Սոլթ (ֆիլմ, 2010)
«Սոլթ» (անգլ.՝ Salt), Փիլիպ Նոյսի` մարտաֆիլմ ժանրի գեղարվեստական ֆիլմ։ Ֆիլմի սցենարը գրել են Կուրտ Ուիմմերը և Բրայան Հելգելանդը։ Էվելին Սոլթի` ռուսական հետախուզության գլխավոր աշխատակցի դերը կատարում է Անջելինա Ջոլին։ Ֆիլմն էկրան է բարձրացել 2010 թվականի հուլիսի 23-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Էվելին Սոլթը (Անջելինա Ջոլի) բանտարկված է Հյուսիսային Կորեայի մի բանտում՝ ամերիկյան լրտես լինելու կասկածով։ Նրա ընկերը՝ սարդաբան Մայք Կրաուսը, այնքան մեծ հեղինակություն ունի, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը ստիպված է կազմակերպել բանտարկյալի փոխանակում, չնայած հետախուզական ոստիկանությունը դեմ է դրան։ Կենտրոնական հետախուզական վարչությունում Սոլթի աշխատակից Թեդ Վինթերը (Լև Շրայբեր) դիմավորում է Սոլթին սահմանին։ Երբ նրանք հեռանում են, Մայքը ամուսնության առաջարկ է անում Սոլթին, չնայած նա ընդունել էր, որ լրտես է։
Երկու տարի անց՝ Սոլթի և Մայքի հարսանեկան արարողության ժամանակ, Օլեգ Վասիլևիչ Օռլով (Դանիել Օլբրիչսկի) անունով մի ռուս դետեկտիվ, մտնում է Սոլթի գրասենյակ։ Սոլթը հարցաքննում է նրան։ Օռլովը ասում է, որ «X օրը» լավ վարժեցված մի ռուս լրտես, ով հայտնի է որպես «Կաս», կավերի ԱՄՆ-ն։ Օռլովն ասում է նրանց, որ «KA-12» անունով լրտեսը պիտի սպանի Ռուսաստանի նախագահ Բորիս Մատվեևին (Օլեգ Կրուպա) Ամերիկայի նախագահի նստավայրում։ Առլովը բացահայտում է, որ KA-12-ը Էվելին Սոլթն է, և ստի դետեկտորները հաստատում են ամբողջ պատմությունը։ Փիբոդին հորդորում է, որ Սոլթը հետաձգի գործը, բայց Օռլովը սպանում է 2 լրտեսների և փախչում։ Խառնաշփոթի ժամանակ Սոլթը ևս կարողանում է փախչել՝ բոբիկ ոտքերով փողոցում վազելով։ Երբ իրեն հետապնդում էին, Սոլթը իմանում է, որ Մայքին առևանգել են։
Ավելի ուշ Սոլթին հաջողվում է սպանել նախագահ Մատվեևին, ապա հանձնվում է։ Մատվեևը մեռած է հայտարարվում։ Սոլթը կրկին փախչում է և թաքնվում մի զբոսանավում, որտեղ Օռլովն էր մի քանի այլ լրտեսների հետ։ Օռլովը նրան հետ է ընդունում և Մայքին սպանում Սոլթի աչքերի առաջ։ Երբ նա ոչ մի արձագանք չի տալիս, Օռլովը համոզվում է, որ Սոլթը հավատարիմ է, և նրան տեղեկացնում հաջորդ առաջադրանքի մասին։ Նա պետք է մեկ այլ լրտեսի օգնությամբ սպաներ ԱՄՆ-ի նախագահին։ Հետո Սոլթը սպանում է Օռլովին և նավի վրայի մյուս բոլոր լրտեսներին։ Հետո նա հանդիպում է KA Շնայդերին (Քորի Սթոլլ),ով Սոլթին օգնում է հասնել Սպիտակ տուն։ Շնայդերն ինքնասպանության փորփ է անում, որպեսզի լրտեսները տանեն նախագահին ստորգետնյա բունկեր։ Սոլթը հետևում է նրանց և կարողանում մտնել այնտեղ մինչև դրա կնիքվելը։
ԱՄՆ-ի նախագահն իմանում է, որ Ռուսաստանը ռազմականացրել է միջուկային արտադրությունը՝ ի պատասխան նախագահի մահվան։ Որպես պատասխան՝ նա էլ ռազմականացնում է ԱՄՆ-ի արդյունաբերությունը։ Վինթերը հանկարծ սպանում է բոլորին, բացի նախագահից, և ներկայացնում իրան որպես Նիկոլայ Տարկովսկի՝ մեկ այլ լրտես։ Վինթերը կենտրոնանում է միջուկային հրթիռների վրա Մեքքայում և Թեհրանում, որպեսզի կարողանա միլիոնավոր մուսուլմանների հանել ԱՄՆ-ի դեմ։ Սոլթը փորձում է համոզել Վինթերին թույլ տալ իրեն կողպված սենյակից ներս, բայց հետո հեռուստատեսային