Սքանչելի լեռան ջրանկար
Սքանչելի լեռան ջրանկար | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Ջոն Սինգեր Սարջենթ |
տարի | 1870 |
բարձրություն | 40,6 սանտիմետր |
լայնություն | 27,6 սանտիմետր |
ժանր | գծանկար |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան |
հատվածն է | Jungfrau (from "Splendid Mountain Watercolours" Sketchbook)? և Schreckhorn, Eismeer (from "Splendid Mountain Watercolours" Sketchbook)? |
Ծանոթագրություններ |
Սքանչելի լեռան ջրանկար (անգլ.՝ Splendid Mountain Watercolours) կամ Սքանչելի լեռան էսքիզների ալբոմ (անգլ.՝ Splendid Mountain Sketchbook), Ջոն Սինգեր Սարջենթի ստեղծած էսքիզների և ջրաներկերի հավաքածու, որը նկարիչը ստեղծել է տասնչորս տարեկան հասակում՝ 1870 թվականին Շվեյցարիայի Բեռնյան Ալպեր կատարած էքսկուրսիայի ընթացքում։ Էսքիզների գրքի 60 էջերում զետեղված են 14 ջրաներկ և 47 ածուխանկարներ կամ գրաֆիտներ, որոնք ներկայացնում են լեռները, լանդշաֆտները և մարդկանց, որոնց հետ հանդիպել է իր ընտանիքի հետ ճանապարհորդելիս[1]։
Ջոն Սինգեր Սարջենթը էսքիզների ալբոմի վրա սկսել է աշխատել 1870 թվականի հունիսի վերջում հոր հետ երեքշաբաթյա ճանապարհորդության ընթացքում, որից հետո ամռան մնացած մասն ամբողջ ընտանիքի հետ անցկացրել է ալպիական բարձրլեռնային Մյուրեն գյուղում, որտեղ շարունակել է համալրել էսքիզների գիրքը։ Ոճական առումով լանդշաֆտները արտացոլում են 19-րդ դարի արվեստի ձեռնարկներում տարածված տեխնիկաները, մասնավորապես Ջոն Ռասկինի Elements of drawing, երիտասարդ նկարիչ, որը չունենալով ֆորմալ գեղարվեստական կրթություն, մշակել է ավելի բարդ տեխնիկա՝ ներկայացնելով ձյունը, սառցադաշտերը, սառույցը և մառախուղը։
1950 թվականին նրա քույրը՝ Ֆրենսիս Օրմոնդը, աշխատանքը հանձնել է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին։ 1988 թվականից աշխատանքն անցել է պահպանման ներքո։
Ուղևորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1870 թվականի ամռանը ՖիցՈւիլյամ Սարջենթը և նրա կինը՝ Մերին (ծննդյան անունը՝ Մերի Նյուբոլդ Սինջեր), ամառային շոգից խուսափելու համար թողեցին Ֆլորենցիայի իրենց տունը և երեք երեխաների՝ Ջոնի, Էմիլիի և չորսամսական Վիոլետի հետ հաստատվեցին Շվեյցարիայում[2]։ Ընտանիքի ամենաերիտասարդ անդամը պաշտոնապես մկրտվեց մայիսին Լագո Մաջորեում, որտեղ նրանք կանգ էին առել մեկ շաբաթով։ Իտալիայում անսովոր շոգ գարնանից հետո Բեռնի բարձրավանդակում զով եղանակի փնտրտուքներում ընտանիքը հունիսի 3-ին անցել է Սեն Գոթարդի լեռնանցքով՝ հասնելով Ֆլյուելեն կոմունա, Ֆիրվալդշտետ լճի ափեր[3]։
Նրանց երթուղին նկարագրվում է ՖիցՈւիլյամի նամակում.
