Տիկին Հյու Համերսլի (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Տիկին Հյու Համերսլի
Mrs Hugh Hammersley.jpg
տեսակգեղանկար
նկարիչՋոն Սինգեր Սարջենթ[1]
տարի1892[1][2]
բարձրություն205,7 սանտիմետր
լայնություն115,6 սանտիմետր
ստեղծման երկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ժանրդիմապատկեր[3]
նյություղաներկ[1][2] և կտավ[1][2]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1] և Շվեդիայի ազգային թանգարան[2]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1][4] և Շվեդիայի ազգային թանգարան[2]
Ծանոթագրություններ

Տիկին Հյու Համերսլի (անգլ.՝ Mrs. Hugh Hammersley), Ջոն Սինգեր Սարջենթի 1892 թվականին ստեղծած կտավը։ Ընդգրկված է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է բանկիրի կին և լոնդոնյան նորաձևության հյուրընկալ տիրուհի տիկին Համերսլին, ծննդյան անունը՝ Մարի Ֆրանսես Գրանտ (մոտ. 1863 - մոտ. 1902): Դիմանկարում նա նրբաճաշակ կերպով տեղավորվել է ֆրանսիական բազմոցին։ Համաձայն Մետրոպոլիտեն թանգարանի տվյալների՝

Aquote1.png Նրա ճկուն կազմվածքը և անկեղծ արտահայտությունը ցույց են տալիս Սարջենթի միաժամանակ բնութագրելու և գովաբանելու ունակությունը։ Համերսլիի ոսկուց պատրաստված մետաքսե թավշյա զգեստը և շքեղ կահավորանքը խոսում են տարբեր գործվածքներ ու նախշեր նկարագրելու վարպետության մասին[5]։ Aquote2.png


Նկարը լավ դիտարկվել է, երբ այն 1893 թվականին հայտնվել է Լոնդոնի Նոր պատկերասրահում։ Նոր պատկերասրահում և 1894 թվականին Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային ընկերության սալոնում ստացած դիտարկումների շնորհիվ Սարջենթն ներման է արժանացել իր տխրահռչակ «Տիկին Իքսի դիմանկարը» կտավի համար։ Կտավը Սարջենթի հմայիչ անգլուհիների շարքի առաջին պատկերներից է, որի կուլմինացիան դարձավ «Ուինդհեմ քույրեր. լեդի Էլկո, տիկին Ադեյն և տիկին Թեննանթ» կտավը[5]։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականին՝ տիկին Համերսլիի մահից հետո, նրա ամուսինը նկարը պահել է մինչև 1923 թվականը, երբ ֆինանսական դժվարությունները ստիպել են նրան վաճառել աշխատանքը։ Սարջենթի առաջարկով այն ձեռք է բերել ամերիկացի Չարլզ Դիրինգը (1852-1927), որի դիմանկարը Սարջենթը 1876 թվականին նկարել էր Ռոդ Այլենդի Նյուպորտ ծովափում։ Վերջինսը հավաքում էր Սարջենթի ստեղծագործությունները[5]։

Ներկայումս կտավը պատկանում է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]