Սերգեյ Գոգլիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Գոգլիձե
վրաց.՝ სერგო არსენის ძე გოგლიძე
Դիմանկար
Ծնվել է1901[1][2][3]
ԾննդավայրՌաճայի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 23, 1953(1953-12-23)[2][3]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունզինվոր և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՀակահեղափոխության և դիվերսիայի դեմ պայքարի համառուսական արտակարգ հանձնաժողով, State Political Directorate?, Միացյալ պետական դիրեկտորիատ և ԽՍՀՄ ՆԳ ԺԿ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան II աստիճանի Կուտուզովի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ
Պետանվտանգության պատվավոր աշխատակից և Order of the Red Banner of Labor of the TSFSR
 Sergo Goglidze Վիքիպահեստում

Սերգեյ (Սերգո) Արսենևիչ (Արսենտևիչ) Գոգլիձե (1901[1][2][3], Ռաճայի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 23, 1953(1953-12-23)[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական հատուկ ծառայության գործիչ, ընդգրկվել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հատուկ եռյակի կազմում, ստալինյան բռնաճնշումների (1930-ականների բռնաճնշում) ակտիվ կազմակարեպիչներից, գեներալ-գնդապետ (1945)։ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամության թեկնածու (1939-1953 թվականներին)։

Եղել է Լավրենտի Բերիայի մտերիմներից։

Ձերբակալվել է Բերիայի գործով՝ լրտեսությամբ հայրենիքը դավաճանելու, իշխանությունը զավթելու և այլ կասկածանքներով։ 1953 թվականի դեկտեմբերի 23-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի կողմից համաձայն Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածի՝ դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել է նույն օրը։ Մարմինը դիակիզվել է, թաղվել է Նովի Դոնսկոյի գերեզմանատանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը խոհարար է եղել։ Ազգությամբ վրացի է։ Սովորելով Կոկանդի (1911-1915 թվականներին) և Տաշքենդի (1915-1917 թվականներին) կոմերցիոն դպրոցներում ՝ստացել է միջնակարգ կրթություն։ 1917 թվականին զորակոչվել է զինվորական ծառայության։ Ծառայել է Սիմբիրսկիի 1-ին գնդում։ 1 տարի հետո զինվորագրվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակին։

Համառուսական արտահերթ հանձնաժողովի, Պետական քաղաքական կառավարման և ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմիսարիատի զորքերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականից աշխատել է Թուրքեստանական ֆրոնտի հեղափոխական տրիբունալում։ Միաժամանակ սովորել է Տաշքենդի երեկոյան դպրոցում։ Հաջորդ տարվա հունիսին համալրել է Համառուսական արտահերթ հանձնաժողովի շարքերը որպես Թուրքեստանի համառուսական արտահերթ հանձնաժողովի զորքերի քաղաքական քարտուղար։ 1921-1922 թվականներին՝ Համառուսական արտահերթ հանձնաժողովի և Պետական քաղաքական կառավարման զորքերի կոմիսար։ 1922-1923 թվականներին՝ Ուկրաինայի սահմանների պաշտպանության լիազոր։ 1923 թվականից ծառայել է Կովկասի սահմանապահ զորքերում, որտեղ և ծանոթացել է Լավրենտի Բերիայի հետ։ 1928-1929 թվականներին սովորել է Մ․ Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամկազմի կատարելագործման կուրսերում։ 1930 թվականի հունիսի 1-ից քաղբաժնի ղեկավար, քաղվարչության պետի տեղակալ, իսկ 1933 թվականի հունիսի 1-ից՝ սահմանապահ բաժնի և պետական քաղաքական ղեկավարության զորքերի ղեկավար, միասնական քաղաքական վարչության լիազոր ներկայացուցիչ ԱԽՖՍՀ-ում, 1934 թվականի հուլիսի 13-ից ԱԽՖՍՀ ՆԳԺԿ-ի սահմանապահ և ներքին անվտանգության վարչության և Վրաստանի ՆԳԺԿ վարչության ղեկավար։

1934 թվականի հունվարի 26-ից փետրվարի 10-ը ԽՄԿԿ XVII համագումարի պատվիրակ՝ որոշիչ քվեով[4]։

Վրաստանում և Լենինգրադում[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականի նոյեմբերի 11-ից Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ներքին գործերի ժողկոմիսար և Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ներքին գործերի ժողկոմիսարիատի կառավարության ղեկավար։

Դավլետ Կանդալիան՝ Նեստոր Լակոբայի պահակ-վարորդը (1933 թվականից) ձերբակալվել է Լակոբայի մահից հետո՝ 1936 թվականին։ Կանդալիայի հուշերից․

