Jump to content

Սուպերմթերք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուպերմթերք
Ենթատեսակսննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք

Սուպերմթերք, մարքեթինգային տերմին, որը ներկայացնում է սննդի այն տեսակները, որոնց օգտագործումը մեծ դրական ազդեցություն ունի առողջության վրա[1][2]։

Տերմինը հաճախ օգտագործվում է փորձագետների, սննդաբանների կողմից, ովքեր պնդում են, որ որոշակի մթերքներ շատ մեծ դրական ազդեցություն ունեն առողջության վրա։

Նույնիսկ առանց որևէ գիտական հայտնագործության, Արևմտյան շուկայում նոր, էկզոտիկ մրգերը, հացահատիկները ներկայացվում են, որպես սուպերմթերքներ։

2007 թվականին Եվրոպական Միությունը խորհրդի անդամ երկրներում արգելեց վաճառել մթերքներ «սուպերմթերք» պիտակի ներքո և յուրաքանչյուր մթերքի օգտակարության գովազդը թույլատրեց միայն այդ մթերքի կոնկրետ օգտակարության հետ կապված գիտական փաստեր ներկայացնելուց հետո[3]։

Սահմանում և տերմինի օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հապալասը, որը հաճախ առանձնացվում է որպես սուպերմթերք, իրականում ապահովում է սննդանյութերի չափավոր մակարդակ՝ համեմատած շատ բանջարեղենի և մրգերի[4][5]։

«Սուպերմթերք» տերմինը առաջին անգամ օգտագործվել է United Fruit Company-ի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր «Points About Bananas» («Բանանի մասին դիտարկումներ») և «Food Value of the Banana» («Բանանի սննդարար արժեքը») գովազդային հրապարակումներում[6]։ Գովազդում բանանը ներկայացվում էր որպես մատչելի, համեղ, պատրաստի մթերք՝ սուպերմթերք[7]։

Մի փոքր ավելի ուշ, բժշկական գիտական գրականությունում հրապարակվեցին որոշ հիվանդությունների դեմ մի քանի մթերքների օգտակարության հետ կապված հոդվածներ, մասնավորապես առանձնացվեց բանանի օգտակար ազեցությունը ցելակիա հիվանդության ախտանշանների դեմ (այդ ժամանկ դեռ չէր հայտնաբերվել ցելակիայի և գլյուտենի միջև կապը)[6]։

21-րդ դարում, տեղեկատվության արագ տարածման պայմաններում, ապրանքների, որպես առողջ սուպերմթերքների դասակարգումը ձեռք է բերում առևտրային էֆֆեկտ, որն էլ հանգեցնում է այդ ապրանքների վաճառքի կտրուկ մեծացման[8]։

2000-ական թվականներին ԱՄՆ-ում սուպերմթերքների վաճառքի կտրուկ աճ եղավ։

2005-2007 թվականներին նռան կամ նուռ պարունակող արտադրանքի վաճառքը աճեց մոտ 6 անգամ։ Մինչև 2007 թվականը 100-ից ավելի մթերքներ դասակարգվեցին որպես սուպերմթերքներ։ 2015 թվականին սուպերմթերք կոչվող ապրանքների թիվը աճեց 36%-ով[7][9][8]։

«Սուպերմթերք» տերմինին զուգահեռ 2004 թվականին հայտնիություն ձեռբերեց սուպերմիրգ տերմինը[10][11]։ Այս տերմինի օգտագործումը ամբողջապես պայմանավորված էր շուկայում պահանջարկի ավելացման հետ[10][12][13]։

Չնայած տերմինի մեծ տարածվածության այն չուներ գիտական սահմանում։

Սուպերմթերք տերմինը Մերիամ Վեբսթերի բառարանում սահմանվում է, որպես սնունդ (օրինակ՝ սաղմոն, բրոկոլի,հապալաս), որը հարուստ է այնպիսի միացություններով (օրինակ՝ հակաօքսիդանտներ,մանրաթելեր, ճարպաթթուներ), որոնք օգտակար են մարդու առողջության համար[14]։

Աշխարհում ամենահայտնի սուպերմթերքներն են համարվում հազազ բերբերին, կակաոն, պերուական արալիան, մեղրը, ծաղկափոշին, սպիրուլինան, ֆիտոպլանկտոնը, ալոե վերան, կանեփի սերմերը, ասաին, չիայի սերմերը, քինոան, մատչան։

Ըստ սննդաբան Ելենա Մատովայի՝ բոլոր բուսական մթերքները, որոնք չեն ենթարկվել խորը վերամշակման կարող են համարվել սուպերմթերքներ (բանջարեղեն, մրգեր, ընդեղեն, լոբազգիներ, սերմեր, հացահատիկեղեն)[7]։

Ըստ սննդի անվտանգության հոլանդական Voedingscentrum կազմակերպության՝ կանեփի, չիայի սերմերի, հացահատիկեղենի օգատկարությունը գիտականորեն ապացուցված չէ։ Կազմակերպությունը միաժամանակ նշում է, որ նման մթերքների չափից ավել օգտագործումը կարող է հանգեցնել «սահմանափակ, միակողմանի սննդակարգի»։

