Տավուշը հանուն հայրենիքի
Տավուշը հանուն հայրենիքի | |||
---|---|---|---|
![]() Մայիսի 12-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը։ | |||
Ամսաթիվ | մայիսի 4, 2024 - ընթացիկ | ||
Վայր | ![]() | ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
Կորուստներ | |||
Կալանավորվածներ | 1 (հունիսի 16)[1][2] |
Սրբազան երթ կամ Տավուշը հանուն հայրենիքի, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ խաղաղ գործողություններով ուղեկցվող երթեր, ցույցեր, քաղաքացիական անհնազանդության դրսևորումներ Հայաստանում, որոնք սկիզբ են առել մայիսի 4-ին և հաջորդել են Տավուշի մարզում տեղի ունեցած ցույցերին[3]։ Բողոքի գործողությունների նպատակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելն է։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը, Խեյրիմլին և Գըզըլհաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Մարտի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, որ մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի[4][5]։
Քայլերթ դեպի Երևան
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/44/%D5%8F%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B7%D5%A8_%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB_%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA%D5%B4%D5%A1%D5%B6_%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A8.jpg/220px-%D5%8F%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B7%D5%A8_%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB_%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA%D5%B4%D5%A1%D5%B6_%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A8.jpg)
Քայլերթը մեկնարկել է մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից[6]։
Ցույցեր Երևանում
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2f/%D4%B5%D5%BD_%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BF_%D5%B9%D5%A5%D5%B4_%21%21%21.jpg/320px-%D4%B5%D5%BD_%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BF_%D5%B9%D5%A5%D5%B4_%21%21%21.jpg)
Մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայացել է մեծ հանրահավաք, որին մասնակցել է ավելի քան 100 հազար[7] մարդ։ Հանրահավաքի ժամանակ Բագրատ Գալստանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը[8]։
Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում ևս մեծ հանրահավաք է եղել, որին մասնակցել է ավելի քան 70 հազար մարդ։
Մայիսի 27-ին շարժման կողմնակիցները Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացնում են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը[9]։ Այնուհետև, նրանք Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ ավտոշարասյունով վերադառնում են Երևան, և Հանրապետության հրապարակում Բագրատ Գալստանյանը հայտարարում է, որ մայիսի 29-ին ժամը 10-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք կլինի և կհայտարարվի անելիքների մասին[9]։
Մայիսի 29-ին ժամը 08։00-ին Բագրատ Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք է կազմակերպում[9]։
Հունիսի 4-ին շարժման կողմնակիցները Սուրբ Աննա եկեղեցու մոտից երթով հասնում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ[10]։ Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը երթի մեկնարկին չէր հայտնել վերջնակետը[10]։ Նա ասել էր, որ այցելելու են մի շատ կարևոր վայր, որտեղ հաշվետվություն են պահանջելու[10]։ ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը, հայտնում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրաժարվում է լրագրողների ներկայությամբ ընդունել Բագրատ Գալստանյանին, սակայն հայտնել է, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ և ինքը պատրաստ է առանց լրագրողների ընդունել նրան և մինչ 4 անձի[10]։ Ավելի վաղ Բագրատ Գալստանյանը նշել էր, որ առնվազն 3 լրատվամիջոց պետք է ներկա լինի հանդիպմանը, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի, հակառակ դեպքում հանդիպումը չի կայանա[10]։ Նա ընդգծել է, որ միտք չունեն Անահիտ Մանասյանին համոզելու, այլ նրա ներքև չիջնելը կամ լրագրողներին չընդունելը կընդունեն որպես դիրքորոշում[10]։
-
Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հանրահավաքը։
-
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը լրագրողների հետ։
-
Սուրեն Պետրոսյանի ճեպազրույցը լրագրողների հետ։
-
Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի ելույթը։
-
Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հանրահավաքը։
-
Բագրատ Գալստանյանը ելույթ է ունենում Սուրբ Աննա եկեղեցու բակում։
-
Արցախի դրոշով տղամարդը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հանրահավաքում։
-
Շարժման մասնակիցների երթը Սայաթ-Նովայի պողոտայում։
-
Շարժման մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում։
-
Շարժման մասնակիցների երթը Սայաթ-Նովայի պողոտայում։
Հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բագրատ Գալստանյանը դիմում է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին կառավարության հրաժարականի օրակարգով նիստ գումարելու հարցով[11]։ Ըստ նրա՝ նիստը պետք է գումարվի հունիսի 11-ին[11]։ Շարժման անդամները վրաններ են տեղադրում Ազգային ժողովի շենքի մոտ՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում[11]։ Ցուցարարները, շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ, գիշերում են Բաղրամյան պողոտայում[11]։ Բագրատ Գալստանյանը հայտարարում է, որ ցուցարարները որևէ տեղ չեն գնալու[11]։ Նրա խոսքով՝ «ընդդիմությունը 4 օր՝ 96 ժամ, փողոցում է լինելու՝ իր կամքը պարտադրելու նպատակով»[11]։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ գիշերը Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել երկու քաղաքացու, որոնք ազատ են արձակվել առավոտյան ժամը 5-ի սահմաններում[11]։ Բագրատ Գալստանյանն իր աջակիցների հետ վրաններ է տեղադրել պողոտայում և շուրջօրյա նստացույց հայտարարել[12]։
Հունիսի 10-ին, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնում է, որ Ազգային ժողովի խորհուրդը մերժել է կառավարության հրաժարականի ուղերձի հարցով արտահերթ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունը[13]։ Ընդդիմությունն ուղերձի նախագծով առաջարկ էր ներկայացրել, որն իրավունքի ուժով պետք է գումարվի հունիսի 17-ին, և առաջարկ է եղել, որ այն գումարվի ավելի շուտ, որը սակայն չի ընդունում խորհուրդը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդի կազմով դեմ է քվեարկում նախագծին[13]։
Հունիսի 12-ի վաղ առավոտյան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ուղիղ միացումով ներկայացրեց Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը և շարժման մասնակիցներին հաղորդեց, որ «ժամը 15։00-ին բոլորին սպասում է Բաղրամյան պողոտայում»[12]։
Բախումներ Հայաստանի Ազգային ժողովի հարևանությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիսի 12-ի երեկոյան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունենում Երևանի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում։ Բախումներն ընթացել են [[Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենք |Հայաստանի Ազգային ժողովի շենքի]] հարևանությամբ և Սիրահարների այգում։
Ձերբակալություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիսի 16-ին, փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, որ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ արցախցի Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով»[1]։ Երվանդ Աղաբալյանը հունիսի 12-ին դատարկ պլաստմասե շիշ նետելու պատճառով մեղադրվում է խուլիգանության մեջ[1]։ Հուլիսի 10-ին Հայաստանի քննչական կոմիտեն՝ մեկամսյա կալանքի ժամկետը լրանալու շեմին, դիմել է դատարան՝ Երվանդ Աղաբալյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ[2]։ Ըստ նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացված տեսագրության՝ ինչ-որ երիտասարդ, որի դեմքը չի երևում, ականատես լինելով քաղաքացու ձեռքը (դաստակը)՝ լուսաձայնային նռնակը պայթելու հետևանքով պոկվելու տեսարանին, զայրացած վիճակում գետնից վերցնում է դատարկ պլաստմասե շիշ և նետում առաջ[2]։ Ոստիկանը ցուցմունք է տվել, որ այդ երիտասարդը հենց Երվանդ Աղաբալյանն է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով». aravot.am. 2024 թ․ հունիսի 16. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Հունիսի 12-ի գործով Երվանդ Աղաբալյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել». news.am. 2024 թ․ հուլիսի 10. Վերցված է 2024 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան».
- ↑ «ՔՊ պատգամավոր. Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից՝ այն, ինչ մերը չէ, վերադարձվելու է». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից․ իշխանական պատգամավոր». civilnet.am. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Արմենիա, Sputnik (20240504T1602+0400). «Հոգին հաղթելու է «դուխին». մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Որքան մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում կայացած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու. Բագրատ սրբազան».
- ↑ 9,0 9,1 9,2 «Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում». news.am. 2024 թ․ մայիսի 29. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 «Բագրատ սրբազանը երթը տարել է դեպի ՄԻՊ գրասենյակ․ Օմբուդսմենը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել նրան». panarmenian.net. 2024 թ․ հունիսի 4. Վերցված է 2024 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վրաններ է տեղադրել Բաղրամյան պողոտայում». civilnet.am. 2024 թ․ հունիսի 10. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.
- ↑ 12,0 12,1 «Ժամը 15։00-ին բոլորիդ սպասում եմ, ժողովուրդ. Բագրատ Սրբազանը վաղ առավոտյան «լայվ» է մտել». news.am. 2024 թ․ հունիսի 12. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
- ↑ 13,0 13,1 «ԱԺ խորհուրդը մերժեց կառավարության հրաժարականի հարցով արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը». civilnet.am. 2024 թ․ հունիսի 10. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.