Բովանդակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փիլիսոփայության մեջ հայեցակարգի բովանդակությունը կազմված է առարկայի, որակի կամ միատարր իրերի բազմության մի շարք էական և առանձնահատուկ հատկանիշներից, որոնք արտացոլված են այս հայեցակարգում, քանի որ տրամաբանության տեսակետից յուրաքանչյուր հայեցակարգ ունի բովանդակություն և ծավալ։ Օրինակ, «կոռուպցիա» հասկացությունը իրենից ներկայացնում է երկու էական հատկանիշների համադրություն՝ «պետական կառույցների կառուցվածքի համաձուլումը հանցային աշխարհի կառույցների հետ» և «հանրային և քաղաքական գործիչների, պետական պաշտոնյաների և պաշտոնական անձանց կաշառակերությունն ու կոռումպացվածությունը»։

Բովանդակության հայեցակարգի մասին չի կարելի խոսել, մեկուսացնելով նրան ծավալից։ Հայեցակարգի ծավալ է կոչվում մի շարք դրանում ընդհանրացված օբյեկտների բազմությունը։ Օրինակ, «ապրանք» հասկացության ծավալի տակ ենթադրվում է բոլոր ապրանքների բազմությունը, որ առաջարկվում է շուկայում ինչպես այժմ, այնպես էլ նախկինում կամ ապագայում։

Հայեցակարգի ծավալի և բովանդակության հակադարձ հարաբերությունների օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայեցակարգի ծավալը կարող է ընդգրկվել այլ հայեցակարգի ծավալի մեջ և այդպիսով կազմել նրա մի մասը։ Օրինակ, «ֆիրմային անվանում» ծավալը ամբողջովին ներառված է այլ, ավելի լայն հասկացություն շրջանակներում. «նշան» հայեցակարգում։ Այս դեպքում առաջին հայեցակարգի բովանդակությունը ավելի լայն է, քանի որ պարունակում է ավելի շատ տարբերակող հատկանիշներ, քան երկրորդի բովանդակությունը։

Ելնելով այս օրենքից, գոյություն ունի հետևյալ օրենքը. որքան ավելի լայն է ծավալը, այնքան ավելի պարզ է նրա բովանդակությունը, և հակառակը։

Դասի և տեսակի հայեցակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասի հայեցակարգը այն հայացակարգն է, որն ունի ավելի լայն ծավալ և ամբողջովին ներառում է մյուս հայացակարգի ծավալը։

Տեսակի հայեցակարգը այն հայացակարգն է, որը դասի հայեցակարգի ծավալի միայն մի մասն է կազմում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ.Պ.Մալախով. Ձևական տրամաբանություն. Դասագիրք բարձրագույն հաստատությունների համար. Մոսկվա, 2001 /ռուսերեն/: