Jump to content

Բախումներ ՀՀ Ազգային ժողովի հարևանությամբ (2024)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բախումներ ՀՀ Ազգային ժողովի հարևանությամբ (2024)

Բախումներ ՀՀ Ազգային ժողովի հարևանությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ Երևանի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում, որը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 12-ի երեկոյան։ Բախումներն ընթացել են Հայաստանի Ազգային ժողովի շենքի հարևանությամբ և սիրահարների այգում։ Նույն պահին Ազգային Ժողովում ընթացել է Ազգային Ժողղով - Կառավարություն հարցուպատասխանը։ Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների, հատկապես լուսաձայնային նռնակների արդյունքում տուժել է ավելի քան 100 քաղաքացի, որոնցից 101-ը դիմել է բուժօգնության[1][2]։ 86 քաղաքացի բերման է ենթարկվել[3]։ Իրադարձությունների արդյունքում տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները[4]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 12-ի ժամը 16։30-ին Ազգային ժողովում մեկնարկել է Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանը[5]։ Նույն պահին Ազգային Ժողովի դիմաց հանրահավաք է իրականացրել Բագրատ Գալստանյանի գլխավորած Տավուշը հանուն հայրենիքի շարժումը։ Սիրահարների այգու հատվածից ցուցարարները ճեղքել են ոստիկանական պատնեշը և փորձել մոտենալ Ազգային ժողովի շենքին։ Սիրահարների այգու հատվածում ոստիկանությունը ցուցարարների վրա է նետել 3 լուսաձայնային նռնակ, իսկ Դեմիրճյան փողոցում՝ 2 լուսաձայնային նռնակ, որից հետո ցուցարարները դադարել են շարժվել Ազգային ժողովի շենքի ուղղությամբ։ Ոստիկանությունը ևս 20 լուսաձայնային նռնակ և հատուկ այլ միջոցներ է կիրառել արդեն տուժած քաղաքացիների և նրանց օգնություն ցուցաբերողների նկատմամբ։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ լուսաձայնային նռնակները կիրառվել են սահմանված կարգի խախտմամբ՝ չի պահպանվել մարդկանցից նվազագույն (2,5 մետր) հեռավորությունը, որի հետևանքով էլ քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ[6]։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ բուժօգնություն է ստացել բախման արդյունքում տուժած 101 անձ[7]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այսօրվա տեղի ունեցածը հարձակում էր ԱԺ-ի վրա, ժողովրդավարության վրա, ՀՀ-ի անկախության վրա․ բայց լավ է, որ ոչ մի ծեծկռտուք, բախում տեղի չի ունեցել․ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ժամը 22։15-ի դրությամբ բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան․ ԱՆ». news.am. 2024 թ․ հունիսի 12. Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.
  2. «Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 անձ. 85-ը դուրս է գրվել. ԱՆ». news.am. 2024 թ․ հունիսի 13. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
  3. «Ժամը 21։00-ի դրությամբ 86 քաղաքացի բերման է ենթարկվել, կան տուժածներ». news.am. 2024 թ․ հունիսի 12. Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.
  4. Technologies, Peyotto. «Հատուկ միջոցներից տուժածների թվում նաև ԶԼՄ ներկայացուցիչներ կան». Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.
  5. Technologies, Peyotto. «ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը․ ՈՒՂԻՂ». factor.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.
  6. «Լուսաձայնային նռնակները կիրառվել են սահմանված կարգի խախտմամբ․ Դանիել Իոաննիսյան». A1Plus. 2024 թ․ հունիսի 12. Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.
  7. «Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան». Armenpress. Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.
  8. «Այսօրվա տեղի ունեցածը հարձակում էր ԱԺ-ի վրա, ժողովրդավարության վրա, ՀՀ-ի անկախության վրա․ բայց լավ է, որ ոչ մի ծեծկռտուք, բախում տեղի չի ունեցել․ Ալեն Սիմոյան». www.tert.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.