Վանի թագավորության գիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուրարտու

Վանի թագավորության գիրը։ 9-րդ դարի վերջում (մ. թ. ա.) ուրարտացիները վերցնելով ասորեստանյան սեպագիրը և այն հարմարեցնելով ուրարտերենին,ստեղծում են իրենց սեփական գիրն ու գրականությունը։

Վանի թագավորության լեզուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի թագավորության և նրա ազգակից խուրրիերեն լեզվով խոսող ժողովուրդները մ. թ. ա. 2-1-ին հազարամյակներում լայնորեն տարածված էին Հայկական բարձրավանդակի վրա։ Վանա լճից հարավ-արևելք, ներկայիս Ռևանդուզ քաղաքի շրջանում ընկած Մոոսասիրի շրջանը, հավանաբար, տարածման հարավային սահմանն էր։ Այն անմիջապես հարում էր ասորեստանյան լեզվի տարածման տերիտորիային և Վանա լճի հյուսիսային ափերին գտնվող Ջիուկոլնի երկրի բնակչությունը նույնպես ուրարտական պիտի լիներ։ Խուրրի-ուրարտական բնակչության հյուսիսային սահմանը պարզ չէ, հավանական Է, որ այն անցնում Էր անդրարաքսյան շրջաններով։ Ուրարտերեն լեզվի ուսումնասիրության համար հիմնական նյութ են ծառայում ուրարտական արձանագրությունները։ Լրացուցիչ տեղեկություններ կարելի է քաղել ասորեստանյան աղյուսներից, որտեղ զգալի թվով հատուկ անուններ են վկայված, որոշակի օգնություն են ցույց տալիս խուրրիերեն լեզվի տվյալները, որի հետ ուրարտերենը մոտ ազգակցություն ունի։ Մեզ հասել են ուրարտական միքանի հարյուր արձանագրություններ, գրված քարի, մետաղի, ոսկրի, վերջապես կավե սալիկների վրա։

Ուրարտական սեպագիր արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրարտական արձանագրություններ

Ուրարտական սեպագիր արձանագրությունները ծայրահեղորեն միանման են մեծ մասամբ պարունակում են հաղորդումներ արշավանքների և հաղթանակների, տեղեկություններ շինարարական աշխատանքների (ամրոցների, պալատների, տաճարների կառուցման, ջրանցքների անցկացման, խաղողի և պտղատու այգիներ գցելու մասին։ Արձանագրություննեի մի փոքր մասը պարունակում է կրոնական և պաշտամունքային բովանդակությամբ տեքստեր, արձանագրություններ այդ միանմանությունը դժվարացնում է լեզվական շատ հարցերի լուծումը, ուստի և միշտ չէ, որ հաջողվում է տեքստը թարգմանելլի անկատար վավերականությամբ և հիմնավոր։ Ամենից ավելի մեծ դժվարություններ է հարուցում կավե սալիկների տեքստերի մեկնաբանությունը։ Դրանք ուրարտական թագավորների նամակներն են փոխարքաներին կամ տնտեսական դիվանների վավերագրեր։