Մենք անցանք Սեն Գոթարդից դեպի Ֆլուելեն, այնուհետև՝ Բեռն և Թուն։ Թունից Ջոնը և ես երեք շաբաթ անց զբոսնեցինք լեռներով և սառցադաշտերով`
անցնելով Գեմմիից դեպի Զերմատ, դեպի Ռիֆելսբերգ, Ագիշորն, Ռոնի սառցադաշտ, Գրիմսել, Մեյրինգեն և այլն։ Ինտերլակենում մենք գտանք ընտանիքի մնացած մասին[3]։ |
Ինտերլակենից նրանք ճանապարհ ընկան մինչև Լաուտերբրունեն և Ալպերի բարձրլեռնային Մյուրեն գյուղ[3]։ Իր «ժամանակագրական պատկերագրերով օրագիրը» Սարջենթը սկսել է նկարել հունիսի 30-ին[1]՝ նշելով ամսաթվերը և այն վայրերը, որոնց այցելել է[4]։
Ընտանիքը Մյուրենում մնացել է մեկ ամիս[1]։ ՖիցՈւիլյամը մորն ուղարկած բացիկում նկարագրել է իրենց շվեյցարական տնակը.
Մենք ... ծովի մակերևույթից ավելի քան 5000 մետր բարձրության վրա ենք, որտեղից տեսարան է բացվում դեպի Ջանգֆրո և ձյունապատ լեռներ, որոնք «խիտ են, ինչպես հապալասը»։ Օդը շատ հաճելի է, ոչ շատ ցուրտ ... Մյուրենում զբոսնում ենք սոճիների, ժայռերի միջով, ոլորվող գետերի հոսքերով և ջրվեժների միջով, որոնք ձորերի միջով նայում են սառցադաշտերին և 12000 ոտնաչափ բարձրությամբ հավերժական ձյունածած և սառցապատ լեռներին[5]։ |
Մեկ ամիս անց ընտանիքը լքեց Մյուրենը, անցավ Գրինդելվալդ, դեպի Պիլատուս, այնուհետև իջավ Լյուցեռն։ Հոկտեմբերին նրանք վերադարձան Ֆլորենցիա։ Այդ ամիս ՖիցՎիլյամը նամակ գրեց Ամերիկայում գտնվող մորը. «Ջոնը, կարծես, նկարիչ դառնալու մեծ ցանկություն ունի... և դա եզրակացրել ենք՝ հաշվի առնելով նրա ուսումնասիրությունները»[1]։
Էսքիզների ալբոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսքիզների գիրքը պարունակում է 47 գծանկարներ, էսքիզներ, որոնք նկարված են էջերի վրա, որոնցից մի քանիսը հապճեպ ստեղծված էսքիզներ են։ Տասնչորս էջերը ջրաներկ աշխատանքներ են՝ լանդշաֆտներ կամ դիմանկարներ՝ սոսնձված գրքում[1][6]։ Մնացած 33 էջերից 6-ը արված են նկարչական ածուխով, 13-ը՝ սև գրաֆիտով, որոնց մեծ մասը ստեղծվել են ուղևորության ընթացքում և լրացուցիչ էսքիզները ստեղծվել են մատիտով և փայտածուխով, երբ ընտանիքն ամռան վերջին վերադարձել է Ֆլորենցիա[7]։
Թեև Սարջենթը, կարծես թե, ուղևորությունից առաջ որևէ պաշտոնական ուսուցում չի ստացել, արվեստի պատմաբան Մարջորի Շելլին գրում է. «չնայած Սարջենթը նկարիչ է առանց կրթության, նրա վիրտուոզ պտուղներն ակնհայտ են» և «գծանկարներն ակնարկում են նրա հասունի ոճը»[1]։
Ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքում պատկերված էսքիզներն ու լանդշաֆտները արտացոլում են ժողովրդական ժամանակակից գեղարվեստական միտումները` շեշտը դնելով ռոմանտիկ թեմաների և տեխնիկայի վրա, ինչպիսիք են ալպյան բնանկարների պատկերումը ժամանակակից նյութերի, ջրաներկի օգտագործմամբ[1]։ Ոճական առումով ջրանկարներն արտացոլում են 1857 թվականին Ջոն Ռասկինի հանրաճանաչ մեթոդները՝ Elements of Drawing, ինչպիսիք են` լանդշաֆտների մշակում, ներկերի օգտագործում, սակայն Սարգենթի վրձնահարվածներում առկա է իր ոճը՝ հին, ավանդական և քիչ հանրաճանաչ թաց ջրային տեխնիկա[8]։
