Տիկին Իքսի դիմանկարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Տիկին Իքսի դիմանկարը
Madame X (Madame Pierre Gautreau) MET DT278076.jpg
տեսակգեղանկար
նկարիչՋոն Սինգեր Սարջենթ
տարի1884
բարձրություն2432 Միլիմետր
լայնություն1438 Միլիմետր
ստեղծման երկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1]
Portrait of Madame X Վիքիպահեստում

Տիկին Իքս կամ Տիկին Իքսի դիմանկարը (անգլ.՝ Portrait of Madame X), դիմանկար, որի հեղինակը Ջոն Սինգեր Սարջենթն է: Նկարում պատկերված է Վիրջինիա Ամելի Ավեգո Գաութրեուն (Virginie Amélie Avegno Gautreau), ով ֆրանսիացի բանկիր Պիեր Գաութրեույի կինն էր: Կտավը նկարված է Սարջենթի խնդրանքով:

Նկարը ստեղծագործություն է հակադրության մասին: Սարջենթը ցույց է տալիս սև սաթե հագուստով, թանկարժեք ուսագոտիով զարդարված մի կնոջ, ում հագուստը միևնույն ժամանակ և՛ ցուցադրում, և՛ թաքցնում է իր մարմնի ողջ գեղեցկությունը: Նկարում պատկերվում է աղջկա գունատ մարմինը` ի հակադրություն նրա սև զգեստի և նկարի ֆոնի:

1884 թվականին Փարիզում նկարի հակասական վերաբերմունքի պատճառով առաջացած սկանդալը հանգեցրեց այն բանին, որ նույն թվականին Սարջենթը ենթարկվում է ժամանակավոր ազատազրկման[2]: Հետագայում այդ նույն կալանքի ատճառով Սարջենթը ավելի ու ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված մոդելը (Գաութրեուն) ամերիկյան գաղթական էր, ով այնուհետև ամուսնացավ ֆրանսիացի բանկիրի հետ և իր գեղեցկության շնորհիվ մուտք գործեց փարիզյան հասարակություն: Նա միշտ բուրում էր նարդոսի դիմափոշով և ինքն իրենով հպարտանում: Անգլերենում «արհեստավարժ գեղեցկություն» եզրն օգտագործվում է նկարագրելու համար այն կնոջը, ով ինքնուրույն օգտագործում է սեփական անձնային հմտությունները հասարակությանը հղում անելու նպատակով[4]: Նրա անօրինակ գեղեցկությունը նրան արվեստագետների համար հիացմունքի առարկա է դարձնում. ամերիկացի նկարիչ Էդվարդ Սիմոնսը պնդում էր, որ ինքը չի կարողանում չհետապնդել նրան, ինչպես որ եղջերուին[5]: Սարջենթը տպավորված էր և ակնկալում էր, որ Գաութրեուի նկարը առաջիկայում մեծ ուշադրության կարժանա Փարիզի սրահում և դիմանկարային հանձնաժողովի մոտ: Նա գրում է ընկերոջը. «Ես մեծ ցանկություն ունեմ նրա դիմանկարը նկարելու ու պատճառ ունեմ կարծելու, որ նա ինձ այդ թույլ կտա: Եթե Դուք լավ հարաբերությունների մեջ եք նրա հետ ու տեսնեք նրան Փարիզում, կարող եք նրան ասել, որ ես արտակարգ տաղանդի տեր մարդ եմ....»[6]:

Չնայած նրան, որ Գաութրեուն բազմիցս հրաժարվել է այլ արվեստագետների նմանատիպ առաջարկներից, սակայն 1883 թվականի փետրվարին վերջապես ընդունում է Սարջենթի առաջարկը[7]:Նրանց համագործակցությունը կարելի էր դիտարկել որպես ֆրանսիական հասարարակության մեջ բարձր կարգավիճակի հասնելու ընդհանուր ձգտում[8]:

Ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարջենթի նկարներից՝ նկարված մատիտով ու ջրաներկով

Քիչ առաջընթաց էր գրանցվել 1883 թվականի ձմռան ընթացքում, քանի որ Գութրեուն տարված էր հասարակական պարտականություններով և բնույթով հակված չէր դիմանկարի համար նստելու կարգուկանոնին: Նրա առաջարկով հունիսին Սարջենթը գնաց Բրիտանիայի իր կալվածքը, որտեղ մի շարք նախապատրաստական աշխատանքներ տարավ մատիտներով, ջրաներկերով ու յուղաներկերով[9]: Նրանց հանդիպումներից առաջացան մոտ երեք տասնյակ նկարներ, որոնց ժամանակ Գաութրեուն շատ դիրքերով ներկայացվեց՝ նկարվեց: Այդ բոլոր հանդիպումներից Գաութրեուն ձանձրանում էր, բացի դրանից նաև ուներ մի շարք պարտականություններ՝ իր 4 տարեկան դստեր ու իր մոր խնամքի, տան հյուրերով և աշխատողներով զբաղվելու գործերը: Սարջենթը դժգոհում էր <<Մադամ Գաութրեուի անպարկեշտ գեղեցեցկության ու անհույս ծուլության>> պատճառով[10]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա բարձր ճակատից ներքև իր գեղջուկ պարանոցի, ուսերի և բազուկների վրա սպիտակ մաշկին կա վստահություն և արտահայտչականություն: Չնայած նրա հագուստի սևը համարձակ է, բայց նաև խորը, ռեցեսիվ ու խորհրդավոր: Նա շրջապատված է հարուստ շագանակագույնով, որը միանգամից և՛ լուսավոր է, և՛ մութ՝ մաշկի երանգներն ապահովելու համար: Ամենամեծ անհեթեթությունը կնոջ մաշկի սպիտակությունն է, բացահայտ հակադրության «արիստոկրատական դժգունության» բնորոշմանը, իսկ նրա կարմիր ականջը մաշկի գույնի կտրուկ և խայտառակ հիշեցումն է:

