Տիկա Սամփթեր
![]() անգլ.՝ Tika Sumpter | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 20, 1980[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Մերիմաունթ Մանհեթեն քոլեջ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, երգչուհի, կինոպրոդյուսեր և մոդել |
tikasumpter.com | |
Տիկա Սամփթեր (անգլ.՝ Tika Sumpter, հունիսի 20, 1980[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամփթերը ծնվել և մեծացել է Նյու Յորքում։ Դերասանական կարիերան սկսել է 17 տարեկան հասակում՝ մի քանի տարի ֆոտոմոդել աշխատելուց հետո[2]։
2005 թվականին Սամփթերը «Ապրելու մեկ կյանք» ցերեկային օճառային օպերայում ստացել է Լեյլի Ուիլյամսոնի դերը[2]։ Նա որպես դերասան կանոնավոր կերպով աշխատել է մինչև 2010 թվականի հուլիսը, իսկ 2011 թվականի հունվարին կարճ ժամանակով վերադարձել է շոու որպես հրավիրված աստղ։ Նա շոուից հեռացել է փրայմ թայմում և կինոյում դերերի մի քանի առաջարկներ ստանալուց հետո[3]։ Շուտով նա խաղացել է «Ո՞րն է քո թիվը» և «Մտածիր ինչպես տղամարդ» ֆիլմերում, ինչպես նաև Ուիթնի Հյուսթոնի հետ նկարահանվել է «Սփարկլ» մյուզիքլում։
2011 թվականին հեռուստատեսությունում Սամփթերը երկրորդական դեր է ստացել Բամբասկոտը[4], իսկ այնուհետև՝ «Խաղ» սերիալում։ 2013 թվականին սկսել է Oprah Winfrey Network հեռուստաալիքի «Ունևորները և չունևորները» օճառային օպերայի փրայմ-թայմում խաղալ գլխավոր հերոսի՝ Քենդիս Յանգի դերը։ Չնայած սերիալը բացասական արձագանքներ է ստացել, բայց նշանակալի վարկանշային հաջողություն է գտել՝ լինելով ալիքի ամենահաջողված ծրագիրը, իսկ կաբելային հեռուստատեսության երեքշաբթի օրերի ամենահաջողված թոփ շոուն[5][6][7]։
Տիկան ունի դուստր՝ Էլլա-Լորենը (ծնված՝ 2016 թվականի հոկտեմբերի 8-ին)[8]։
2014 թվականին Սամփթերը Այս Քյուբի հետ «Համատեղ ուղևորություն» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը[9]։ 2014 թվականին «Ջեյմս Բրաուն։ Ճանապարհ դեպի վեր» կենսագրական ֆիլմում խաղացել է երգչուհի Այվոն Ֆեյրի դերը։ Հաջորդ տարի Քուին Լաթիֆայի, Մո’Նիկի և Խանդի Ալեքսանդերի հետ նկարահանվել է HBO հեռուստաալիքի «Բեսսի» ֆիլմում[10][11]։ Ավելի ուշ «Սաութսայդ քեզ հետ» ֆիլմում խաղացել է Միշել Օբամայի դերը[12][13]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2009 | Բրուքլինի ոստիկանություն | Brooklyn’s Finest | Հարևանուհի | Ենթագրերում նշված չէ |
2010 | Պարի եղբայրություն։ Վերադարձ տուն | Stomp the Yard: Homecoming | Նիկի | |
2010 | Սոլթ | Salt | Front deskwoman | |
2011 | Whisper Me a Lullaby | Էմմա | ||
2011 | Ո՞րն է քո թիվը | What’s Your Number? | Ջեյմի | |
2012 | Մտածիր ինչպես տղամարդ | Think Like a Man | Նախկին Դոմինիկա | |
2012 | Սփարքլ | Sparkle | Դոլորես «Դի» Անդերսոն | |
2013 | Մեդեայի Սուրբ ծնունդը | A Madea Christmas | Լեյսի | |
2014 | Համատեղ ուղևորություն | Ride Along | Անջելա Փեյթոն | |
2014 | Իմ տղամարդն անհաջողակ է | My Man Is a Loser | Կլարիսա | |
2014 | Ջեյմս Բրաուն։ Ճանապարհ դեպի վեր | Get On Up | Այվոն Ֆեյր | |