Առաջինը Գոգլիձեն է ինձ հարցաքննել, թե քանի անգամ եմ իրեն հարբած տուն հասցրել, ապա ատրճանակի փողը մտցրել է բերանս և գոռում էր․ «Ասա ինձ, թե ազգի դավաճան Լակոբան ու՞մ հետ է հանդիպել»։ Ես պատասխան տվեցի․ «Ինչպե՞ս ես համարձակվում Լակոբայի մասին այդպես արտահայտվել, չէ՞ որ դու նրա հետ նույն ափսեից ես կերել։ Դու ինքդ գիտես՝ ում հետ է նա հանդիպել․․․» Գոգլիձեն ամբողջությամբ կանաչել էր «ափսեի» հիշատակումից հետո[5]։

Ըստ Կանդալիայի հուշերի, 10 տարի հետո նրան կրկին տարել են Գոգլիձեի մոտ՝ Լակոբայի վերաբերյալ տեղեկություն իմանալու նպատակով, ինչը նրանց չի հաջողվել։

1935 թվականի նոյեմբերի 25-ին՝ 34 տարեկան հասակում, դարձել է պետանվտանգության 2-րդ աստիճանի ամենաերիտասարդ կոմիսարը։ 1937 թվականից ԽՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատ։

1937 թվականի հունվարի 1-ից Վրաստանի ներքին գործերի ժողկոմիսար։ Եղել է Բերիայի մտերիմներից։ 1937-1938 թվականներին եղել է Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ներքին գործերի ժողկոմիսարի եռյակի նախագահ[6]։

1938 թվականի նոյեմբերի 14-ին նշանակվել է Լենինգրադի մարզում ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կառավարության ղեկավար։ Մաքրել է կառավարության պաշտոնյաների կազմը Նիկոլայ Եժովի դրածոներից։ Թույլատրել է բանաստեղծուհի Օլգա Բերգգոլցի ձերբակալությունը[7]։

1939 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամության թեկնածու։

Վտարում Բեսարաբիայից[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի ապրիլի 28-ից Գոգլիձեն նշանակվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտկոմի լիազոր և Ժողվրդական կոմիսարների խորհրդի կոմիսար Մոլդովայում։ Ղեկավարել է ԽՍՀՄ-ին միացած Բեսարաբիայից «հակասովետական տարրերի» վտարման գործընթացը։ Գոգլիձեն Ստալինից թույլտվություն է խնդրել մոտավորապես 5 հազար «ակտիվ հակահեղափոխականների» վտարման համար։ Մոլդովայից ինչպես նաև Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության շրջաններից՝ Չեռնովցիից և Իզմայիլց արտաքսումը տեղի է ունեցել 1941 թվականի հունիսի 12-ի գիշերվանից մինչև հունիսի 13։ Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում, Կոմի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունում, Օմսկի և Նովոսիբիրսկի շրջաններում վերաբնակեցվել է ավելի քան 30 հազար մարդ։ Մոլդովայի դեպքում կան ավելի կոնկրետ տվյալներ։ Մասնավորապես այնտեղ նախատեսված էր 8-8,5 հազար մոլդովացի ակտիվ «հակահեղափոխականների» ձերբակալություն և վերաբնակեցում․ 5 հազար մարդ ուղարկվել է Կոզելշչանսկի ճամբար, 3 հազարը՝ Պուտիվլսկու ճամբար։ Իսկ նրանց ընտանիքի անդամները (33 հազար մարդ) հիմնականում վտարվել են Ղազախստան և Արևմտյան Սիբիր․ Հարավային Ղազախստան, Ակտյուբինսկի և Կարագանդինսկի շրջաններ ուղարկվել է 11 հազար մարդ, Նովոսիբիրսկի մարզ՝ 10 հազար, ևս 6 հազար մարդ՝ Կուստանայի, Կզիլ-Օրդայի և Օմսկի շրջաններ[8]։

1941 թվականի հուլիսից Խաբարովսկի երկրամասի ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կառավարության ղեկավար, 1943 թվականի մայիսի 7-ից Հեռավոր Արևելքում ԽՍՀՄ Պետական ​​անվտանգության նախարարության լիազոր։

Մոսկվայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականի հունվարի 3-ին տեղափոխվել է Մոսկվա և նշանակվել է ԽՍՀՄ պետական ​​անվտանգության նախարարության երկաթուղային և ջրային տրանսպորտի անվտանգության գլխավոր կառավարության պետ։ Երբ 1951 թվականի օգոստոսին Վիկտոր Աբակումովին ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարի պաշտոնում փոխարինում է Սեմյոն Ինգատևը, Գոգլիձեն նշանակվում է նախարարի առաջին տեղակալ։ Իգնատևի հիվանդության ընթացքում ժամանակավորապես փոխարինել է նրան և վարել է «բժիշկների գործով» գրեթե ողջ նամակագրությունը։