Ռասկինը դեմ էր բնության իդեալականացմանը, նա խորհուրդ էր տալիս «ճշգրտորեն պատկերել այն, ինչ նկատում եք»[9]։ Նա ոգեշնչված արվեստագետներին խորհուրդ տվեց փնտրել «հասարակ ու սովորական վայր», ինչպիսին է «շատ սիրված շվեյցարական Ալպերը»[7]։ Համաձայն Ռասկինի ժամանակակից արվեստի տեսությունների՝ Սարջենթի բնապատկերները նրա տեսածի իրական պատկերներն են։ Տեղացիները հեշտությամբ նույնացվում են, և Սարջենթը ուշադրություն է դարձնում լեռնային տեղագրությանը։ Ըստ արվեստի պատմաբան Շելլիի՝ էսքիզների գրքույկի էջերը «ուշադրություն են գրավում գույնով և լեռների ձևով, ձյան սփռվածությամբ, ջրվեժներով ու ձողերով, ամպերի ծանրությամբ ու ստվերներով»[7]։
Ջրանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարջենթն օգտագործել է ջրաներկի տարբեր տեխնիկաներ, բայց ամենասիրվածը, կարծես, եղել է գուաշը (կամ մարմնագույնը) անթափանց և կիսաթափանցիկ շերտերի կիրառմամբ՝ օգտագործելով շատ քիչ ջուր[10]։ Նա կիրառում է լույս, ինչն ակնհայտ է «Էյգերի տեսքը Մյուրենից», որտեղ լեռան գագաթին ստեղծել է մառախուղի էֆեկտ մաքրելով ներկը[11]։
Ուիլյամ Թըրներն օգտագործել է ավելի քիչ տեխնիկա, իսկ Ռասկինը հակադրում էր այդ տեխնիկային և դեմ էր սպունգերի կիրառմանը[11]։ Էսքիզների գրքույկում նկարահանված մի շարք նկարներ ստեղծվել են հյուսվածքային թղթի վրա, իսկ Սարջենթը կիրառել է տարբեր հյուսվածքներ։ Օրինակ "Frau von Allmen and a companion" գործում կան թղթի հատվածներ, որոնք մնացել են անգույն, որպեսզի շեշտը դնեն շալեի ինտերիերի առարկաների վրա։ "Jungfrau" նկարված է կապույտ թղթի վրա[12], լեռը պատկերված է ցինկի օքսիդի սպիտակով, թեև ձյունը պատկերելու համար նկարիչը դիմել է ավելի հին և ավանդական կապարի սպիտակի կիրառմանը, օրինակ՝ "Mt. Pilatus"[11]:
Այլ նյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչական ածուխով և գրաֆիտով ստեղծված էսքիզներն ունեն տարբեր առանձնահատկություններ՝ ելնելով օգտագործված նյութից։ Կոշտ գրաֆիտով պատրաստված էսքիզներն ունեն սուր գծեր. մինչդեռ սև ածուխով արվածները ցույց են տալիս թույլ գծեր, ինչպես օրինակ` լեռնային ջրվեժի ուրվագծում[7]։ Շելլին կարծում է, որ ածուխով արված գծանկարները հավաքածուի մեջ լավագույնն են՝ «գեղարվեստորեն ավելի հասուն են»[13]։ Դրանք պահպանում են նրա հասուն ոճը՝ ցուցաբերելով համարձակություն, «գծերի արագ կրկնություն և վերամշակում», որոնք համատեղում են հեռանկարը զարգացնելու և զգայական մթնոլորտ ստեղծելու համար[13]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ռոնի սառցադաշտ, հուլիսի 15, 1870
-
Մոնտե Ռոզան Ցերմատից
-
Ջրաներկով արված Մյուրենը, հետնաֆոնում Բրեյթոնն է, առաջին պլանում՝ շվեյցարական տնակը
-
Վետերհերն
-
Մաթերհորնը՝ արված մատիտով
-
Շվեյցարացի կինն ավանդական բեռնյան բարձրավանդակին բնորոշ հագուստով
-
Գրինդելվալդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hedrich, Stephanie, et. al. American Drawings and Watercolors in the Metropolitan Museum of Art: John Singer Sargent. New York: Metropolitan Museum of Art, 2000, 9780870999529
- Rubin, Stephen D. John Singer Sargent's Alpine Sketchbooks: A Young Artist's Perspective. New York: Metropolitan Museum of Art, 1991, 9780870996344
- Shelley, Marjorie. "'Splendid Mountain' a sketchbook by a young Singer Sargent". Metropolitan Museum Journal, vol. 28, 1993, pp. 185–205