ակնարկ է լսում, ըստ որի՝ նախագահը ողջ և առողջ է։ Սոլթը Մետվեևին սպանելու համար սարդի թույն էր օգտագործել։ Վինթերը մերժում է նրա մուտքը և բացահայտում, որ Մայքի առևանգումը և նրա սպանությունն իր գաղափարն էր։ Վինթերը ծրագրում է միջուկային հարձակումների ողջ մեղքը բարդել Սոլթի վրա։ Սոլթը ներխուժում է սենյակ մինչ հրթիռների նետումը։ Միջուկային ֆուտբոլի վերահսկման համար մղված երկու մարտերը ավարտվում են նրանով, որ Սոլթը վերացնում է հրթիռները։
Վինթերը մկրատ է վերցնում՝ Սոլթի վրա հարձակվելու կամ անհրաժեշտության դեպքում պաշտպանվելու համար։ Սոլթը հանկարծակի շղթան գցում է Վինթերի վզին և ցատկում աստիճանավանդակովէ Վինթերին սպանելով։ Ուղղաթիռում Փիբոդին հարցաքննում է նրան։ Սոլթն ասում է, որ սպանել է Վինթերին, որովհետև լրտես է, իսկ ինքը՝ հավատարիմ ԱՄՆ-ին։ Նրանք հավատում են, երբ հայտնում են, որ Սոլթի մատնահետքերը հայտնաբերվել են նաև շոգենավի վրա, որտեղ սպանվել էին լրտեսները. սա օգնում է Սոլթին։ Սոլթին թույլ են տալիս փախչել։ Նա թռչում է ուղղաթիռից դեպի գետը՝ թաքնվելով անտառում, և որոշում կազմակերպել KA լրտեսների սպանությունը, որոնք դեռ ողջ էին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անջելինա Ջոլի[14]
- Լև Շրայբեր[15]
- Չիվետել Էջիոֆոր[15]
- Դանիել Օլբրիխսկի
- Ավգուստ Դիլյ
- Օլեկ Կրուպա
- Հանթ Բլոկ
- Մարիոն Մաք-Կորի
- Վիտալի Բագանով
- Վլադիսլավ Կուլիկով
- Օլյա Զուեվա
- Կորի Սթոլլ
- Միշել Ռեյ Սմիթ
Հետաքրքիր փաստ ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում գլխավոր դերը պետք է կատարեր Թոմ Քրուզը, նրա հերոսի անունը Էդվին Սոլթ էր։ Սակայն Քրուզը հրաժարվեց այդ դերից, քանի որ զբաղված էր այլ կինոպրոյեկտով։ Հետագայում գլխավոր դերն անցավ Անջելինա Ջոլիին և սցենարը ենթարկվեց փոփոխության։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.sonypictures.com/homevideo/salt/ Սոլթ (ֆիլմ, 2010). պաշտոնական կայք
- Սոլթ(անգլ.) ֆիլմը «AllRovi» կայքում:
- Salt(անգլ.) ֆիլմը «AllRovi» կայքում:
- «Սոլթ»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Salt(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0944835/
- ↑ 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/salt
- ↑ http://www.filmaffinity.com/en/film388183.html
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=130203.html
- ↑ http://www.adorocinema.com/filmes/filme-130203/
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 http://www.imdb.com/title/tt0944835/fullcredits
- ↑ http://www.interfilmes.com/filme_21830_salt.html%E2%80%8E
- ↑ 11,0 11,1 11,2 http://stopklatka.pl/film/salt-2010
- ↑ 12,0 12,1 http://www.fotogramas.es/Peliculas/Salt
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://variety.com/2008/film/features/jolie-replaces-cruise-in-salt-1117990392/
- ↑ 15,0 15,1 http://www.hollywoodreporter.com/
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010 ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ռուսերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- 2010-ականների էքշն թրիլեր ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Relativity Media ֆիլմեր