Ստեֆան Գրապելլի
| Ստեֆան Գրապելլի | |
|---|---|
| Բնօրինակ անուն | ֆրանսերեն՝ Stéphane Grappelli |
| Ծնվել է | հունվարի 26, 1908[1][2][3][…] Փարիզ[4] |
| Երկիր | |
| Մահացել է | դեկտեմբերի 1, 1997[5][1][2][…] (89 տարեկան) Փարիզ[4] |
| Գերեզման | Պեր Լաշեզի աճյունասափորանոցային դիակիզարան[6] և Grave of Grappelli |
| Ժանրեր | սվինգ երաժշտություն[7] և Gypsy jazz?[8] |
| Մասնագիտություն | փողոցային կատարող, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, ջութակահար, կինոդերասան, ստուդիական երաժիշտ և երաժիշտ |
| Գործիքներ | ջութակ[7] և դաշնամուր |
| Լեյբլ | MPS Records? |
| Անդամակցություն | Quintette du Hot Club de France? |
| Պարգևներ | |
Ստեֆան Գրապելլի (ֆրանսերեն՝ Stéphane Grappelli, հունվարի 26, 1908[1][2][3][…], Փարիզ[4] - դեկտեմբերի 1, 1997[5][1][2][…], Փարիզ[4]), ֆրանսիացի ջազային ջութակահար։ Կիթառահար Ջանգո Ռեյնhարդի հետ հիմնադրել է «Quintette du Hot Club de France» ջազային խումբը միայն լարային գործիքների համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեֆան Գրապելլին ծնվել է Փարիզ քաղաքում՝ իտալական ծագումով ծնողների ընտանիքում։ Մոր մահից և հոր՝ Առաջին համաշխարհային պատերազմ զորակոչվելուց հետո նա դաստիարակվել է մանկատանը։
12 տարեկանից ջութակ է նվագել, իսկ երաժշտի կարիերան սկսել է Մոնմարտրում որպես թափառաշրջիկ ջութակահար։ 1924 թվականից մինչև 1928 թվականը Փարիզի կոնսերվատորիայում սովորել է երաժշտության տեսություն։ Ուսման ընթացքում շարունակել է նվագել փողոցում, աշխատել է որպես պարերեկույթի դաշնակահար, սովորել է նվագել սաքսոֆոն և ակորդեոն։
Ջանգո Ռեյնhարդի հետ հիմնադրել է գործիքային կվինտետ։ Նրանց առաջին ձայնագրությունը տեղի է ունեցել 1934 թվականի նոյեմբերի 15-ին «Ալբերտ» ստուդիայում (ֆրանսերեն՝ Studio Albert), իսկ դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացել է նրանց առաջին համերգը։ Այդ անսամբլը, որը հետագայում անվանվել է «Quintette du Hot Club de France», այսօր համարվում է փարիզյան վաղ ջազային արվեստի առավել նշանավոր խմբերից մեկը[10][11]։
Պատերազմից հետո մասնակցել է ձայնագրությունների տարբեր անձնակազմերում՝ ներառյալ Դյուկ Էլինգտոնի, Օսկար Փիթերսոնի, Ժաննա Լյուկ Պոնտի, Ստաֆ Սմիթի, Լակշմինարայան Սուբրամանիամի, Գերի Բյորտոնի, Պոլ Սայմոնի, Իեհուդի Մենուհինի, Անդրե Պրևինի, Բակի Պիցառելիի, Ջո Պասսի, Յո-Յո Մայի, Մարկ Օ՚Կոննորի և այլոց։
13 ալբոմ է ձայնագրել բրիտանացի կիթառահարներ Դիզ Դիսլիի և Մարտին Թեյլորի հետ միասին, 1980-ական թվականներին բրիտանացի երիտասարդ թավջութակահար Ջուլիան Լլոյդ Ուեբերի հետ մի քանի համերգներ է տվել։
1975 թվականին Գրապելլին, Pink Floyd խմբի երաժիշտների հետ պատահաբար հայտնվելով մի ստուդիայում, ձայնագրել է ջութակի մի քանի պասաժներ «Wish You Were Here» ալբոմի խորագրային կոմպոզիցիայի համար, սակայն վերջնական տարբերակում դրանք ներառված չեն եղել։ 2011 թվականի նոյեմբերի 4-ին վերոհիշյալ ձայնագրությունը լույս է տեսել «Wish You Were Here» ալբոմի հատուկ թողարկումներում Immersion և Experience տարբերակներով «Why Pink Floyd» ընկերության շրջանակներում։
1997 թվականին Գրապելլին ստացել է «Գրեմմի» մրցանակ՝ ամբողջ կյանքի ձեռքբերումների համար։
Թաղվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանոցում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #118962264 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Les obsèques de Stéphane Grappelli (ֆր.) // L'Humanité — RF: 1997. — ISSN 0242-6870; 2496-8617
- ↑ Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.) — Versailles: 2006. — P. 383. — ISBN 978-2-914611-48-0
- 1 2 Montreux Jazz Festival Database
- ↑ Gypsy Jazz Music | Discogs
- ↑ https://www.legifrance.gouv.fr/liste/bodmr?facetteYearPubli=1981&sortValue=PUBLICATION_DATE_ASC&pageSize=100&page=1&tab_selection=all#bodmr
- ↑ Dregni, et al., 2006, P. 199
- ↑ Martin, Waters, 2009, P. 83
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dregni, Michael. Django Reinhardt and the Illustrated History of Gypsy Jazz / Michael Dregni, Alain Antonietto, Anne Legrand. — Speck Press, 2006. — 211 p. — ISBN 978-1-933108-10-0.
- Martin, Henry. Essential Jazz : The First 100 Years / Henry Martin, Keith Waters. — Second Edition. — Schrimer Cengage Learning, 2009. — 310 с. — ISBN 978-0-495-50525-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биографические сведения (անգլ.)
- «Twelve Essential Stéphane Grappelli Recordings» by Scott Albin (Jazz.com (անգլ.)
- Некролог Արխիվացված 2016-12-03 Wayback Machine (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Գրապելլի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Հունվարի 26 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 1 մահեր
- 1997 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Ֆրանսիացի երաժիշտներ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի ջազմեններ
- Ֆրանսիացի ջութակահարներ