Անտոնիս վան Դեյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վան Դեյքից)
Jump to navigation Jump to search
Անտոնիս վան Դեյք
Anthony van Dyck
Anthonis van Dyck 034.jpg
Ի ծնեհոլ.՝ Antoon
Ծնվել էմարտի 22, 1599(1599-03-22)[1][2][3][…]
ԾննդավայրԱնտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4]
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1641(1641-12-09)[1][2][3][…] (42 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն[4]
ԱզգությունՖլամանդացիներ[5]
ՔաղաքացիությունՀյուսիսային Նիդերլանդներ
Մասնագիտություննկարիչ, օֆորտանկարիչ, դրամատուրգ, թատերական ռեժիսոր, հեղինակ և թարգմանիչ
Ոճբարոկկո նկարչություն
Ժանրդիմանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներJupiter and Antiope?, Charles I at the Hunt? և Charles I in Three Positions?
ՄեկենասներՉարլզ I Ստյուարտ
ՈւսուցիչՊիտեր Պաուլ Ռուբենս
Ներշնչվել էՊիտեր Պաուլ Ռուբենս
Պաշտոնպալատական նկարիչ[6]
ԱնդամակցությունԱնտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
ՀայրFranchois Van Dyck?[7]
ՄայրMaria Cuypers?[7]
ԱմուսինMary Ruthven?[8][7] և Mary Ruthven?
Anthony van Dyck Վիքիպահեստում

Անտոնիս վան Դեյք (գերմ.՝ Antoine van Dyck, մարտի 22, 1599(1599-03-22)[1][2][3][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4] - դեկտեմբերի 9, 1641(1641-12-09)[1][2][3][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4]), բարոկկոյի հոլանդացի նկարիչ, (հատկապես դիմանկարիչ), գրաֆիկ: Եղել է Ռուբենսի աշակերտը։ 1609 թվականից սովորել է Հ. Վան Բալենի մոտ, 1615-1616 թվականներին արդեն ունեցել է սեփական արհեստանոց, ուր երիտասարդ նկարիչների հետ ստեղծել է «Առաքյալների գլուխներ» նկարաշարը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի հասակից ստեղծել է դիմանկարներ (Յա. Վերմյոլենի դիմանկարը, 1616, Պետ. թանգարան, Վադուց), ինչպես և կրոն և դիցաբանական թեմաներով նկարներ («Ս. Պետրոսի խաչելությունը» մոտ 1615-1617, հին արվեստի թանգարան, Բրյուսել): Մոտ 1618-1620 թթ.-ին որպես օգնական աշխատել է Պ. Պ. Ռուբենսի մոտ, կրել նրա արվեստի ուժեղ ազդեցությունը: 1620 թվականի վերջին- 1621 թվականի սկզբին Դեյքը եղել է Անգլիայի Հակոբ I թագավորի պալատական նկարիչը, ապա վերադարձել է Անտվերպեն: Այդ շրջանի գործերում նկարիչը ձգտել է կերպարների վեհաշունչ նրբագեղության, մարդու հուզական և մտավոր առանձնահատկությունների շեշտադրման: 1621 թվականի վերջից Դեյքը ապրել է Իտալիայում (հիմնականում՝ Ջենովայում):Նա այստեղ կատարելության է հասցրել բարոկկոյի շքահանդեսային դիմանկարը: Մոտիկից ծանոթանալով կոլորիտի ասպարեզում Վենետիկի դպրոցի նվաճումներին՝ Դեյքը ստեղծել է ջենովացի ազնվականների շքահանդեսային դիմանկարներ: 1627 թ.-ի վերջից 1632 թ.-ը Դեյքը նորից ապրել է Անտվերպենում, 1630 թ.-ին դարձել էրցհերցոգուհի Իզաբելայի պալատական նկարիչը: Դա Դեյքի ստեղծագործական ներ վերելքի շրջանն էր, երբ հաջողվել է շքահանդեսային դիմանկարներում օրգանապես միահյուսել կերպարի հոգեբանական անհատականությունն ու հանդիսավորությունը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]