Վահան Մալեզյան
Վահան Մալեզյան արմտ. հայ.՝ Վահան Մալէզեան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 21, 1871[1][2] |
| Ծննդավայր | Սուլինա, Տուլչա, Ռումինիա[1][2] |
| Վախճանվել է | մայիսի 4, 1967 (95 տարեկան) |
| Վախճանի վայր | Նիս[1][2] |
| Մասնագիտություն | գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն |
| Աշխատավայր | Արևելյան մամուլ, Ծաղիկ և Անահիտ |
![]() | |
| Վահան Մալեզյան Վիքիդարանում | |
Վահան Ֆրանկյուլի Մալեզյան (սեպտեմբերի 21, 1871[1][2], Սուլինա, Տուլչա, Ռումինիա[1][2] - մայիսի 4, 1967, Նիս[1][2]), հայ գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1871 թվականին Մալեզյանների ընտանիքը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս։ 1887 թվականին Մալեզյանը ավարտել է Կոստանդնուպոլսի հայկական կրթարանը, 1895 թվականին՝ իրավաբանական վարժարանը։ 1896 թվականին տեղափոխվել է Մերսին։ Հարել է Հնչակյան կուսակցությանը, 1897 թվականին բանտարկվել է, մեկ տարի անց ազատվել, այնուհետև մեկնել է Եգիպտոս, որտեղ զբաղվել է իրավաբանությամբ։ Մալեզյանն Եգիպտոսում ռամկավար կուսակցության հիմնադիրներից է (1908)։ Ապրել է Կահիրեում, Բրյուսելում, Փարիզում, Նյու Յորքում, ապա՝ Նիսում, վարել ՀԲԸՄ ընդհանուր քարտուղարի պաշտոնը։ Գրական ասպարեզ է իջել 1880-ական թվականների վերջերին, տպագրվելով «Մասիս» և «Արևելք» պարբերականներում՝ «Զեփյուռ» ծածկանունով։ Նրա չափածո և արձակ գործերի (1895) մի մասն ամփոփվել է «Մրմունջք» (1890) ժողովածուում։ Աշխատակցել է «Արևելյան մամուլ», «Ծաղիկ», «Անահիտ», «Բանբեր գրականության և արվեստի», «Շիրակ» և այլ պարբերականների։ Հրատարակել է «Հուշարձան մը Արվփարյանի» (1911) կենսագրական գրքույկը, «Անիծյալը» (1892) և «Կերոններ» (1912) չափածո, «Տարագրի մը հուշատետրը» (1915) արձակ գործերը։ Ֆրանսիայում ապրած տարիներին լույս է ընծայել «Անցած օրեր...» (1927), «Կարապի երգը» (1949), «Հոգիի ձայներ» (1949), «Մեծ հայրս Հովսեփ Մալեզյան պատվելի» (1949), «Ճամբուս վրայ» (1950, հուշագրություններ, նամակներ և այլ նյութեր), «Ճամբուս ծայրը» (1954-1955 թվականներ, հուշեր, հոդվածներ, զանազան գրություններ) գործերը։ Թարգմանություններ է կատարել Ա. Բարբյուսից, Վ. Հյուգոյից, Մորիս Մետերլինկից, Ալբեր Սամենից և ուրիշներից։ Գրել է նաև ֆրանսերեն և թուրքերեն։
Բանաստեղծ Վահան Մալեզյանի ազգային ու գրական վաթսունամյա գործունեությունը, Փարիզ, 1951 թվական։ Ձոնամատյան Վահան Մալեզյանի ութսունհինգամյակի առթիվ, Փարիզ, 1956 թվական։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վահան Մալեզեանի կեանքն ու գործը։ Յուշամատեան իր ութսունամեակին առթիւ (1871–1951), Փարիզ, 1951։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սփյուռքահայ բանաստեղծություն (ժողովածու), Ե.,1981։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 2. — էջ 16.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Մալեզյան» հոդվածին։ |
| ||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 154)։ |
- Սեպտեմբերի 21 ծնունդներ
- 1871 ծնունդներ
- Ռումինիայում ծնվածներ
- Մայիսի 4 մահեր
- 1967 մահեր
- Նիս քաղաքում մահացածներ
- Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի հայ գրողներ
- 19-րդ դարի հայ բանաստեղծներ
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Ռումինահայ թարգմանիչներ
- Ռումինահայ հասարակական գործիչներ
- Ռումինահայ արձակագիրներ
- Երկարակյացներ