Լեզու և սեպագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ցույց են տվել լեզվաբանները, վանյան սեպագիր արձանագրությունների լեզուն ազգակից է խուռիերենին։ Վանյան սեպագիրը փոխ է առնված ասսուրականից։ Սեպագիրն այբուբենային գրից տարբերվում է նրանով, որ այնտեղ մի քանի տասնյակ տառերի փոխարեն (օրինակ՝ ա, դ, ժ, թ) հանդիպում են վանկեր նշանակող հարյուրավոր սեպախմբեր՝ բա, բի, բու, ագ, իգ, ուգ կամ դապ, զիլ, կուռ և այլն։ Սեպախմբերը կարող են և բառեր նշանակել՝ տուն, ձի, ուտել, գնալ և այլն։ Հարկ է խոստովանել, որ մենք այսօր էլ օգտվում ենք այդպիսի նշաններից, օրինակ՝ գրում ենք 2 և կարդում ենք երկու, թեև այնտեղ գրված չէ ե-ր-կ-ու։ Կամ գրում ենք § և կարդում պարագրաֆ։ Սակայն սեպագրերում այդպիսի նշանները բազմաթիվ են։ Վանյան արձանագրություններն իրենց բովանդակությամբ նվաճումների կամ ռազմական հաջող արշավանքների նկարագրություններ են կամ էլ շինարարական ու կրոնական բնույթի գրություններ։ Սեպագրով գրել են սովորաբար քարի վրա, թեև սեպագիր արձանագրություններ պահպանվել են նաև մետաղե իրերի և կավից պատրաստված սալիկների վրա։ Չնայած գիտնականների մեծ սպասելիքներին, մինչև օրս կավից պատրաստված սալիկների վրա գրված գրությունների գրադարաններ չեն հայտնաբերվել։Տերության տարածքային աճի հետ մեկտեղ այդ լեզուն, որպես արքունի գրագրության լեզու, տարածվել է տերության նվաճված երկրամասերում ևս։ Տերության բնակչության մեծ մասի համար այն անհասկանալի էր։ Վանյան սեպագիրը տերության սահմաններից դուրս երբեք չի օգտագործվել։ Հայերենի ազդեցության հետևանքով վանյան լեզվում հայտնվում են արծիվ, ծառ, թիվ և այլ բառեր, իսկ հայերը փոխ են առնում այնպիսի բառեր, ինչպիսիք են բուրգը, ծովը, ուղտը և այլն [1]։

Կարմիր բլուր ժողովրդի պատմություն Ուրարտերեն ունեցել Է և իր հիերոգլիֆ գիրը, որը սահմանափակ տարածում ուներ և դուրս չէր գալիս նեղ տնտեսական ու պաշտամունքային կարիքների սահմաններից։ Կարելի Է ենթադրել, որ ուրարտացիները, ինչպես և ասորեստանցիները քարի և կավի վրա արձանագրելու համար օգտագործվող սեպագրերին զուգահեռ կիրառում Էին նաև արամենական գիրը պապիրուսի վրա և Կարմիր բլուրում գտնվել Է մեկրուլլա կնիքի դրոշմվածքով, ՛որով, դատելով նրա ստորին մասում եղած դրոշմից, կնքված Է եղել հենց պապիրուսի փաթեթը, որն այրվել է հրդեհի ժամանակ։ Վիպագիր արձանագրություններից դատելով, ուրարտական սեպագիրը փոխ Է առնվել նոր-ասորեստանյան սեպագրից 9-րդ դարում է, սակայն մի շարք առանձնահատկություններ, որոնք հատկապես աչքի են ընկնում կավե սալիկների գրության ձևերի մեջ, թույլ են տալիս խոսելու ուրարտական սեպագրին այլ ավելի հին մ. թ. ա. 2-րդ հազարամյակին վերաբերող խեթախոլրիական ակունքների մասին։

Ուրարտական գրի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ու գիտական բնույթի ուրարտական գրավոր տեքստեր մեզ չեն հասել։ Այդ պատճառով էլ մենք տեղեկություններ չունենք Ուրարտուում գոյություն ունեցող գեղարվեստական գրականության, գիտության և հոգևոր մշակույթի մյուս բնագավառների մասին։

Մեզ հասած արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեզ են հասել միայն ռազմական, շինարարական, տնտեսական ու կրոնական բնույթի ավելի քան 400 մեծ ու փոքր արձանագրություններ, որոնք փորագրված են ժայռերի, բազալտե սրբատաշ քարակոթողների, շենքերի պատերի, կավե աղյուսների, մետաղե իրերի վրա։ Այդ արձանագրությունները գրեթե բացառապես պետական կամ թագավորական վավերագիր են, որոնք գրված են պաշտոնական չոր լեզվով և միանման ոճով[2]։

Արձանագրությունների վերծանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրարտական սեպագրերը գրված են ձախից աջ, առանց բառանջատման և տողադարձի:Նրանք բաղկացած են մոտ հարյուր վանկագրերից, նույնքան գաղափարագրերից և քիչ թվով բացահայտող նշաններից։

