ Մորմազգիների մոտ ծաղկաթերթերը միմյանց հետ սերտաճած են։

Բույր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկների բույրը հիմնականում պայմանավորված է նրանց կողմից ցնդող նյութերի՝ հիմնականում եթերային յուղերի արտազատմամբ։ Իրենց հիմքում ունեն քաղցրահամ հյութ՝ նեկտար արտադրող նեկտարանոցներ, որով գրավում են փոշոտող միջատներին։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պսակի դերը ոչ միայն փոշոտող միջատներին ներգրավելն է։ Բացի այդ, պսակը արտացոլում է արևի ճառագայթների սպեկտրի մի մասը, ցերեկը պաշտպանում է ծաղկի սեռական օրգաններին՝ վարսանդին ու առէջներին գերտաքացումից, իսկ գիշերը փակվելով՝ նրանք ստեղծում են խցիկ, որը թույլ չի տալիս նրանց սառեցնել կամ վնասվել սառը ցողից։

Հաճախ դեպի ներքև ուղղված ծաղկաթերթերը լայնանում են, ունենում են այլ գույն (օրինակ՝ մանուշակներ, խոլորձներ), ծաղկափոշու պահեստարանների նշանակություն ունենում, հաճախ էլ միջատների համար «վայրէջքի տարածք» հանդիսանում։

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Flos(«ծաղիկ») Տերմինը որպես ընդհանուր տերմին առաջին անգամ ներմուծել է Կարլ Լիննեյը 1735 թվականին[5]։ Այսօր ռուսական հնչեղության «лепесток» (ծաղկաթերթ) բառն առավելնուրբ հնչեղություն ունի ի տարբերություն հին ռուսական «лепест» — «лист» բառի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկաթերթերի կառուցվածքները տարբեր բույսերի մոտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eduard Strasburger (Begr.), Andreas Bresinsky, Christian Körner, Joachim W. Kadereit, Gunther Neuhaus, Uwe Sonnewald: Lehrbuch der Botanik. 36. Auflage. Spektrum Akademischer Verlag, Heidelberg 2008, ISBN 978-3-8274-1455-7, S. 803—804.(գերմ.)
  2. Flower // Encyclopædia Britannica. — 1911. — Vol. 10: Evangelical Church – Francis Joseph I.
  3. Цветки растений различных семейств в ультрафиолете(անգլ.)
  4. Жизнь растений. В 6 т / Գլխավոր խմբագիր Ա․ Լ․ Թախտանջյան. — М.: Հրատարակչություն, 1980. — Т. 5. Ч. 1. Цветковые растения/ Под ред. А. Л. Тахтаджяна. — 430 с.
  5. «Лепесток» // Русский этимологический словарь