Խոշոր սպառողների շուկան վերահսկող իշխանությունները, ինչպես օրինակ Սննդի և դեղերի վարչությունը, ԱՄՆ գյուղդեպարտամենտը, Սննդի անվտանգության պահպանման եվրապան իշխանությունը, պաշտոնապես չեն սահմանել տերմինը[15]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հետազոտողներ տերմինը համարում են «փոքր գիտական աջակցությամբ մարքեթինգային հնարք»[16]։

Բժիշկներն ապացուցել են, որ ջրիմուռները թունավոր նյութեր են պարունակում և դրանց չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել մինչև իսկ քաղցկեղի առաջացմանը։

Հում կակաոյի սերմերը, որոնք հաճախ առանձնացվում են որպես սուպերմթերք, կարող են սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ դառնալ[17][18]։

Ապացուցված չէ նաև, որ հատապտուղներն ունեն ավելի մեծ օգտակարություն, քան սովորական թարմ մրգերը[1][19]։ Հատկապես, որպես սուպերմթերք գերագնահատված հապալասը պարունկաում է երեք հիմնական սննդանյութերի (վիատմին C, վիտամին К, մանգան) չափավոր քանակություն[1][5]։

Չնայած սուպերմթերքները գովազդվում են, որպես հիվանդությունները կանխարգելող և բուժող մթերքներ (մինչև նույնիսկ քաղցկեղը), Cancer Research UK-ը նշում է, որ դրանք ընդհանուր առմամբ չեն կարող փոխարինել առողջ և հավասարակշռված սննդակարգին[20]։

Ըստ Լոնդոնի Սուրբ Ջորջի հիվանդանոցի սննդաբան Քեթրին Քոլինզի՝ տերմինի չափազանցված օգտագործումը կարող է վնասակար լինել։ Զուգահեռաբար սննդաբանը նշել է, որ սուպերմթերքների մասին տարածված այնքան սխալ պատկերացումներ կան, որ դժվար է հստակեցնել, թե որտեղից պետք է սկսել վերաձևակերպել ամբողջ տեղեկատվությունը[21]։

Պատմություն և տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին կանխատեսվում էր, որ մինչև 2011 թվականը սուպերմթերքների վաճառքից առաջացող շահույթը կհասնի մեկ միլարդ դոլարի, և շուկա կներմուծվեն մի քանի հազար նոր մթերքներ՝ որպես «սուպերմթերքներ»[22]։

Ըստ Datamonitor-ի՝ սուպերմթերքների վաճառքի կտրուկ աճ է գրանցվել (մինչև 67%) 2007-2008 թվականների ընթացքում, սակայն վաճաքի նվազում է տեղի ունեցել ( 56%) 2011-2012 թվականների ընթացքում[22]։

Սննդի արդյունաբերության մեկ տասնյակից ավելի հրապարակումներում տարբեր էկզոտիկ մրգեր ներկայացվել են որպես սուպերմրգեր (2007-2008 թվականների ընթացքում 10,000 նոր ապրանքներ են ներկայացվել)[10][22]։ Օվկիանիայից, Չինաստանից, Հարավարևելյան Ասիայից և Հարավային Ամերիկայից սուպերմրգերը մեծ տարածվածություն են ձեռք բերել 2005-2010 թվականների ընթացքում[23]։

1996 թվականին Tahitian Noni ընկերությունը սկսեց վաճառել նռանի հյութ, որի վաճաքը առաջին տասը տարիների ընթացքում հասավ միլիարդավոր դոլարների[23]։

Գործընթացի հետ կապված ավելի վաղ հաշվետվություններում, նշվում էր, որ նուռ պարունակող սննդի վաճառքը 2005-2007 թվականններին կտրուկ աճ է գրանցել՝ գերազանցելով նախորդ վեց տարիների վաճառքին[24]։ XanGo ընկերության մանգոստանի հյութի վաճառքը 2002 թվականի քառասուն միլիոն դոլարի համեմատությամբ 2005 թվականին հասել էր մինչև երկու հարյուր միլիոն դոլարի[23]։

Տարբեր մրգերի օգտագործումն արտադրանքում համի բարձրացման, այլ համերի քողարկման, առողջության վրա դրական ազդեցություն թողնելու հետ կապված տեղեկատվության և նորարարության ստեղծման նպատակով բավական տարածված երևույթ է[25]։ Միայն հատապտուղների մոտ 5000 տեսակ ներկայացվել է որպես սուպերմթերք[26]։

Սուպերմթերքները 2008 թվականին համաշխարհային սպառողական ապրանքների տասնայկում էին[27]։

2011 թվականի ընթացքում կրկնապատկվել է «սուպերմթերք», «սուպերմիրգ», «սուպերհացահատիկ» տերմինների օգտագործումը[28]։

