Սուլթանական հավ
| Սուլթանական հավ | |
Սուլթանական հավ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Կռունկանմաններ (Gruiformes) |
| Ընտանիք | Ջրահովվիկներ (Rallidae) |
| Ցեղ | Porphyrio |
| Տեսակ | Սուլթանական հավ (P. porphyrio) |
| Միջազգային անվանում | |
| Porphyrio porphyrio | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |

Սուլթանական հավ (լատիներեն՝ Porphyrio porphyrio), ջրահովվիկների ընտանիքին պատկանող թռչուն։
Տարածված է Պաղեստինում, Սիրիայում, Միջագետքում, Իրանում, Ադրբեջանում, Թուրքմենիայում և Վոլգայի դելտայում։ Թևերի բացվածքը հասնում է 81-89 սմ։ Քաշը 780-950 գրամ է։ Հայաստանում հայտնաբերվել է 60-ական թվականներից հետո, որպես պատահական հանդիպող տեսակ։ Հայաստան են թափանցել Ադրբեջանից։ Բույնը պատրաստում են եղեգի ցողուններից և տերևներից, եղեգնուտի խիտ մացառներում։ Ձվադրում է ապրիլից մինչև հունիս ամիսը։ Դնում է 4-7 մանր շագանակագույն պուտերով ձու։ Ձայնը նման է մերթընդմերթ կրկնվող տնքոցի։ Սնվում են ջրային բույսերով, արմատներով շիվերով։ Գրանցված է Ադրբեջանական Կարմիր գրքում և Հայաստանի Հանրապետությունում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթատեսակը տարածված է Հարավային Եվրոպայից և Հյուսիսային Աֆրիկայից մինչև Առաջավոր և Հարավային Ասիա, Սիբիր։ Հայաստանում հանդիպում է Սևանա լճի հարավարևմտյան ափի երկայնքով, Արփի լճում, Արաքսի հովտում՝ Արարատի շրջանում և հանրապետության ծայր հարավում՝ Մեղրու շրջանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակվում է եղեգնուտի խիտ մացառուտներում՝ բնական ջրամբարների, ինչպես նաև ձկնաբուծական տնտեսությունների ծանծաղուտային ափերի երկայնքով։ Ապրելավայրերի տարածքի կրճատումը կապված է բնակչության համար հանգստի գոտիներ, լողափեր, ձկնաբուծական տնտեսություններ ստեղծելու և գյուղատնտեսական կարիքների համար այդ տարածքների յուրացման հետ։ Տարեկան ձվադրում է 1-2 անգամ։ Հայտնի են նաև կրկնակի ձվադրման երևույթներ[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիչ ուսումնասիրված տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է տվյալների անբավարարություն կատեգորիայով։
Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն։ 2008 թվականի տվյալներով Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում է 73 առանձնյակ։
Սուլթանական հավի թվաքանակի վրա բացասականորեն ազդում է ձկնաբուծական լճակների շահագործման ընթացքում անհանգստացնելու գործոնը, մասնավորապես՝ ջրի մակարդակի հաճախակի տատանումները։ Հնարավոր է նաև ջրլող թռչունների պաշտոնական որսի ժամանակահատվածում ապօրինի որսը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլթանական հավ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլթանական հավ» հոդվածին։ |
| ||||||