2015 | Բեսսի | Bessie | Լյուսիլ | Հեռուստատեսային ֆիլմ |
2016 | Համատեղ ուղևորություն-2 | Ride Along 2 | Անջելա Փեյթոն | |
2016 | Սաութսայդ քեզ հետ | Southside with You | Միշել Օբամա |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2004-2005 | Best Friend’s Date | Հաղորդավար | ||
2006-2011 | Ապրելու մեկ կյանք | One Life to Live | Լեյլա Ուիլյամսոն | Կանոնավոր դեր, 237 էպիզոդ «NAACP Image Award ցերեկային դրամայում կանացի լավագույն դերի համար» անվանակարգ(2008) |
2006 | Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Վեգաս | Էպիզոդ «Class» |
2011 | Բամբասկոտը | Gossip Girl | Ռայնա Տորպ | 11 էպիզոդ |
2011-2012 | Խաղ | The Game | Jenna Rice | 10 էպիզոդ |
2013 | Լինել Մերի Ջեյնը | Being Mary Jane | Տոնյա | Էպիզոդ «Pilot» |
2013-այժմ | Ունևորներ և չունևորներ | The Haves and the Have Nots | Քենդիս Յանգ | Կանոնավոր դեր |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 «Tika Sumpter Biography»։ Buddy TV։ Արխիվացված օրիգինալից 2013-05-02-ին։ Վերցված է 2013-04-28
- ↑ Jeff Rivera։ «Talking With Tika Sumpter of One Life to Live»։ The Huffington Post։ Արխիվացված օրիգինալից 2013-05-02-ին։ Վերցված է 2013-04-28
- ↑ «Black People On “Gossip Girl”»։ Shadow and Act։ նոյեմբերի 1, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-02-ին։ Վերցված է 2013-04-28
- ↑ Michael O'Connell (մայիսի 29, 2013)։ «TV Ratings: Tyler Perry Premiere Gives OWN a Record Launch»։ The Hollywood Reporter։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014
- ↑ «OWN’s ‘The Haves & The Have Nots’ Returns With Series & Network High - Deadline»։ Deadline։ հունվարի 8, 2014։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014
- ↑ «Tyler Perry's 'Haves and the Have Nots' Finale Is OWN's Most-Watched Program Ever - TheWrap»։ TheWrap։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014
- ↑ Tika Sumpter Welcomes Daughter Ella-Loren
- ↑ Pamela McClintock (հոկտեմբերի 31, 2012)։ «Ice Cube and Kevin Hart's 'Ride Along' to Open Over MLK Weekend in 2014»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2013-05-02-ին։ Վերցված է 2013-04-28
- ↑ «Charles S. Dutton & Mike Epps Join HBO Films’ Bessie Smith Biopic»։ Deadline։ հունիսի 10, 2014։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014
- ↑ Tambay A. Obenson (հունիսի 10, 2014)։ «Charles S. Dutton, Tika Sumpter, Mike Epps Join Cast of D - Shadow and Act»։ Shadow and Act։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014
- ↑ Tambay A. Obenson (դեկտեմբերի 5, 2014)։ «Tika Sumpter Will Play Michelle Obama in 'Before Sunset'- - Shadow and Act»։ Shadow and Act։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-09-ին։ Վերցված է դեկտեմբերի 5, 2014
- ↑ Jen Yamato։ «Barack & Michelle Obama First Date Movie In Works - Deadline»։ Deadline։ Վերցված է դեկտեմբերի 5, 2014
|