«Լոբի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և (10), : → ։ (16) oգտվելով ԱՎԲ
հեռացվել է Կատեգորիա:Բույսեր ՀոթՔաթ գործիքով
Տող 1. Տող 1.
{{Տաքսոտուփ
{{Տաքսոտուփ
| name = Լոբի
| name = Լոբի
| image file =Snijboon peulen Phaseolus vulgaris.jpg
| image file = Snijboon peulen Phaseolus vulgaris.jpg
| image title =Լոբի
| image title = Լոբի
| image descr = Լոբի
| image descr = Լոբի
| regnum = Բույսեր
| regnum = Բույսեր
Տող 116. Տող 116.
* [http://ogneci.com/dr/node/39 Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները երեխայի սննդակարգում]
* [http://ogneci.com/dr/node/39 Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները երեխայի սննդակարգում]


[[Կատեգորիա:Բույսեր]]
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ընդավորներ]]
[[Կատեգորիա:Ընդավորներ]]



12:22, 1 Հուլիսի 2014-ի տարբերակ

Լոբի
Լոբի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Phaseolus vulgaris
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ծաղիկը
Լոբին մագլցող բույս է

Լոբի (Phaseolus vulgaris), ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման ցողուններով բույս։ Ըստ թփի ձևի՝ լոբին կարող է լինել փաթաթվող և թփային։

Մեծ տեղ է գրավում սննդի գործում ինչպես հատիկների, այնպես էլ կանաչ ունդերի գործածությամբ։ Լոբին մշակում են հատիկ և կանաչ լոբի ստանալու համար։

Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտենում են մսին։ Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում՝ 20-23%)։ Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են։ Բացի այդ լոբին պարունակում է մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ հանքային աղեր։

Անդրկովկասի ժողովուրդների սննդի մեջ լոբին կարևոր տեղ է գրավում և օգտագործվում է հատիկ և կանաչ ունդերի եփած և թթու դրած ձևով։ Լոբին արժեքավոր հումք է նաև պահածոների արդյունաբերության համար։

Լոբին համարվում է ԱՄՆ ազգագրական գրականության մեջ արմատավորված «Երեք քույրերից»՝ բնիկ հնդկացիների մոտ տարածված երեք գլխավոր մշակաբույսերից մեկն է։ Մյուս երկուսն են դդումը և մաիսը։

Պատմական տեղեկություններ

Լոբու մշակման հայրենիքը
1՝Կենտրոնական Ամերիկա
2՝Հարավային Ամերիկա

Լոբին Կենտրոնական և Հարավային Ամերիկայի հողագործության գլխավոր բույսերից մեկն է, համարվում է աշխարհի հնագույն մշակաբույսերից մեկը։
Լոբին ևրոպա է բերվել Կոլումբոսի երկրորդ ճանապարհորդությունից հետո։
Սկզբնական շրջանում ևրոպացիներն այն աճեցնում էին որպես դեկորատիվ բույս և միայն XVII դարի վերջում լոբին լայն տարածում ստացավ որպես բանջարանոցային մշակաբույս։

Քիմիական բաղադրությունը

Լոբու հատիկները պարունակում են մինչև 31 %-ի հասնող սպիտակուցներ, 40–60% ածխաջրեր, մինչև 3.6% ճարպեր, կալիում, ֆոսֆոր, սելեն, մոլիբդեն, պղինձ և ցինկ, ամինաթթուներ, օրգանական թթուներ, ինչպես նաև վիտամիններ՝ B6, B1, B5 և ասկորբինաթթու։

Արտադրությունը

Հատիկ լոբի

արտադրող երկրների վերին տասնյակը
(միլիոն տոննա)
2010թ.

{{{2}}} Հնդկաստան 4.87
{{{2}}} Բրազիլիա 3.20
{{{2}}} Մյանմա 3.03
{{{2}}} Չինաստան 1.53
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 1.44
{{{2}}} Մեքսիկա 1.16
{{{2}}} Տանզանիա 0.95
{{{2}}} Ուգանդա 0.46
{{{2}}} Քենիա 0.39
{{{2}}} Արգենտինա 0.34
Ամբողջ աշխարհում 23.23
Կանաչ լոբի

արտադրող երկրների վերին տասնյակը
(միլիոն տոննա)
2010թ.

{{{2}}} Չինաստան 13.03
 Ինդոնեզիա 0.88
{{{2}}} Թուրքիա 0.59
{{{2}}} Հնդկաստան 0.58
 Թաիլանդ 0.30
{{{2}}} Եգիպտոս 0.27
{{{2}}} Մարոկկո 0.20
{{{2}}} Իտալիա 0.18
{{{2}}} Իսպանիա 0.17
{{{2}}} Մեքսիկա 0.10
Ամբողջ աշխարհում 17.65

Արտաքին հղումներ

Կաղապար:Link GA