Գաղափարագրերի վերծանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե գաղափարագրերը, մի կողմից, ուսումնասիրողներին հնարավորություն են տալիս հեշտությամբ վերծանելու ուրարտական արձանագրությունների իմաստը, ապա մյուս կողմից՝ զրկում են ու անհնարին դարձնում, այն փաստը, թե այդ գաղափարագրերի տակ թաքնված բառերը ուրարտացիները ինչպես են արտասանել կամ անվանել։

Ուրարտերենի և հայերենի (գրաբարի) լեզվական նյութի համեմատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրարտերենի և հայերենի (գրաբարի) լեզվական նյութի համեմատումից ստացվում է, որ ուրարտերենի՝ մեզ հասած և հասկանալի բառապաշարի մեծ մասն իր զուգահեռն ունի հայերենում։ Ընդ որում, այդ ընդհանուր բառերի (բառարմատների) մեծ մասը բնիկ հայերեն է, ունի հնդեվրոպական ծագում, որոնցից շատերը ներկայացված են իրենց հնագույն իմաստով և/կամ ձևով։ Ավելին, հայերենի հետ ընդհանուր են ոչ միայն բառարմատները, այլև բառակազմական ածանցների մեծ մասը։ Դրանք նույնպես հիմնականում բնիկ են և ունեն հնդեվրոպական ծագում։ Ուշագրավ է, որ եղած ընդհանուր նյութում նկատվող որոշ տարբերություններն ունեն խիստ կանոնավոր բնույթ և հիմնականում համահունչ են նախագրաբարյան հայերենի` համեմատական քերականության կամ այլ մեթոդներով վերականգնվող պատկերին։ Ուրարտերենի հասկանալի բառապաշարում առկա բառարմատների մոտ 65%-ը և բառակազմական ածանցների 85-90%-ը ընդհանուր են։ Այսինքն՝ այս երկու լեզուները (բնականաբար, ուրարտերենի մեզ հասած կաղապարային և միաոճ տեքստերի սահմանափակ լեզվական նյութի սահմաններում) հիմնականում բաղկացած են ընդհանուր բառարմատներից և բառակազմական ածանցներից։ Տարբերությունները համեմատաբար շատ են բառափոխող ածանցների (հոլովման, խոնարհման վերջավորություններ) դեպքում։ Սակայն այստեղ նույնպես ընդհանրությունները զգալի են, հատկապես առավել հուսալի որոշված քերականական ձևերում։ Խոսքը վերաբերում է ոչ միայն հոլովման կամ խոնարհման համակարգերի ընդհանուր` տիպաբանական նմանություններին, այլև կոնկրետ ձևույթներին, օրինակ` սեռական, տրական, ուղղական հոլովների ցուցիչներին, սահմանական եղանակի անցյալ կատարյալ ժամանակի/կերպի (հատկապես` անանցողական բայերի) և հրամայական եղանակի բայերի ցուցիչներին և այլն (ուրարտերենի ներկա ժամանակի բայաձևերի համար հուսալի վկայություններ չկան)։ Այստեղ առավել զգալի տարբերությունները պայմանավորված են ուրարտերենում, ի հակադրություն հայերենի, էրգատիվ կառուցվածքի առկայությամբ (իր այս հատկանիշով ուրարտերենը նմանվում է խուռիերենին) և դրանով պայմանավորված հոլովման ու խոնարհման համակարգերում առկա որոշակի տարբերություններով։ Սակայն չնայած այդ տարբերություններին՝ ոչ միայն առանձին բառեր կամ բառակապակցություններ, այլև ուրարտական տեքստերում վկայված ամբողջական նախադասություններ և նույնիսկ առանձին արձանագրություններ ընթերցվում են միանգամայն հասկանալի հայերենով և առանց դժվարության ըմբռնվում են նույնիսկ առանց հատուկ մեկնաբանությունների։ Միևնույն ժամանակ, եթե մենք խոսում ենք մեզնից 5-6 հազար տարի առաջ ընդհանուր հնդեվրոպական լեզվի գոյության մասին, ապա 2.5-2.8 հազար տարվա հնության հայերենը չէր կարող չտարբերվել ներկայիս լեզվից և մոտավորապես պետք է գտնվեր վերջինիս և հնդեվրոպական ընդհանուր լեզվի մեջտեղում` բնականաբար իր հնդեվրոպական մասով։ Ուշագրավ է նաև, որ ուրարտերենի և հայերենի ընդհանուր մասում գերակշռում են հենց հնդեվրոպական տարրերը[3]։