Այնպիսի հցահատիկներ, ինչպիսիք են քինոան, ցորենը, կորեկը վաճառվում են որպես «հնագույն սուպերմթերքներ», քանի որ որպես ամբողջական սնունդ սպառվել և սպառվում են դարեր շարունակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «The science behind superfoods: are they really super?». European Food Information Council. November 2012. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. Fitzgerald M (2014). «It's a Bird! It's a Plane! It's Superfood!». Diet Cults: The Surprising Fallacy at the Core of Nutrition Fads and a Guide to Healthy Eating for the Rest of US. Pegasus Books. ISBN 978-1-60598-560-2.
  3. «Superfood 'ban' comes into effect». BBC News. 2007 թ․ հունիսի 29. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  4. di Noia, Jennifer (2014 թ․ հունիսի 5). «Defining Powerhouse Fruits and Vegetables: A Nutrient Density Approach». Preventing Chronic Disease. US: National Center for Chronic Disease Prevention and Health Promotion. 11: E95. doi:10.5888/pcd11.130390. ISSN 1545-1151. PMC 4049200. PMID 24901795. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  5. 5,0 5,1 «Nutrition facts profile for blueberries per 100 g, USDA Nutrient Tables, SR-21». Conde Nast. 2014. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. 6,0 6,1 HSPH, 2018, The First Superfood
  7. 7,0 7,1 7,2 Сливкина, Н. 6 «суперфудов», которые легко заменить обычными продуктами : [арх. 9 Ապրիլի 2023] // Тинькофф-журнал. — 2023. — 4 Ապրիլի.
  8. 8,0 8,1 HSPH, 2018, Superfoods = Super Sales
  9. Superfood 'ban' comes into effect : [անգլ.] : [арх. 1 Հուլիսի 2007] // BBC. — 2007. — 29 June.
  10. 10,0 10,1 10,2 Sohn, Emily (2008 թ․ մարտի 10). «Superfruits, super powers?». Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  11. «Amazon superfruits set to boom». Functional Ingredients. William Reed Business Media Ltd. 2006 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  12. Crawford, Karl; Julian Mellentin (2008). Successful Superfruit Strategy: How To Build a Superfruit Business. Cambridge, England: Woodhead Publishing. ISBN 978-1-84569-540-8.[Հղում աղբյուրներին]
  13. Starling, Shane (2008 թ․ մայիսի 14). «Superfruit success not grown on trees, say authors». William Reed Business Media Ltd. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
  14. HSPH, 2018, Superfoods or Superhype?
  15. Brown, Amy (2010). Understanding Food: Principles and Preparation. էջ 331. ISBN 978-0-538-73498-1.
  16. «'Superfoods' and cancer : Cancer Research UK». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  17. Taubert, D; Berkels, R; Roesen, R; Klaus, W. Chocolate and blood pressure in elderly individuals with isolated systolic hypertension(անգլ.) // JAMA: the Journal of the American Medical Association : journal. — 2003. — Т. 290. — № 8. — С. 1029—1030. — doi:10.1001/jama.290.8.1029 — PMID 12941673.
  18. Galleano, M; Oteiza, PI; Fraga, C. G. Cocoa, chocolate, and cardiovascular disease (und) // Journal of cardiovascular pharmacology. — 2009. — Т. 54. — № 6. — С. 483—490. — doi:10.1097/FJC.0b013e3181b76787 — PMID 19701098.
  19. Seeram, N. P. (2008). «Berry fruits: Compositional elements, biochemical activities, and the impact of their intake on human health, performance, and disease». Journal of Agricultural and Food Chemistry. 56 (3): 627–29. doi:10.1021/jf071988k. PMID 18211023.
  20. «'Superfoods' and cancer». Cancer Research UK. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  21. Hill, Amelia (2007 թ․ մայիսի 13). «Forget superfoods, you can't beat an apple a day». The Observer.
  22. 22,0 22,1 22,2 McNally, Alex (2007 թ․ օգոստոսի 10). «Superfoods market set to double by 2011». William Reed Business Media Ltd. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
  23. 23,0 23,1 23,2 Schardt, David (November 2006). «Super Fruit: Squeezing cold cash out of three 'hot' juices» (PDF). Nutrition Action Healthletter. Center for Science in the Public Interest: 9–11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  24. Runestad, Todd (2007 թ․ հոկտեմբերի 1). «Functional ingredients market overview». Functional Ingredients. William Reed Business Media Ltd. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
  25. Halliday, Jess (2007 թ․ հոկտեմբերի 23). «Superfruit flavours get ever more exotic». William Reed Business Media Ltd. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
  26. Fletcher, Anthony (2006 թ․ մարտի 31). «Super fruits set to dominate flavour market». William Reed Business Media Ltd. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
  27. «Fresh, super and organic top trends for 2008». William Reed Business Media Ltd. 2007 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
  28. Rebekah Schouten (2016 թ․ մայիսի 13). «The top three trending superfoods». Food Business News, Sosland Publishing Co. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.