«Կիրակոս Գանձակեցի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 18. | Տող 18. | ||
Կիրակոս Գանձակեցու անունով մեզ հասել են երեք գործեր, որոնց մեջ կարևորագույնը «Պատմութիւն Հայոց»-ն է: Մյուս գործերն են «Վարք Պօղոս եպիսկոպոսի » և «Տօնացոյց»: |
Կիրակոս Գանձակեցու անունով մեզ հասել են երեք գործեր, որոնց մեջ կարևորագույնը «Պատմութիւն Հայոց»-ն է: Մյուս գործերն են «Վարք Պօղոս եպիսկոպոսի » և «Տօնացոյց»: |
||
⚫ | ՊԱՏՄՈւԹԻՒՆ ՀԱՅՈՑ.-Կը սկսի Գրիգոր Լուսաւորիչէն: Իր գործը սկզբնական շրջանին կը ծանրանայ եկեղեցական դէմքերու և դէպքերու վրայ ապա կը սկսի գրել քաղաքական դէպքերու մասին:Իր պատմութեան կարևորագույն մասը կը սկսի գրել իրեն ժամանակակից անցքերու մասին, որոնք կ'իյնան 1195-1265 թուականներու միջև: Այս շրջանի պատմութեան աղբիւրներն են ժամանակակից կարևոր անձեր ինչպէս Հեթում Ա. թագաւոր, Պռօշ իշխանը, ևայլն: Գանձակեցիի պատմութիւնը մեզի շատ կարևոր տեղեկութուններ կու տայ յատկապէս Զագարեան եղբայրներու, Կիլիկիոյ հայոց թագաւորութեան առաջին շրջանի և թաթարներու մասին:Գանձակեցիի գործին մէջ կան նաև կարևոր թիւով և արժէքով գիրեր, թուղթեր, նախորդ հեղինակներու կողմէ գրուած՝ ինչպէս Ներսէս Շնորհալիի խոստովանութեան գիրը:(----) |
||
⚫ | |||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
23:04, 5 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ
Կիրակոս Գանձակեցի (1203 - 1271), հայ եկեղեցական գործիչ և պատմիչ։
Կյանքը
Ծնվել է «յաշխարհն Գանձակայ», ոչ բուն Գանձակում. «աշխարն Գանձակայ» տարածքային-վարչական շատ ընդարձակ բաժանում էր, որն իր մեջ ընդգրկում էր նաև Արցախի մի քանի գավառ։
Մանուկ հասակում, 1209-1212-ին հավանաբար, ուսումնառությունն սկսում է Մխիթար Գոշի` Նոր Գետիկի դպրոցում։ Կիրակոս Գանձակեցին այստեղ է մնացել, ըստ երևույթին, մինչև 1215-1216թթ.։ Այնուհետև մեկնլ է Խորանաշատ վանքի դպրոցը, որը հիմնադրել է Գոշի աշակերտ Հովհաննես Վանականը։
1225-ին Խորեզմի սուլթան Ջալալէդդինը ասպատակում է նաև Տավուշը, որտեղ էր Խորանաշատ վանքը։ Դրանից հետո հնարավոր չի լինում այնտեղ շարունակել կրթության գործը։ Հովհաննես Վանականը իր աշակերտների հետ տեղափոխվում է Լորուտ գյուղի մոտ փորել տված քարայրը և շարունակում է ուսուցանել։ Սակայն 1236-ին մոնղոլ Մոլար Նուինի հրոսակները հասնում են մինչև Տավուշ, գրավում այն և կողոպտում քարայր-դպրոցն ու այնտեղ ապաստանած ժողովրդին։ Նրանք ուսուցչապետ Հովհաննես Վանականին և նրա աշակերտներից մի քանիսին, այդ թվում և Կիրակոսին, գերեվարում են։ Մի քանի ամիս անց փրկագնով Հովհաննես Վանականը ազատվում է, իսկ Գանձակեցին անմիջապես դիմում է փախուստի։ Գերեվարության ժամանակ նա ծանոթանում է մոնղոլ-թաթարական սովորույթներին, կենցաղային մանրամասներին, մասամբ նաև լեզվին, որոնց վերաբերյալ հետագայում բավականին նյութ է հաղորդել իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ։
1236-ին վերստին հաստատվում է Նոր Գետիկում։ Այստեղ մնում է երկար ժամանակ։ 1260-ին նա դեռևս այստեղ էր. այդ է վկայում վանքի վիմագիր արձանագրությունը։
Գանձակեցին պարբերաբար եղել է մերձակա կենտրոնական վանքերում, այդ թվում և Հաղպատում, որտեղ էլ Վարդան Արևելցուն խնդրել է գրել «Մեկնութիւն Երգոց երգոյն» աշխատությունը։
Կիրակոս Գանձակեցին մինչև կյանքի վերջը զբաղվել է մատենագիտական աշխատանքով։ Մահացել է 1271-ի աշնանը, հավանաբար Նոր Գետիկի վանքում, որտեղ էլ թաղվել է։[1]
Գործերը
Կիրակոս Գանձակեցու անունով մեզ հասել են երեք գործեր, որոնց մեջ կարևորագույնը «Պատմութիւն Հայոց»-ն է: Մյուս գործերն են «Վարք Պօղոս եպիսկոպոսի » և «Տօնացոյց»:
ՊԱՏՄՈւԹԻՒՆ ՀԱՅՈՑ.-Կը սկսի Գրիգոր Լուսաւորիչէն: Իր գործը սկզբնական շրջանին կը ծանրանայ եկեղեցական դէմքերու և դէպքերու վրայ ապա կը սկսի գրել քաղաքական դէպքերու մասին:Իր պատմութեան կարևորագույն մասը կը սկսի գրել իրեն ժամանակակից անցքերու մասին, որոնք կ'իյնան 1195-1265 թուականներու միջև: Այս շրջանի պատմութեան աղբիւրներն են ժամանակակից կարևոր անձեր ինչպէս Հեթում Ա. թագաւոր, Պռօշ իշխանը, ևայլն: Գանձակեցիի պատմութիւնը մեզի շատ կարևոր տեղեկութուններ կու տայ յատկապէս Զագարեան եղբայրներու, Կիլիկիոյ հայոց թագաւորութեան առաջին շրջանի և թաթարներու մասին:Գանձակեցիի գործին մէջ կան նաև կարևոր թիւով և արժէքով գիրեր, թուղթեր, նախորդ հեղինակներու կողմէ գրուած՝ ինչպէս Ներսէս Շնորհալիի խոստովանութեան գիրը:(----)
Աղբյուրներ
- ↑ Հայ մշակույթի նշանավոր գործիչները. V-XVIII դարեր. Երևանի համալսարանի հրատարակչություն. 1976. էջ էջ 296-297.
|