Վանաձոր կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանաձոր կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Գործառույթհայկական բնակավայրերի ինքնապաշտպանություն և ազատագրում
Անվանված էՎանաձոր
Ստեղծվեց1991
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

«Վանաձոր» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1991 թվականին Վանաձոր քաղաքի գործարաններում, հիմնարկ-ձեռնարկություններում ստեղծված ջոկատների միավորմամբ։ Ունեցել է ռազմական խորհուրդ։ 1993 թվականին «Վանաձորի» հիմքի վրա ստեղծվել է պայմանագրային գումարտակ։ 1991-1994 թվականներին Վանաձորի ջոկատներն ու պայմանագրային գումարտակը մասնակցել են Հայաստանի Նոյեմբերյանի (Բագրատաշեն, Կողբ, Բերդավան), Իջևանի (Վազաշեն), Տավուշի (Այգեպար), Մեղրիի, Կապանի (Ագարակ, Սրաշեն), Վարդենիսի (Կութ), Գորիսի (Խոզնավար), Արցախի Հանրապետության Մարտակերտի (Դրմբոն, Վաղուհաս, Գետավան, Մեծշեն, Մաղավուզ, Մինգրելսկ, Կուսապատ, Հարությունագոմեր, Կոճողոտ, Վերին Հոռաթաղ, Վանք, Առաջաձոր), Քաշաթաղի, Քարվաճառի (Չայքենդ և այլ գյուղեր, Օմարի լեռնանցք), Մարտունիի, Հադրութի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Վ.Ասլոյանը, Կ.Հովհաննիսյանը, Հ.Հարությունյանը։ Զինադադարից հետո ջոկատի հրամանատարներից շատերը ներգրավվել են Հայաստանի զինված ուժերի շարքերում։ «Վանաձոր» կամավորական ջոկատից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Հ. Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալով՝ 4, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով ՝ 2 ազատամարտիկ։ Մարտական գործողությունների ժամանակ զոհվել է ջոկատի 21 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։