1951 թվականի նոյեմբերի 10-ին նշանակվել է Ուզբեկիստանի պետական անվտանգության նախարարի պաշտոնում, սակայն 1952 թվականի փետրվարի 13-ին կրկին նշանակվել է ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարի տեղակալի պաշտոնում՝ միաժամանակ ղեկավարելով ԽՍՀՄ պետական անվտանգության 3-րդ (ռազմական հակահետախուզություն) վարչությունը։ 1952 թվականի նոյեմբերի 20-ին կրկին դարձել է նախարարի առաջին տեղակալ։

Ըստ Յակով Էտինգերի՝ 1952 թվականի նոյեմբերին Միխայիլ Ռյումինի պետական անվտանգության նախարարությունից հեռանալուց հետո Գոգլիձեն նշանակվել է «բժիշկների գործով» հսկիչ[9]։

Ստալինի մահից և Բերիայի ղեկավարությամբ միասնական ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության հիմնվելուց հետո, Գոգլիձեն 1953 թվականի մարտի 5-ին դարձել է նախարարության կոլեգիայի անդամ և 3-րդ վարչության պետ (հակահետախուզություն սովետական բանակում և ռազմածովային նավատորմում)։

Ձերբակալություն, դատ, մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերիայի ձերբակալության ժամանակ գտնվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, որտեղ 1953 թվականի հուլիսի 3-ին կալանավորվել և տարվել է Մոսկվա։

1953 թվականի հուլիսի 2-7-ին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի պլենումի ժամանակ հեռացվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամակցության թեկնածուների ցուցակից։

1953 թվականի դեկտեմբերի 23-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի հատուկ դատական ներկայությամբ՝ Լ․ Բերիայի, Բ․ Քոբուլովի, Վ․ Մերկուլովի, Վ․ Դեկանոզովի, Լ․ Վլոդիմիրսկիի և Պ․ Մեշիկի հետ միասին դատապարտվել է մահապատժի՝ իրեն պատկանող ունեցվածքի բռնագրավմամբ, ռազմական կոչումների և պարգևների զրկումով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Արսեն Գոգլիձե (1878-1942), մայրը՝ Օլգա Կալմախելիձե (1882-1948)։ Սերգեյ Գոգլիձեի կրտսեր եղբայրներն են եղել․ Վիկտորը (1905-1964)՝ վրացի հայտնի շախմատիստ, և Վլադիմիրը (1908-1942), որը զոհվել է պատերազմում[10]։

Գոգլիձեն ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին ընտանիքը թողել է 1934 թվականին, ինչից հետո, ինչպես գրում է Ալեքսանդր Շլայեն, երբեք կապ չի ունեցել նրանց հետ։ Հայտնի է, որ 1954 թվականին նրա որդուն՝ Վլադիմիր Գոգլիձեին, հետախուզումից հետո գտել են, ձերբակալել և արտաքսել Ղազախստան[11]։ Վիկտոր Գոգլիձեի որդին նշել է, որ Վլադիմիր Գոգլիձեն մահացել է 1972 թվականին՝ Բաթումիում[10]։

Գոգլիձեի երկրորդ կինը՝ Եվլալիա Ֆյոդորովնան ևս աքսորվել է Ղազախական ԽՍՀ։

1984 թվականին Եվլալիա Ֆյոդորովնա Գոգլիձեն և դուստրը՝ Գալինան (որոշ տվյալներով՝ խորթ աղջիկը[10]) սպանվել են իրենց տանը՝ Մալախովկայում, կողոպուտի ժամանակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանի վճռով զրկվել է բոլոր պետական պարգևներից և զինվորական կոչումներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 TracesOfWar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Who led the NKVD (ռուս.)
  4. Делегаты XVII съезда ВКП(б) 26.1 - 10.2.1934
  5. «Огонек: НЕСТОР И ТЕНЬ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. «Приложение 2. Составы троек НКВД—УНКВД 1937—1938 гг., созданных для рассмотрения дел арестованных в ходе массовой операции по приказу НКВД СССР № 0044». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 49 (օգնություն)
  7. Соколовская Н. Е. К 100-летию ОЛЬГИ ФЕДОРОВНЫ БЕРГГОЛЬЦ Արխիվացված 2017-09-03 Wayback Machine Журнал «Звезда»
  8. Павел Полян Не по своей воле. Արխիվացված 2010-05-14 Wayback Machine
  9. Врачи и их убийцы Արխիվացված 2012-12-19 Wayback Machine Совершенно СЕКРЕТНО
  10. 10,0 10,1 10,2 «Виктор Гоглидзе. Первый грузинский мастер по шахматм». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  11. ОТМОРОЖЕННАЯ ОТТЕПЕЛЬ Արխիվացված 2013-09-27 Wayback Machine gazeta.zn.ua

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]