Անդրե Բրաուեր
![]() անգլ.՝ Andre Braugher | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 1, 1962[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց, Սթենֆորդի համալսարան և St. Ignatius College Prep? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրոն | ունիտարական ունիվերսալություն |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդրե Քիթ Բրաուեր, (անգլ.՝ Andre Keith Braugher; հուլիսի 1, 1962[1], Չիկագո) ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Սպանության բաժին» ֆիլմում կատարած սպանության բաժնի խուզարկուի դերով[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոստի աշխատակցուհի Սալլի Բրաուերի և բուլդոզերավար Ֆլոյդ Բրաուերի որդին է։ Նա ընտանիքի չորս երեխաներից ամենափոքրն է։ Ավարտել է Ստենֆորդի համալսարանը (1984) և Ջուլյարդսկի դպրոցը։
Կինոյում առաջնելույթ է կատարել 1989 թվականին՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի մասին պատմող «Փառք» ֆիլմում, որտեղ նա խաղացել է Մորգան Ֆրիմանի և Դենզել Վաշինգտոնի հետ։ Բրաուենի առավել հայտնի դերերից է խուզարկու Ֆրենկ Փեմբելտոնի դերը՝ «Սպանության բաժին» հեռուստասերիալում, ինչի համար նա ստացել է մի քանի մրցանակ։ 1997 թվականին ընդգրկվել է աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում, որը կազմել է People ամսագիրը։ Գլխավոր դերեր է խաղացել Շեքսպիրի «Կորիոլան», «Ռիչարդ II», «Օթելլո», «Չափ չափի դիմաց» ողբերգություններում։
Ամուսնացել է դերասանուհի Էմի Բրեբսոնի հետ։ Ամուսիններն ունեն երեք որդի։
Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1989 — Փառք / Glory
- 1993—1998 — Սպանության բաժին / Homicide: Life on the Street — խուզարկու Ֆրենկ Փեմբելտոն
- 1993 — Հարված հեռավորության վրա / Striking Distance
- 1996 — Պարզունակ վախ / Primal Fear
- 1998 — Հրեշտակների քաղաքը / City of Angels
- 2000 — Ռադիոալիք / Frequency
- 2000 — Դուետներ / Duets
- 2000 —2001 — Գիդեոնի Խաչասերումը / Gideon’s Crossing
- 2001 — Պրակտիկա / The Practice
- 2003 — Զինվորական աղջիկ / սերժանտ Կառլոս Դիաս
- 2004 — Սալեմի մասնակցությունը / Salem’s Lot
- 2006 — Գողը / Thief
- 2007 — Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը / 4: Rise of the Silver Surfer
- 2007 — Խավար / The Mist
- 2007 — Մահ ուղիղ եթերում / Live!
- 2008 — «Անդրոմեդա» լարում / The Andromeda Strain
- 2009 — 2011 — Միջին տարիքի տղամարդիկ / Men of a Certain Age — Օուեն Տորո կրտսեր
- 2009 — Դոկտոր Հաուս / House (6-րդ եթերաշրջան) — բժիշկ Դերիլ Նոլան
- 2012 — Վերջին հույս / Last Resort — կապիտան Մարկուս Չապլի
- 2013—Ներկա — Բրուկլին 9-9 / Brooklyn Nine-Nine — կապիտան Ռեյ Հոլտ
- 2017— Նորեկը / The New Girl — կապիտան Ռեյ Հոլտ (էպիզոդ "Homecoming")
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998 — «Էմմի» մրցանակ «Լավագույն տղամարդու դեր դրամատիկ հեռուստասերիալում» անվանակարգում («Սպանության բաժին»)
- 2006 — «Էմմի» մրցանակ «Լավագույն դերասան մինի սերիալում կամ ֆիլմում» անվանակարգում («Գողը»)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ «Andre Braugher»։ Allmovie։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-03-ին։ Վերցված է 2013-02-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