Վիտալի Բագանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիտալի Բագանով
Ծնվել էսեպտեմբերի 6, 1952(1952-09-06) (67 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան և Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
vitalibaganov.com

Վիտալի Վիկտորի Բագանով (ռուս.՝ Виталий Викторович Баганов, սեպտեմբերի 6, 1952(1952-09-06), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական, իսկ հետո նաև ամերիկյան կինոդերասան[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագանովը ծնվել է Սանկտ Պետերբուրգում 1952 թվականին՝ Վիկտոր Վասիլի և Զինաիդա Իվանի Բագանովների ընտանիքում:

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում 4 տարի ուսումնասիրել է աստղագիտություն: Հետո ընդունվեց Բեմական արվեստի ռուսական պետական համալսարան: Համալսարան ավարտելուց հետո աշխատել է Բալթիկայի տանը և Վ․ Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնում, 1980- ականներին նկարահանվել է ֆիլմերում:

Ընդմիջումից հետո խաղացել է Վալերիի դերը «Կլան Սոպրանո» (2001) ֆիլմում, խաղացել է «Էյփրիլի տոնը» (2003) և «Ռոկուեյ» (2007) ֆիլմերում, թատերական ներկայացումներում, «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք» (2004) հեռուստասերիալում: 2008 և 2009 թվականներին հնչունավորել է միջազգային հանցագործ Ռեյ Բուլգարինի դերը GTA IV- ում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1979Ինժեներ ԳրաֆտիոՄալախով
  2. 1979Շերլոկ Հոլմսը և դոկտոր Վաթսոն - ոստիկան Ռենս
  3. 1982Նիզակավոր տիկինը
  4. 1986Սուր թրերի վրա - չեկիստ
  5. 1988Շան ձագ
  6. 1988Ֆիզիկոսները
  7. 1998Եռյակ / TroikaՎիտալի
  8. 2000Օրենք և կարգ: Հատուկ կորպուս / Law & Order: Special Victims Unitբարմեն
  9. 2001Կլան Սոպրանո / The SopranosՎալերի
  10. 2003Էյփրիլի տոնը / Pieces of AprilHalf Asleep Man
  11. 2004C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք / CSI: NYդոկտոր Բոգդան Իվանով
  12. 2007Ռոկուեյ / RockawayՍերգեյ
  13. 2008GTA IV - Ռեյ Բուլգարին
  14. 2009Grand Theft Auto IV: The Ballad of Gay Tony - Ռեյ Բուլգարին
  15. 2010Սոլթ - Ռուսաստանի նոր նախագահ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kino-teatr.ru/kino/acter/m/sov/265/bio/