Հնձվորները հանգստանում են ցորենի դաշտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնձվորները հանգստանում են ցորենի դաշտում
տեսակգեղանկար
նկարիչՋոն Սինգեր Սարջենթ[1]
տարի1885[1]
բարձրություն71,1 սանտիմետր[2]
լայնություն91,4 սանտիմետր[2]
ստեղծման երկիր ԱՄՆ
ուղղությունամերիկյան իմպրեսիոնիզմ
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1]
Ծանոթագրություններ

Հնձվորները հանգստանում են ցորենի դաշտում (անգլ.՝ Reapers Resting in a Wheat Field), ամերիկացի իմպրոսիոնիստ նկարիչ Ջոն Սինգեր Սարջենթի 19-րդ դարի վերջում ստեղծած կտավներից։ Կտավ յուղաներկով ստեղծված աշխատանքում պատկերված է Բրոդվեյ (Վուստերշիր) գյուղի մոտակայքի ցորենի դաշտը[3]։

Նկարն ընդգրկված է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված են անգլիացի հնձվորները, որոնք ցորենի բերհավաքի ժամանակ հանգստանում են արտում։ Հնձվորները նստած են կիսաշրջանով՝ մանգաղները խրած գետնին։ Ցորենի դաշտում կուտակված դեզերից ակնհայտ է, որ բերքահավաքը լավ է ընթանում։ Հետնաֆոնում երկինքն ամպամած է, կանաչ ծառերի շարքը հակադրվում է դեղին ցորենի արտին։ Նկարիչը կտավը ստեղծել է մեծ, ալիքավոր վրձնահարվածներով, ոճ, որը համահունչ է Սագենթի իմպրեսիոնիստական հակումներին[3][4]։ Վառ ներկապնակն արտացոլում է կեսօրվա արևի ջերմությունը, իսկ Սարջենթի մանգաղաձև վրձնահարվածներն ու իմպրեսիոնիստական տեխնիկան ընդգծում են հնձվորների գործիքներն ու աշխատանքը։

1885 թվականի աշունը Սարջենթը անց է կացրել Հարավային Անգլիայի Քոթսուոլս բնակավայրում, որը հայտնի էր անգլիացի ու ամերիկացի արվեստագետներով ու գրողներով, որտեղ էլ ստեղծել է կտավը[3]։ Լանդշաֆտային կտավը փոխանցում է նկարչի գյուղական հովվերգության հաճույքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]