Վանի թագավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգիշտի I

Ուրարտական թագավորների մեզ հայտնի հնագույն արձանագրությունները Սարդուրիի Լոոտիպրիի որդու ( մ. թ. ա. 9-րդ դարի 30 -ական թվականներ ), գրված են ասորերեն լեզվով։ Ուրարտերենով գրված մեզ հայտնի առաջին արձանագրությունները պատկանում են այդ թագավորի հաջորդին Իշպուինիին։ Այդ ժամանակից սկսած ( 9-րդ դարի վերջին քառորդ ), Ուրարտուում արձանագրությունները կազմում Էին հիմնականում ուրարտերեն լեզվով, միայն երկու դեպք Է հայտնի, երբ արձանագրությունները կազմվել են երկու լեզվով ուրարտերեն և ասորերեն (Քելիշինի և Ւոփոլղավայի երկլեզվյան արձանագրությունները )։ Ուրարտական ամենաուշ սեպագիր տեքստերը պատկանում են մ. թ. ա. 6-րդ դարի սկզբի թագավոր Ռոոսա Դ-ին (« Ռոոսա, Ռոոսայի որդին )։ Նրանք գլանաձև կնիքների դրոշմերեն կավե աղյուսակի և բուլլայի վրա։ Ուրարտական դրության մեջ սեպաձև նշանները մոտավորապես նույն գծագրությունն ունեն, ինչոր նոր ասորեստանյան սեպագրի համապատասխան նշանները, սակայն, ի տարբերություն ասորեստանյան նշանների, որոնք եռանկյուն գլխիկ և գծի տեսքով առանցք ունեն, ուրարտական նշանները գրեթե միշտ խիստ ձգված եռանկյունիների տեսք ունեն։ Ուրարտական սեպագիրը ունի և այլ յուրօրինակ գծեր է դրա հիմնական սկզբունքները այստեղ նույնն են, ինչ որ ասորեստանյան կամ որևէ այլ սեպագրինը։ Կան նշաններ ձայնավորների, երկձայնվանկերի և եռաձայնավանկերի համար, գաղափարագրեր, այսինքն հասկացություններ արտահայտող նշաններ ( օրինակ « երկիրե, « շոլրե, « աստվածե և այլն )։ Պետք է ընդգծել, որ ուրարտական արձանագրությունները ըմբռնելի են զգալի չափով հենց շնորհիվ այդ գաղափարագրերի, ինչպես և նրանց տարատեսակը կազմող սահմանիչների (դետերմինատիվների ), որոնք նույն նշանակությունը ունենալով ասորերեն և ուրարտերեն արձանագրություններում, հաճախ հնարավորություն են տալիս հասկանալու ուրարտական տեքստի իմասար առանց իմանալու այս կամ այն բառի ուրարտերեն հնչման ձևը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ ժողովրդի պատմություն
  1. «Լեզուն և սեպագրությունը»։ www.findarmenia.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-02-ին։ Վերցված է 2021-06-08 
  2. Պողոսյան Գևորգ (2014-12-01)։ «Երիտասարդ հայ ընտանիքի սոցիոլոգիական ուսումնասիրություն»։ էջ 174։ doi:10.24234/wisdom.v2i3.110։ Վերցված է 2021-06-07 
  3. «ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»։ www.noravank.am։ Վերցված է 2021-06-07