Հենց Սարջենթը ուշադրությամբ ընտրեց Գաութրեուի կանգնելու դիրքը. նրա մարմինը համարձակ ուղղված է առաջ, իսկ գլուխը շրջված է կիսադեմով: Նրա դիմանկարը ցույց է տալիս նահանջ և հաստատակամություն, դեմքի կեսը թաքնված է, բայց միևնույն ժամանակ այն մասը, որը երևում է, կարող է ավելի կատարյալ թվալ, քան ամբողջական դեմքը:

Նկարում սեղանը հանդիսանում է Գաութրեուի հենարանը և ընդօրինակում է իր ուրվագծերը: Այդ ժամանակաշրջանում Գաութրեուի կանգնած դիրքը բավականին գայթակղիչ էր համարվում: Ինչպես ցուցադրված է նկարում, հագուստի մի ուսագոտին ընկած է Գաութրեուի աջ ուսին՝ առաջարկելով հետագա բացահայտման հնարավորություն. «Եվս մեկ պայքար,- գրում է Le Figaro-ի քննադատներից մեկը,- և տիկինը ազատ կլինի» (հավանաբար քննադատին հայտնի չէր, որ կնոջ հագուստի վերին մասը պատրաստված է մետաղի և կախազարդի հիմքի վրա, ուստի և հավանականորեն չէր կարող ընկնել, իսկ ուսի զարդերը դեկորատիվ են):

Աննշանորեն գունատ մաշկը, կիսադեմի ծանրությունը, կնոջ ազնվական ոսկրային կառուցվածքի շեշտադրումներն են, որ նկարին տալիս են գեղարվեստական մեծ արժեք:

Դասական աղբյուրները, ինչպիսիք են Ֆրանչեսկո դե Ռոսիի (Il Salviati) որմնանկարները, դարձան ոգեշնչման աղբյուր կնոջ դիրքի դրսևորման համար: Գեղանկարն ունի նուրբ դասական մի քանի հղումներ. հունական դիցաբանության սիրենները զարդարում են սեղանի ոտքերը, իսկ կիսալուսնաձև տիարան, որը կրում է Գաութրեուն, խորհրդանշում է աստվածուհի Դիանային: Այն չէր բացահայտվել նկարչի կողմից, այլ Գութրեուի ինքնապատկերման մաս էր կազմում:

Ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչդեռ նկարը իր պատրաստման ընթացքի մեջ էր, Գաութրեուն արդեն խանդավառ էր. նա հավատում էր, որ Սարջենթը գլուխգործոց էր նկարել: 1884 թվականին, երբ նկարն առաջին անգամ հայտնվեց Փարիզյան սալոնում` «Տիկին Մ-ի դիմանկարը» (անգլ.՝ Portrait de Mme) վերնագրով, մարդիկ ցնցվեցին և իսկական սկանդալ ստեղծեցին. անհաջող էր սուբյեկտի անանունության պահպանման փորձը, ուստի Գաութրեուի մայրը Սարջենթին խնդրեց, որ այդ նկարը հանի ցուցահանդեսից: Սակայն Սարջենթը հրաժարվեց՝ ասելով, որ ինքը նկարել էր Գաութրեուին «ճիշտ այնպես, ինչպես նա հագնված է եղել, և նկարով ինքը չի ասել ոչ մի վատ բան, ինչպես ներկայացվել է մամուլում»: Հետագայում Սարջենթը նկարի մեջ ավելացնում է ուսի ժապավենը, որպեսզի այն ավելի ապահով ամրացվածության տպավորություն ստեղծի: Նա նաև փոխում է նկարի անվանումը` «Տիկին Մ-ի դիմանկարը» անվան փոխարեն կոչելով «Տիկին X-ի դիմանկարը», ինչն ավելի անվիճելի, դրամատիկ եւ խորհրդավոր է դարձնում այն:

Անբավարար հանրային եւ քննադատական ​​ընդունելությունը հիասթափություն էր թե՛ նկարչի, թե՛ մոդելի համար: Գաութրեուն նվաստացվեց, իսկ Սարջենթը շուտով լքեց Փարիզը և մշտապես տեղափոխվեց Լոնդոն:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  2. Ormond, 1999. p 28.
  3. Floryan, Meg, "Sargent's Madame X (Madame Pierre Gautreau), Smarthistory, accessed January 5, 2013.
  4. Prettejohn, Elizabeth. "Interpreting Sargent", p 25. Stewart, Tabori & Chang, 1998.
  5. Davis, Deborah. "Sargent's Women", p 14. Adelson Galleries, Inc., 2003. 0-9741621-0-8
  6. Davis, p 15.
  7. Davis, pp. 14–5.
  8. Prettejohn, p 26.
  9. Davis, p 16.
  10. Davis, 16-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]