«Համազգային թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ դիմումի համաձայն
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 10. Տող 10.
| պատկերանիշի նկարագրություն =
| պատկերանիշի նկարագրություն =
| ղեկավարի պաշտոն = տնօրեն
| ղեկավարի պաշտոն = տնօրեն
| ղեկավարի անունը = [[Վիգեն Չալդրանյան]]
| ղեկավարի անունը = [[Արման Նավասարդյան]]
| հիմնադիրներ = [[Սոս Սարգսյան]]
| հիմնադիրներ = [[Սոս Սարգսյան]]
| գտնվելու վայրը = [[Երևան]], [[Հայաստան]]
| գտնվելու վայրը = [[Երևան]], [[Հայաստան]]
Տող 17. Տող 17.
| նախկին անվանումներ = Համազգային մշակութային միության Հայաստանի վարչություն<br />
| նախկին անվանումներ = Համազգային մշակութային միության Հայաստանի վարչություն<br />
Համազգային թատրոն
Համազգային թատրոն
| գեղարվեստական ղեկավար =
| գեղարվեստական ղեկավար = [[Նարինե Գրիգորյան]]
| գլխավոր ռեժիսոր =
| գլխավոր ռեժիսոր =
| գլխավոր դիրիժոր =
| գլխավոր դիրիժոր =

14:26, 23 Մարտի 2019-ի տարբերակ

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն
տնօրենԱրման Նավասարդյան
ՀիմնադիրներՍոս Սարգսյան
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան, Հայաստան
Հիմնադրման ամսաթիվ1991
Նախկին անվանումներՀամազգային մշակութային միության Հայաստանի վարչություն
Համազգային թատրոն
Գեղարվեստական ղեկավարՆարինե Գրիգորյան
Կայքsostheatre.am

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն, հիմնադրվել է 1991 թվականին, Երևանում, Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ (մինչ 1999՝ հովանավոր՝ Համազգային մշակութային միության Հայաստանի վարչություն)։

Պատմություն

Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են՝ Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը, Միքայել Պողոսյանը, Աննա Էլբակյանը, Նելլի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը և այլք։
2003 թվականին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ կառավարությունը որոշում ընդունեց թատրոնին տալ պետական կարգավիճակ՝ վերանվանվելով այն Պետական Համազգային Թատրոն։ 2009 թվականից թատրոնը տնօրինում է Վարդան Մկրտչյանը։
Բացվել է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսի բեմադրությամբ (1991, ռեժիսոր՝ Ս. Սարգսյան)։ Բեմադրություններից են նաև՝ Հ. Հակոբյանի «Լեռնային կակաչներ» (1993), Սայմոնի «Շիկացած սիրեկանն անկողնում» (1994), Մոլիերի «Տարտյուֆ» (1998, երեքն էլ՝ ռեժիսոր Հ. Գասպարյան), «Մենք» (ըստ Լեռ Կամսարի, 1993, ռեժիսոր Ե. Ղազանչյան), Վիլյամ Սարոյանի «Մի գավաթ բարություն» (1994), Շեքսպիրի «Լիր արքա» (1996, երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Ս. Սարգսյան), Մրոժեկի «Բաց ծովում», Կ. Մանիեի «Օսկար» (երկուսն էլ՝ 1995, ռեժիսոր՝ Դ. Հակոբյան)։ Թատրոնը բեմադրում է նաև մանկական ներկայացումներ (Թումանյանի «Անբան Հուռին» և այլն)։ Տարբեր տարիներ թատրոնում են աշխատել ՀՀ վաստակավոր արտիստ Մայիս Կարագյոզյանը, դերասաններ Գ. Սեդրակյանը, Տ. Ներսիսյանը, Հ. Վանյանը, նկարիչ Գ. Նալչաջյանը և ուրիշներ։ Թատերախմբում են (1999) Հ. Գասպարյանը (գլխավոր ռեժիսոր 1995-ից), կոմպոզիտոր՝ ՀՀ արվեստների վաստակավոր գործիչ Մ. Վարդազարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Շ. Ղազարյանը, արտիստներ Գալյա Նովենցը, Կարեն Ջանիբեկյանը, Դ. Հակոբյանը (նաև ռեժիսոր), Ա. Մկրտչյանը, Աննա Էլբակյանը, Կարինե Ջանջուղազյանը, Ա. Գալստյանը, Նարեկ Հայկազյանը, Զոհրակ Բեկ-Գասպարենցը և ուրիշներ։ Համազգային թատրոնը հյուրախաղերով ելույթ է ունեցել Սիրիայում, Լիբանանում (1994), Իրանում (1997)։

2015 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ Կառավարության որոշմամբ «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն[1]:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։